20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վարչապետի «հեռախոսահամարները» չուշացան

Վարչապետ Կարեն Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցը հանրության մոտ հույսեր առաջացրեց, թե գոյություն ունեցող տնտեսական կարծրացած համակարգում զգալի փոփոխություններ են նախատեսվում: Հարցազրույցում մարդկանց հետաքրքրող գլխավոր թեման վերաբերում էր մոնոպոլիաների վերացմանը և տնտեսության մեջ ազատ մրցակցային պայմանների ստեղծման խնդրին: Դա կապված է հիմնականում նրա հետ, որ Կարեն Կարապետյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով մենաշնորհների, մաքսային համակարգի հարցին, հայտարարել […]

«Շատ մեծ սեր ու հարգանք է վայելում Երևանում» (վիդեո)

«Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետն է, ընտրված քաղաքապետ է, շատ մեծ սեր ու հարգանք է վայելում Երևանում, և ցավում եմ, բայց այո, մեր հասարակությունում կան տարբեր շերտերի մարդիկ: Տարոն Մարգարյանն իմ պաշտպանության կարիքը չունի, և բերեք քաղաքապետարանում  ներկա և առկա գործողություններն ու քննարկումները չբերենք այստեղ»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ […]

Տարոն Մարգարյանը ծանոթացել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին: Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ նախ շրջել և ծանոթացել է առաջին փուլով արդեն իսկ բարեկարգված հատվածում տնտեսվարողների գործունեության համար ստեղծված պայմաններին, զրուցել վերջինների հետ: Իրենց գոհունակությունը հայտնելով «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման նախաձեռնության համար` […]

ՀՀԿ-ական դառնալու հարցը չի քննարկվել (վիդեո)

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր չի քննարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի կուսակցական դառնալու հարցը: Այսօր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառանալով մամուլի հրապարակումներին, թե այսօր նիստում պիտի քննարկվեր Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու հարցը: «Կարեն Կարապետյանը դիմի, չդիմի, նա ՀՀԿ թիմի առանցքային  ներկայացուցիչ է, այս թիմի ղեկավարն ու առաջնորդը Սերժ […]

Հանդիպում առաջիկայում նախատեսված չէ (վիդեո)

«Նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, առաջիկա ժամանակահատվածում, բնականաբար, նման հանդիպում չի նախատեսվում, ապագայում հնարավո՞ր է, թե՞ չէ, կարպրենք կտեսնենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում նախատեսվում է հանդիպում ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև: «Մենք  ունենք հստակ կարծիք, որը չի փոխվել. պետք է Վիեննայի […]

Ես ոչ ներելու, ոչ ներվելու խնդիր չունեմ. Շարմազանովը՝ Ծառուկյանի հայտարարություններից (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են հերթական համագումարի կազմակերպչական խնդիրները, սպասվող փոփոխությունները, ներկուսակացական ու ներքաղաքական հարցեր, ամփոփվել են ԱԺ_ի հերթական քառօրյայի աշխատանքները, համանախագահների այցը: Այս մասին նիստից հտո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Պատասխանելով հարցին, թե կուսակցությունում համարում են ներված և ինչպես են վերաբերում ԲՀԿ […]

«Մուսալեռ» հյուրանոցային համալիրում կատարված սպանության գործով 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ. 2-ը հետախուզվում է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալների մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ խոսքը վերաբերում է 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային […]

Անհետացվում են մկրտության ավազանները

Ողջ Վրաստանով մեկ յուրացվող-վրացականացվող հայկական եկեղեցիներից որպես անպետքություն հեռացվում կամ շինաղբի հետ անհետացվում են մկրտության ավազանները: Տփղիս. Վերայի Սբ. Խաչ եկեղեցու մկրտության մարմարակերտ ավազանը վրացականացված եկեղեցու միջից դուրս շպրտված (ավազանը տեղի հայերին հաջողվեց «փախցնել» և պահպանության նպատակով փոխադրել Խոջիվանքի պանթեոնի տարածք, որտեղից որքան տեղյակ ենք տարվել է Ջավախք: Տփղիս. Զառիվայրի Սբ. Կարապետ եկեղեցու մկրտության ավազանը […]

Նախագահը հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների և պատասխանատու պաշտոնյաների հետ: Հանրապետության Նախագահը նշել է, որ հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաև Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներից անմիջականորեն տեղեկանալու վերջին զարգացումների և առկա իրավիճակի, այդ իրավիճակում գտնվող հայկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված