25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շահեն Հարությունյանն ազատ արձակվեց. ՄԻՊ

Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատությաննախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին, ուրտարվել էր Շահեն Հարությունյանը: Այցելության ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ՇահենՀարությունյանի, նրա փաստաբանի և մոր հետ: Շահեն Հարությունյանի նկատմամբ ոստիկանության կամքրեակատարողական ծառայողների կողմից բռնության գործադրման վերաբերյալ գանգատներ չեններկայացվել: Շ.Հարությունյանի փաստաբանի հետ քննարկվել է ոստիկանության ծառայողների կողմից նրանազատությունից զրկելու իրավաչափության հարցը: […]

Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում. Գարեգին Բ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՀԵՏ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ (25 հունիսի, 2016 թ., Երևան, Հանրապետության հրապարակ) «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» (Մտթ. Ե 9): Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Շնորհազարդ հոգևոր եղբայրներ և սիրելի բարեպաշտ […]

Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը․ Հռոմի պապ

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ 25 հունիսի 2016թ.   Մեծարգո՛ և հո՛ւյժ սիրելի Եղբայր, Ծայրագո՛ւյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, Պարո՛ն Նախագահ, Սիրելի՛ եղբայրներ և քույրեր Թող որ Աստծո օրհնությունն ու խաղաղությունը լինեն ձեզ հետ: Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է […]

Որն էր համացանցում հայտնված Քիմ Քարդաշյանի առաջին սելֆին /ֆոտո/

Սելֆիների ամենամեծ հավաքածուն աստղերից անխոս Քիմ Քարդաշյանինն է։ Նա անգամ իր սելֆիների գիրքն է հրապարակել, նրան «սելֆիների թագուհի» են անվանում։ Ահա թե որն է եղել Քիմի համացանցում հայտնված առաջին սելֆին։ Դրանք արվել են թվային ֆոտոխցիկով, բանտի ճանապարհին, որտեղ տանում էին Քիմի քրոջը՝ Քլոեին, ինչ-ինչ խախտումների համար։ Լուսանկարներն արվել են 2007 թվականին, երբ Keeping Up with […]

Էկումենիկ արարողությունից հետո տոնական համերգը շարունակվում է

Հանրապետության հրապարակում Էկումենիկ արարողությունից հետո շարունակվում է  տոնական համերգը: Հայմերգի ընթացքում հնչում են հատվածներ իտալացի հայտնի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը», «Նաբուկո», «Աիդա» օպերաներից: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Յուրի Չուգուեւի «Աղավնիներ» եւ «Պիկասո. Սիմֆոնիկ պատկերներ», Կոմիտասի եւ Ասլամազյանի «Երկինքն ամպել ա», Արամ Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ «Սուսերներով պար» եւ […]

Աստծու դատաստանից ոչ մեկը չի խուսափի.հոգեբան

Ողբերգական իրադարձությունները շատ հաճախ հանրային սթրեսներ են ծնում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այս երևույթին անդրադարձավ  հոգեբան Նարինե Պետրոսյանը: «Առաջանում է վիրավորվածություն, որը հենց վնասում է դա կրող անձին: Քո դիմացինին կոնկրետ վտանգ չի սպառնում: Երբ որ մենք մեր ներսում ապրում ենք վիրավորվածություն, ցավը կապված համապատասխան իրավիճակի հետ,  մեր ամբողջ դրական էներգիան ծախսվում է այդ բացասական […]

Վարչապետը մտահոգված է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաք՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի հետևանքներին և պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Վարչապետն այցելել է Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր, եղել […]

Գարեջուրը բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունի

Գիտնականներն ապացուցում են, որ գարեջուր խմել անհրաժեշտ է եւ որ դրա օգտակար հատկություններն ավելի շատ են, քան վնասակար հատկանիշները։ 1, Գարեջուրն օգնում է ավելի երկար ապրել։ Գիտնականներն ապացուցել են, որ նրանք, ովքեր գարեջուր են օգտագործում՝ նորմալ քանակով, 19 տոկոսով ավելի երկար են ապրում չօգտագործողներից։ 2, Գարեջուրն օգնում է նիհարել։ Սխալ է այն տարածված կարծիքը, թե […]

Հանրապետության հրապարակում մեկնարկում է Էկումենիկ արարողությունը /ֆոտո, ուղիղ հեռարձակում/

Հանրապետության հրապարակում մեկնարկում է Էկումենիկ արարողությունը, որից հետո կհնչի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համամիութենական աղոթքը՝  հանուն խաղաղության: Էկումենիկ արարողությունը կմատուցեն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Նշենք, որ Հանրապետության հրապարակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Արարողությանը ներկա է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Տեսանյութը՝ Azatutyun.am-ի։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված