19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Այսօր շատ մարկետոլոգների հետաքրքրում է՝ ինչպես էր հաջողվում Քրիստոսի առաքյալներին

Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին` մկրտվեցին. և այն օրը երեք հազարի չափ հոգի ավելացան: Եվ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հացի կտրելուն և աղոթքներին: Գործք. 2.41,42 Այս խոսքը մեզ հայտնում է, թե ինչպիսին էր առաջին դարի եկեղեցին: Գրված է, որ Պետրոսի խոսքը լսելուց հետո մեկ օրում երեք հազարի չափ մարդիկ […]

Չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ

Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծո խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը. քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը: Ուստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած […]

Երբ է Աստված հրաշք գործում մեր կյանքում

«Վարդապետ, ուզում ենք քեզնից մի նշան տեսնել» : Մատթեոս 12:38 Աստված հրաշք է գործում ոչ թե նրա համար, որ մենք ենք պահանջում, այլ երբ Ինքն է կամենում: Հրաշք կատարվում է ոչ թե մեր պահանջի համաձայն, այլ՝ մեր հավատքի: Հիսուս իր երկրային կյանքի ընթացքում հենց այնպես որևէ հրաշք չկատարեց: Նույնիսկ անապատում, փորձության ժամանակ, մերժեց սատանային հրաշք […]

Քրիստոսը բժշկում է ամեն հիվանդություն եւ տկարություն

Հիսուսն իբրև մարդ մկրտվեց, բայց իբրև Աստված ջնջեց մեր մեղքերը. մաքրագործման կարիք չուներ, այլ՝ կամենում էր սրբացնել ջրերը: Իբրև մարդ փորձության ենթարկվեց, բայց իբրև Աստված հաղթեց, և մեզ հորդորում է վստահասիրտ լինել, որովհետև Ինքը «հաղթել է աշխարհին» (Հվհ 16, 33): Քաղց զգաց, բայց կերակրեց հազարավոր անձանց, և Ինքն է «կենդանի հացը, երկնային հացը» (Հվհ 6, […]

Միթե հնարավոր է մարդուն փախչել Աստծուց

Մարդու թշնամին պատրանքի խաբեությունը հնարեց: Տես թե ինչ է ասում, «Ինչու Աստված մեզ պատվիրեց այն ծառից չճաշակել»: Սակայն պատժի արժանի որդիներին Աստված Հայրաբաբար գթալով բարիք է գործում,ինչպես սուրբ գիրքն է ասում «Լսեցին տեր Աստծո ձայնը, որն օրվա երեկոյան իջել և քայլում էր դրախտում: Նրանք փախչելով ծառերի մեջ և տերեւապատ դարձան, սակայն ամենագետի հայացքից փախչել անհնար […]

Իրենք իրենց իմաստուն համարելով՝ հիմարացան. Աստվածաշունչը զգուշացնում է

Բայց Աստծու բարկությունը երկնքից է հայտնվելու մարդկանց անհավատության և անիրավության համար, որոնց անիրավությունը թույլ չի տալիս, որ ճշմարտությունը երևան գա, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանք գիտեն արդեն, քանի որ Աստված ի՛նքը նրանց հայտնեց այն։ Արդարև, աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում […]

«Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք». ինչ նկատի ունի Հիսուս Քրիստոսը

Ողորմություն տալու մեջ մեծ առատաձեռնություն ցուցաբերենք, որպեսզի տալով մի փոքր՝ արժանանանք մեծ պարգևների: Քանի որ, ասա ինձ, ի՞նչ հավասարություն կա այստեղ, տալ մի փոքր գումար և ստանալ մեղքերի թողություն: Կերակրել քաղցածին և համարձակության արժանանալ դատաստանի ահավոր օրը ու լսել խոսքերը, որ թագավորություններ արժեն. «Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք»: Մատ. 25:35 Մի՞թե Նա, որ քեզ […]

Գալիս է աշխարհի իշխանը. Քրիստոսը զգուշացնում է

Մի վախեցեք չար ու գաղտնի կազմակերպություններից, որոնք իբր թե կառավարում են այս աշխարհը, եթե ձեր ներսը մաքրում եք չար կրքերից: Տեր Հիսուսն ասում է «գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրա ոչ մի իշխանութիւն չունի» (Հովհ. 14:29): Հունարեն բնագրում և Գրաբարում այսպես է «գալիս է աշխարհի իշխանը և ԻՄ ՄԵՋ ՈՉԻՆՉ ՉԻ ԳՏՆՈՒՄ»: Եթե չարը՝ […]

«Խմիր անկուշտ, եղբայրական արյունս խմիր». զգուշացեք

Այս խոսքը Ղուկաս Ավետարանչի 21-րդ գլխի 34 համարից է, ուր Հիսուս հորդորում է իր առաքյալներին և այսօր էլ մեզ․ «Զգույշ եղեք ինքներդ ձեզնից, գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով․ և հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը, որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի