23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Զոհված զինծառայողի ընտանիքի բնակարանի հարցը լուծվում է

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնեց, որ Զորական համայնքում արդեն սկսվել է զոհված զինվորի ընտանիքին բնակարանով ապահովելու գործը. տան հիմքի շինարարությունը սկսվել է, տեղափոխել են քար, ցեմենտ, մետաղ, և հունիսի վերջին շենքի շինարարությունը ավարտին կհասցնեն: Վարչապետը հավելեց, որ զոհված զինվորի ընտանիքի համար բնակարանի շինարարությունն իրականացվում է ոչ թե բյուջեի, այլ գործարարների […]

Հայկական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի պաշտոնական հրավերով մայիսի 25-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը, մասնակցելու է Վրաստանի Անկախության քսանհինգերորդ տարեդարձի տոնակատարությանը: Այցի շրջանակում մայիսի 26-ին պատվիրակությունը հանդիպում է ունեցել […]

Ռուսական ռուբլին արժեւորվել է

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է  8 լումայով` դառնալով 477.78   դրամ, եվրոն արժեզրկվել է`1.92  դրամով`  դառնալով  532.34 դրամ: Ռուսական ռուբլու գինն նույնպես արժեւորվել է  11  լումայով  եւ դարձել`  7.25  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  477.78  Եվրո 532.34  ՌԴ Ռուբլի 7.25  

Քննարկել են հայկական երկաթուղու արդիականացմանը վերաբերող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը տրանսպորտի բնագավառում համագործակցության զարգացումը համարում է որպես հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ: Հենց այս համատեքստում է, […]

Տարածքը կհամարվեն հանձնված, եթե լինի գրավոր համաձայնություն. Սենոր Հասրաթյան

ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքյան իր իր հարթակում գրել է. «2016թ. ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած առճակատման արդյունքում ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից մարտերով հանձնված դիրքերի մասին անընդհատ խոսվում և, դատելով հանրության որոշ շրջանակներում տիրող տրամադրությունից, դեռ կշարունակի խոսվել (այստեղ «խոսել» բառի փոխարեն կարելի է օգտագործել նաև «շահարկել»  տերմինը): Անկասկած է, որ հանձնվածը՝ լինի […]

Փաշինյանին չբավարարեց արտգործնախարարի պատասխանը /վիդեո/

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Փաշինյանն ասաց՝ կան  կարծիքներ, որ ապրիլյան պատերազմը  ՀՀ կառավարության և իշխանությունների վարած անհետևողական և երբեմն անկանոն քաղաքականության արդյունքն է: «Մասնավորապես, երբ Ռամիլ Սաֆարովն ազատ արձակվեց, մենք հիշում ենք, որ […]

Փոխքաղաքապետը մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեջ

ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքի փոխքաղաքապետ Վադիմ Ֆադեեւը ձերբակալվել է, նա մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեջ։ Ներկայումս ոստիկանները պաշտոնյայի աշխատասենյակում հետախուզում են իրականացնում։ Մանրամասները՝ տեսանյութում

Արծվիկ Մինասյանը անուններ կտա.հաջորդ շաբաթ բացահայտումներ կլինեն/վիդեո/

Հաջորդ շաբաթ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում կներկայացնի Հայաստանում մենաշնորհների մասին զեկույցը: Այս մասին կառավարության նիստիս հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը: «Այսօր ես ներկայացրեցի նախորդ շաբաթ տրված հանձնարարականի կատարման ընթացքը: Այն է՝ ՀՀ ներմուծվող բոլոր ապրանքատեսակների մասով հուշաթերթի պատրաստում, որտեղ պետք է լիներ տեղեկատվություն պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ, եւ նաեւ այդ փաստաթղթերից դուրս […]

Հայաստանը ներկայացրել և շարունակելու է ներկայացնել մարդասիրական կոնվենցիաների աղաղակող ոտնահարումները. Էդվարդ Նալբանդյան

ԱԺ-ում  բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց արտգործնախարարին՝ փորձելով հստակեցնել՝ ո՞ր փուլում է ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը: Արտգործնախարարը  նշեց,  որ հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և համապատասխան գործոններից: Զոհրաբյանի մյուս հարցին՝  ի՞նչ ընթացքի մեջ են խոշտանգված զինվորների և խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի դեմ ներկայացված տարբեր հայցերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված