24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ինչ է նշանակում ամեն ժամ աղոթել

Ամեն ժամ աղոթելը նշանակում է աղոթել, մինչ Տերը նստած է ողորմության աթոռին. ըստ առաքյալի. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» [Բ Կոր. Զ 2]: Ամեն ժամ աղոթել նշանակում է ամբո՛ղջ սրտով աղոթել առ Աստված արքայությա՛ն եւ ո՛չ մարմնավոր բաների համար: Եվ քանի որ մեր Տեր Աստված ողորմած ու գթառատ է, ուստիեւ […]

Ինչն է խանգարում ձեր առաջընթացին. Աստվածաշունչը բացահայտում է

Թերահավատությունը խանգարում է ձեր լավ կյանքին: Ավելացրեք ձեր հավատքը, որովհետև ամուր հավատքը լեռներ է շարժում: Եթե թերահավատության մեջ մնաք, ապա ամեն ինչի մեջ կմեղադրեք ձեր առաջնորդներին, իսկ եթե դուք ցանկանաք փոխվել ու ներսից մաքրվել, ապա կասեք «այս լեռանը տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կտեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի» (Մտ 17:19): Հավատքն ավելանում […]

Մեռելները պիտի լսեն Աստծո Որդու ձայնը. Աստվածաշունչը` հարության մասին

« Ճշմարտապէս, ճշմարտապէս կը յայտարարեմ ձեզի. «ժամը պիտի գայ ու հիմա ալ է, երբ մեռելնե՜րը պիտի լսեն Աստուծոյ Որդիին ձայնը. եւ անոնք որ կը լսեն՝ պիտի ապրին։ Որովհետեւ ինչպէս Հայրը ինքնիր մէջ կեանք ունի, այնպէս ալ Որդիին տուաւ՝ որ ինքնիր մէջ կեանք ունենայ. նաեւ անոր տուաւ դատաստան կիրարկելու իշխանութիւն, քանի որ ան մարդու Որդին է։ […]

Աստվածաշունչը սովորեցնում է

1. Լսե՛ք՝ առանց ընդհատելու  (Առակաց գիրք՝ 18.13): 2. Խոսե՛ք՝ առանց բարկության  (Հակոբոսի ուղերձը՝ 1.19): 3. Տվե՛ք՝ առանց խնայելու  (Առակաց գիրք՝ 21.26): 4. Աղոթե՛ք՝ առանց դադարելու (Կողոսացիներին ուղղված նամակ՝ 1.9): 5.Պատասխանե՛ք՝ առանց վիճելու  (Առակաց գիրք՝ 17.1): 6. Բարին գործե՛ք՝ առանց հապաղելու  (Գաղատացիներին ուղղված նամակ՝ 6.9): 7. Աշխատե՛ք՝ առանց տրտունջի  (Փիլիպեցիներին ուղղված նամակ՝ 2.14): 8. Վստահե՛ք՝ առանց […]

Մեր կյանքն ի՞նչ արժեք ունի Աստծո համար

«Աշակերտները երբ տեսան, որ Նա քայլում է ջրի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է և սկսեցին գոռալ։ Արդարև, բոլորն էլ Նրան տեսան և շատ վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քա՛ջ եղեք, ես եմ, մի՛ վախեցեք» (Մարկոս 6:49-50) Ալեկոծության պահին նավակի մեջ Քրիստոսի աշակերտներն այնպիսի փորձության մեջ էին, ինչպես մեզանից յուրաքանչյուրը մեր կյանքի […]

Ու դեռ չե՞ք հասկանում

Փարիսեցիները եկան և սկսեցին վիճել Հիսուսի հետ։ Հիսուսին փորձելու համար նրանք մի նշան էին ուզում նրանից՝ հաստատելու համար Աստծուց նրա վկայված լինելը։ Հիսուսը խորը հառաչեց և ասաց. -Այս սերնդի մարդիկ ինչո՞ւ են նշան ուզում. լա՛վ իմացեք, որ ձեզ նշան չի տրվելու։ Ապա թողեց նրանց և նորից նավակ նստելով՝ գնաց լճի դիմացի կողմը։ Աշակերտները, սակայն, մոռացել […]

Զգուշացեք

Եվ այսպես, եղբայրներ, պետք է արտասվել և արցունք թափել նրանց համար, ովքեր հեզություն չունեն իրենց մեջ, այլ դաշինք են կնքում խորամանկության հետ, որովհետև նրանք արժանի են ծանրագույն դատավճռի. Չարագործները շուտով կվերանան (Սաղմ. 36, 9): Մեր Սուրբ Աստված նվաստացնում է խորամանկներին` ասելով. Չար մարդն իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ (Մատթ. 12, 35: Ղուկ 6։45): […]

Աստծու որդի դառնալու միջոցը

Բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Դուք բոլորդ էլ, որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ: Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ստրուկի և ազատ մարդու, ո՛չ էլ արուի և էգի, որովհետև Քրիստոսին միանալով՝ բոլորդ էլ մեկ եղաք: Արդ, եթե Քրիստոսին եք պատկանում, նշանակում է՝ դուք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված