20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փոփոխություններ գնման գործընթացում

Ազգային ժողովը քննարկում է«Գնումների մասին» ՀՀ նոր օրենքը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց , որ  օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին և Եվրասիական տնտեսական միության պայմանագրին համապատասխանության ապահովմամբ:  «Նախագծով նախատեսվում են կատարվել հետեւյալ հիմնական փոփոխությունները՝ նվազեցվում են գնումների կատարման ձևերը, գնման 7 ձևի փոխարեն սահմանվում է 4 ձև, ինչը նպատակաուղղված […]

Պարտադի՞ր է մեռած ու արյունոտ մարդուն ցույց տալ, տհաճ է, երեխաները վախենում են. պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեսքան Պետրոսյանն այսօր Ազգային ժողովում «Ոստիկանությունում ծառայություն անցնելու» մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ առիթիվ օգտվելով ասաց, որ շատ քաղաքացիներ դժգոհում են, որ վթարների, մահվան դեպքերը տարբեր հեռուստաալիքներով ու մի քանի անգամ ցույց են տալիս: «Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է այդքան բացասական նյութերով լցնել, ցույց տալ: Հիմա ավարիա […]

«Ուզում եք հենց հիմա կալանավորեք». արտակարգ իրավիճակ Կառավարության մոտ /վիդեո/

Այսօր կառավարության դիմաց Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի քանի համայնքների բնակիչները իրենց բողոքն էին ներկայացնում՝ կապված մթերված խաղողի դիմաց իրենց դեռևս չվճարած գումարների հետ: Կառավարության նիստից հետո նրանց մոտեցավ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ում գյուղացիները պահանջեցին ասել, թե երբ են վճարվելու իրենց գումարները: «Ձեր փողը ես չեմ վերցրել, որ ես պատասխանատու լինեմ՝ ասեմ, […]

Դատախազությունը ոստիկանությանը ցուցում է տվել լրագրողին հարվածելու հետ կապված նյութեր նախապատրաստել

Դատախազությունը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով ոստիկանությանը նյութեր նախապատրաստելու ցուցում է տվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեղեկացնում է  ոստիկանության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտնել է, որ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր աչքին: Ամեն ինչ սկսվել է լրագրողների հետ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հարավարեվելյան սահմանագոտի, այնուհետեվ Արցախ /ֆոտո/

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան զորամասերից մեկը: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, […]

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Երևանում կանանց միջազգային միավորման նախագահ Արմինե Սարգսյանը, փոխնախագահ Ալենա Դոյերինգը և քարտուղար Գայանե Այվազյանը: ԹԵՄԱ՝ դեկտեմբերի 11-ին իրականացվելու է Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը:

Վարչապետը կհանդիպի խոշոր հարկատուների և ներդրողների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց հաջորդ շաբաթ կազմակերպել հանդիպում: «Հաջորդ շաբաթ կազմակերպել վարչապետի հետ հանդիպում տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր նեմուծողների, արտահանողների, խոշոր ներդրողների, բանկերի հետ»,- հանձնարարեց Կարապետյանը: Վարչապետը նշեց, որ հանդիպմանը քննարկելու են այն պրոբլեմները, որոնց առաջ կանգնած են այսօր:

Հինգշաբթի օրվա աղոթք

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքիթռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից […]

Բոլոր խնդիրներով հանդերձ ոստիկանությունը բարեփոխվում է. Շարմազանով

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե նախ ոչ թե փոփոխություններ են ոստիկանությունում կատարվում, այլ բարեփոխումներ՝ շեշտելով, որ դեմ է ինքնանպատակ փոփոխություններին: Նա հորդորեց համեմատության մեջ նայել ոստիկանությանը՝ 10 տարի առաջ, 5 տարի առաջ և այսօր, և կերևա, որ ոստիկանությունն անհամեմատ բարեփոխվել է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված