24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ով որ ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի

Հիսուս ասում է. -ԵՍ ԵՄ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍԸ: Ով որ ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք: (Հովհաննեսի ավետարան 8:12) Խղճմտանքով մաքուր մարդու համար ամեն բան մաքուր է, մինչդեռ պիղծ և անհավատ մարդկանց համար ոչ մի մաքուր բան չկա, որովհետև նրանց միտքն ու խղճմտանքը ապականված են: Հայտարարում են, […]

Խնդրում և աղաչում եմ ձեզ, սիրելի ծնողներ

Խնդրում և աղաչում եմ ձեզ, սիրելինե՛րս, եկեք մեծ խնամքով վերաբերվենք մեր երեխաներին ու ամեն կերպ հոգ տանենք նրանց հոգու փրկության մասին: Ծնողները չպետք է մտածեն, թե ինչպես իրենց զավակներին արծաթով ու ոսկով հարստացնենն, այլ այն մասին, թե ինչպես նրանք բոլորից հարուստ դառնան բարեպաշտությամբ, իմաստությամբ և առաքինությամբ, որքան էլ նրանք շատ բաների պակասություն ունենան, կենսական ու […]

Քո խոսքը Տե՛ր, թող բանա իմ կուրացած աչքերը

Քո խոսքը Տե՛ր, թող բանա իմ կուրացած աչքերը: Իմ Փրի՛չ Աստված, լուսավորի՛ր մեր սրտի աչքերը՝ սիրելու Քեզ և միշտ սիրով կատարելու Քո կամքը: Ահա Քո ահավոր արյան բաժակը լի է լույսով և կյանքով: Շնորհի՛ր մեզ իմաստություն և լուսավորություն, որպեսզի հավատով, սիրով և սրբությամբ մոտենանք նրան, և այն մեզ համար լինի մեղքերի թողություն և Դատաստանի Օրը […]

Դուք նրան չտեսաք, բայց սիրեցիք և առանց նրան տեսնելու հավատում եք

Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմությամբ վերստին ծնեց մեզ, որպեսզի մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ ունենանք այն կենդանի հույսը, թե ժառանգելու ենք անեղծ, անարատ և անթառամ կյանքը, որ երկնքում պահված է ձեզ համար: Եվ Աստված իր զորությամբ պահում է ձեզ, որպեսզի ձեր հավատով հասնեք նրա պատրաստած փրկությանը, որ հայտնվելու է […]

Շտապի՛ր, մի՛ ծուլացիր, հանձնի՛ր ինքդ քեզ Քրիստոսին. Հայ Առաքելական եկեղեցին նշում է սուրբ ղեւոնդյաց տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ փետրվարի 26-ին նշում է Սուրբ Ղևոնդյաց քահանաների հիշատակության օրը: Քահանաների դերն, անխոս, կարևոր է եղել ինչպես դարեր առաջ, այնպես էլ մեր օրերում: Տոնը, որ այսօր նշվեց, կապվում է  Ավարայրի ճակատամարտում սրբացած քահանաների հետ, ովքեր  ժողովրդի կողքին էին այդ օրերին և պայքարում էին հայրենիքի ու քրիստոնյա ժողովրդի պահպանման համար:  Ղևոնդյանց սուրբ քահանաները Սուրբ […]

Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան

Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը՝ Բարձրյալից: Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով նրանց պաշտպան է լինելու (Իմաստ. 5)։

Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել

Հիսուս ասում է. -Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց:  Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել:  Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում: Հիշեցե՛ք այն խոսքը, որ […]

Մեղա՜

Մեղա՜ եմ Մեծիդ Բարերարությանը, անա՛րգս, մեղա՜: Մեղա՜ եմ Ծագմանը Ճառագայթիդ, խավա՛րս, մեղա՜: Մեղա՜ եմ բոլոր Քո շնորհների անբավ երախտաց, արդարև՛, մեղա՜: Մեղա՜ եմ Սիրուդ անհուն, վերնային Գթության հանդեպ, հայտնապես մեղա՜: Մեղա՜ ոչնչից Կյանք Ստացողիդ, ստուգի՛վ, մեղա՜: Մեղա՜ գերունակ Գոգիդ Գրկանքին, անսահման մեղա՜: Մեղա՜ աննվազ Լույսիդ վայելման, նենգո՛ղս, մեղա՜: Մեղա՜ Ճաշակմանն անճառ Քո Կյանքի, բյո՛ւր անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված