23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ի՞նչ է ապաշխարությունը

Ապաշխարությունը մեղքի գիտակցությամբ, զղջումով, խոստովանությամբ դեպի Աստված ընթացքն է եւ Աստծո սիրով ու ողորմածությամբ կյանքը փոխելու, հոգեւորապես նորոգվելու, ընկած վիճակից վեր կանգնելու, մեղքի մեռելությունից հոգով կենդանության դառնալու ընթացքն է։   Ապաշխարությունն անպայման ուղեկցվում է աղոթքով, պահեցողությամբ եւ ողորմածությամբ։ Նպատակը մկրտության ուխտի եւ սրբության վերականգնումն է Աստծո հետ հաշտությամբ, Քրիստոսին մերձենալով եւ Սուրբ Հոգու շնորհով զորանալով։

Ինչի՞ վրա պետք է կենտրոնանալ Մեծ Պահքի առաջին օրը

Այսօր Մեծ Պահքի առաջին օրն է: Մեզանից շատերին թվում է, թէ Նինվե քաղաքը փրկվեց, ժողվուրդի ծամ պահելով: Այդպես չէ: Աստծո Խոսքն ասում է, որ ծոմից հետո նրան «հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից»: Ծոմն օգնեց նրանց տեսնել թէ ինչն էին սխալ անում ու հետ կանգնեցին դրանից: «Եվ Աստված տեսավ նրանց գործերը, քանի որ բոլորը հետ էին […]

Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ․ օրվա խորհուրդը

Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին։ Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, փրկեք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն: (Եսայի 1.16-17)

Կարեւոր է իմանալ Մեծ պահքի մասին

«Մխիթարե՛ք, քահանաներ, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,- խոսե՛ք Երուսաղեմի ականջին» (հմմտ. Ես. Խ 1)։ Բավական է դադարել մարդկային բնության առաքինությունների մասին խոսելուց, որպեսզի ծուլությունն ու հեղգությունը վրա հասնեն։ Ուստի զորավարները, պատերազմից առաջ զորքին ի մի ժողովելով, նախևառաջ խրատական խոսքերով ոգեշնչում են նրանց։ Եվ այնչա՜փ զորություն է ունենում այդ խրատը, որ զրահավորվածներից շատերը՝ լինեն պատանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված