18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Դրանք կյանք են գտնողների համար եւ բժշկություն՝ ամբողջ մարմնի համար

«Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին, որ քո աղբյուրները չպակասեն: Պահի՛ր իմ խոսքերը քո սրտի մեջ, քանզի դրանք կյանք են գտնողների համար և բժշկություն՝ ամբողջ մարմնի համարc: Ամենայն զգուշությամբ պահի՛ր և պահպանի՛ր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը: Հեռո՛ւ վանիր ստախոսությունը քո բերանից և անիրավ շրթունքները հեռացրո՛ւ քեզնից։ Թող քո […]

Տերը ճանաչում է բոլորի սրտերը

Որդյակ իմ, մի նախանձիր չար մարդկանց եւ մի ցանկացիր ապրել նրանց հետ, որովհետեւ նրանց սիրտը խաբեություն է խորհում, եւ նրանց շուրթերը խոսում են ցավեր պատճառելու մասին: Տունը շինվում է իմաստությամբ, հաստատվում է խելացիությամբ, եւ շտեմարաններն ամեն տեսակ հարստությամբ ու բարիքներով լցվում են գիտությամբ: Իմաստունը լավ է հզոր մարդուց, եւ խոհեմ մարդը` մեծամեծդաստակրտներ ունեցողից: Պատերազմը մղվում […]

Հետո պիտի սանդի կոթի պես տկլոր ման գաս

Լսիր որդյակ, քեզ ծնող հորը եւ մի արհամարհիր քո մոր ծերությունը: Ճշմարտություն ձեռք բեր եւ չթողնես իմաստությունը, խրատը եւ խոհեմությունը: Արդար հայրը բարությամբ է կրթում զավակին, եւ նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար: Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, եւ թող ուրախանա նա, ով ծնել է քեզ: Տուր ինձ որդյակ, […]

Հիսուսն ասում է` սա է ամենից առաջինը

«Եվ Հիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է.  «Լսի՛ր, … մեր Տեր Աստվածը միակ Տերն է. և դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ». սա է առաջին պատվիրանը: Եվ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես». չկա ուրիշ պատվիրան […]

Ում է Աստված հավիտենական կյանք խոստանում

Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի գիտենաք, թե հավիտենական կյանք ունեք, և թե՝ հավատում եք Աստծու Որդու անվանը։ Եւ ա՛յս է այն վստահությունը, որն ունենք մենք Նրա հանդեպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. քանի որ գիտենք, թե նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, որ կստանանք այն խնդրանքները, որ […]

Ձեր ապագան մարդկանցից չի կախված

Ձեր ապագան մարդկանցից չի կախված: Մի կարծեք թէ մարդիկ են որոշում ձեր ապագան: Մենք չենք կարող մարդկանց հաճեցնել ու միաժամանակ Աստծուն հաճեցնել (Գաղ. 1:10): Եթե ձեր նպատակը լինի մարդկանց դուր գալը, ապա նրանք կկառավարեն ձեզ: Մարդկանց պետք է սիրել, ոչ թէ նրանց դուր գալ: Արմեն Հարեյան

Ես եմ, մի՛ վախեցեք

Հիսուսն իսկույն ստիպեց իր աշակերտներին, որ նավակ մտնեն և իրենից առաջ գնան Բեթսայիդա, լճի հանդիպակաց կողմը, մինչև որ ինքն արձակի ժողովրդին։ Ժողովրդին հրաժեշտ տալուց հետո Հիսուսը լեռը բարձրացավ՝ աղոթելու։ Երբ երեկո եղավ, նավակը լճի մեջտեղում էր, իսկ Հիսուսն առանձին՝ ցամաքի վրա։ Նա տեսավ, որ աշակերտները նավակը վարելու մեծ դժվարություն էին կրում, որովհետև քամին նրանց դիմացից […]

Ինչու ենք անընդհատ վախի ու կասկածի մեջ

Ձեր հայացքը միշտ պահեք նրա վրա, ով քայլում էր ծովի վրայով ու ասում «Քաջալերվեցեք … մի՛ վախեցեք»։ Երբ Պետրոսը սկսեց քայլել ծովի վրայով, սկզբում հաջողեց: Բայց հենց հայացքը Հիսուսից թեքեց դեպի «ուժգին քամին, վախեցավ», ու սկսեց սուզվել: «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Եւ իսկույն Հիսուսը երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մտ 14:30-31): […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի