19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խաղաղության աղոթք

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

Ավտոմեքենան արգելափակվել է Նիգավան-Ապարան ավտոճանապարհին

Հունվարի 9-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակված ավտոմեքենան ուղևորվում էր Նիգավան գյուղ վատառողջ քաղաքացուն Երևան տեղափոխելու նպատակով: Փրկարարները Նիգավան-Ապարան 3-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի  34 […]

Քննարկվել են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին: Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով […]

Իսրայելցի դիվանագետը «ապուշ է» անվանել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

Իսրայելցի դիվանագետ Շաի Մասոթը բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավար Բորիս Ջոնսոնին «ապուշ» է անվանել։ Խոսակցությունը տեսանկարահանել է Al Jazeera հեռուստաալիքի թղթակցի թաքնված տեսախցիկը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսակցությունը տեղի է ունեցել 2016թ․ հոկտեմբերին ոչ պաշտոնական միջավայրում ընթրիքի ժամանակ, որին ներկա է գտնվել Մասոթը, բրիտանացի բարձրաստիճան պաշնոտյա Մարիա Ստրիցոլոն և երրորդ անձ, […]

Մեսին փրկեց «Բարսելոնային» (վիդեո)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնայի» մրցակիցը «Վիլյառեալն» էր, որի դեմ արտագնա խաղում գրանցվեց 1:1 հաշիվը: Իտալացի հարձակվող Նիկոլա Սանսոնեի՝ երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփած գոլի շնորհիվ դաշտի տերերը հաշվի մեջ առջևում էին մինչևւ 90-րդ րոպեին, սակայն Լիոնել Մեսին «Բարսելոնային» փրկեց պարտությունից: Արգենտինացի հարձակվողն անթերի իրացրեց տուգանային հարվածը: Ներկայացնում ենք Մեսիի գեղեցիկ գոլը:  

Եթե գոհ եք բոլորդ այս վիճակից, ուրեմն վայ մեզ. Գուգարաց թեմի առաջնորդ

Հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, Վանաձորում պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը ոմանց կողմից սխալ է ընկալվել ու շահարկվել: Գուգարաց թեմի մամլո հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվում այդ ուղերձին: Գուգարաց թեմի առաջնորդի անաչառ ու անկողմնակալ հորդորը Վանաձորի ավագանու բոլոր անդամներին Սուրբ Ծննդյան տոնին (հատվածներ Սուրբ Ծննդյան Պատարագի քարոզից) Ի գիտություն […]

«Ոսկե գլոբուս». հաղթողները

Բեւեռլի Հիլզում անցկացվել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության 74-րդ արարողությունը: «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Moonlight-ը, «Լավագույն տղամարդու դեր (դեր)» – Քեյսի Աֆլեք, «Մանչեսթերը ծովի մոտ», «Լավագույն կանացի դեր (դրամա)» – Իզաբել Յուպեր, «Elle» «Լավագույն կոմեդիա կամ մյուզիքլ» – La La Land «Լավագույն ռեժիսոր» – Դեմիեն Շազել, La La Land:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 9-ին՝ ժամը 00.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել՝ 02.14-ին: Ավտոտնակում այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 15 LU 120 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ  և կուտակված աղբ (3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված