19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գոնե հոսանքը չի թանկանա…

«Հասարակությունը չի հավատում, որ էլեկտրաէներգայի սակագնի՝ առավել զգալի իջեցում հնարավոր չէ: Պատճառը ոլորտում մինչ այժմ եղած խարդախություններն ու մեքենայություններն են»,-այսօր՝ հունիսի 27-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց  տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Բոլոր դեպքերում ուզում եմ մտածել, որ ցանկացած իրավիճակում պետք է փնտրել լավի հատիկը: Իսկ լավի հատիկն այն է, որ գոնե հոսանքի սակագնի թանկացում չի լինում»,- նկատեց բանախոսը: […]

Դա օբյեկտիվ հայտարարություն չէ. Թուրքիայի փոխվարչապետի արձագանքը Հռոմի պապի` «ցեղասպանություն» տերմինի կիրառմանը

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անդրադարձել է  ՀՀ նախագահական պալատում Հռմի պապի ելույթին, որի ընթացքում կաթոլիկ քահանայապետը 1915թ. իրադարձությունները բնութագրելու համար օգտագործել էր «ցեղասպանություն» տերմինը: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ աշխատանքային այցով Գիրեսուն նահանգ մեկնած Ջանիքլին, մեկնաբանելով Պապի խոսքերը, դրանք որակել է որպես չափազանց անհաջող հայտարարություն: «Ցավոք, ինչպես Անգլիայի` Եվրամիությունից դուրս գալուն մասին մեկնաբանության, այնպես […]

Իմ տպավորությամբ՝ որևէ քաղաքական ենթատեքստ չկա. Շարմազանովը՝ Սեֆիլյանի ձեռբակալության մասին

«Հայաստանում քաղաքական բանտարկյալների ժամանակներն անցել են», – ԱԺ-ում լօրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողները դիտարկում ներկայացրին՝ նշելով՝  Ժիրայր Սեֆիլյանն, արձագանքելով Սերժ Սարգսյանի խոսքին, հայտարարել էր, որ պատրաստ է ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցված 800 հեկտար տարածքը հետ վերցնել և հարցին, թե ձերբակալության և հարց է առաջանում,  այս հայտարարության մեջ տրամաբանական կապ […]

Կառավարությունը ձեզնից ոչ պակաս մասնացել է դոնորների հայթայթմանը. Դավիթ Հարությունյան

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց՝ լուրջ դժվարություններով հասան նրան, որ ունեն մի բան՝ քաղաքական համաձայնություն, որը հաջողություն է: Վերջինս շեշտեց՝  Կառավարության կողմից չկա շահագրգռվածություն դոնորներ գտնելու և փոփոխությունները կյանքի կոչելու համար: «Կառավարություն բաց, թափանցիկ թող դիմի […]

Հռոմի Պապի այցը դարակազմիկ իրադարձություն էր. Մերուժան Տեր-Գուլանյան /վիդեո/

«Հայ ժողովուրդը հազար տարի սպասում էր, որ քաղաքակրթության որևէ երևելի կենտորնից հնչի Նարեկացու անունը, որ նա հռչակվի տիեզերական վարդապետ: Հայ ժողովուրդը հարյուր տարի սպասում էր, որ նման մի կենտրոնից հնչի նաև Հայոց ցեղասպանության մասին: Այդ երկու առաքելությունն էլ իր վրա վերցրեց Հռոմի պապը»,-այսօր՝ հունիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Տեր-Գուլանյանի խոսքով՝  այցն իրապես դարակազմիկ […]

Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը: «Այսօր առավոտյան է դադարեցրել հացադուլը»: Հիշեցնենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել հունիսի 20-ին: Հիշեցնենք, որ հացադուլից առաջ Վոլոդյա Ավետիսյանը մի խումբ դատապարտյալների անունից բաց նամակ էր ուղղել ՀՀ գլխավոր […]

Սա կոնսենսուս չէ. Լևոն Զուրաբյան

ԱԺ-ում արտահերթ նիստի  արտահերթ նիստում քննարկման դրեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիշեցնենք՝  ընդդիմության և իշխանության միջև տեղի ունեցած համաձայնության համաձայն՝   որոշում է կայացվել փոփոխություններ կատարել արդեն ուժի մեջ մտած ԸՕ-ում: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս փոփոխություններն իրականացվում են քաղաքական համաձայնությամբ, որը ձեռք է բերվել բանակցությունների արդյուքնում: «Հակառակ ոմանց պնդումների` ես […]

Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի ցեղասպանությունից. Հռոմի պապ

Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի ցեղասպանությունից: Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած ուղեւորությունից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին: «Արգենտինայում, երբ խոսում էին հայերի ոչնչացման մասին, միշտ օգտագործում էին ցեղասպանություն բառը, եւ Բուենոս Այրեսի մայր տաճարում մե նք խաչքար ենք տեղադրել ի հիշատակ հայերի ցեղասպանության: Ես չգիտեի այդ երեւույթը նկարագրող այլ […]

Կալանավորում են հայրենիքի ազատագրումը. Զարուհի Փոստանջյան

ԱԺ նհիրստի ընթացքում  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց՝ արդարացի չէ, որ Ժիրայր Սեֆիլյանը ձեռբակալվել է: Այնուհետև վերջինս  անդրադարձավ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության խնդրին և հատկապես՝իր: «ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, դա այն պարագայում, երբ մեր հայրենակիցները արտահայտվում էին, որ մենք պատրարստ ենք ազատագրել հայրենիքը, սակայն այս հայտարարություններից հետո մարդկանց կալանավորում են,  այսինքն՝ կալանավորում են հայրենիքի ազատագրումը»,-ասաց Փոստանջյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված