25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Օհանյանի ու Օսկանյանի դաշինքը կկայանա՞. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ։ Օրերս նախկին երկու պաշտոնյաները հանդիպել են Գագիկ Ծառուկյանին ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկով։ Ծառուկյանին հանդիպել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, կհնչի այս շաբաթ։ […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն 

Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ ցուցակում. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 5 տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու եւ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար: Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, եւ Կարեն Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որեւէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից: Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջ քարոզարշավի […]

Դաբրո է փնտրում. Հայակական ժամանակ

ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը փորձում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում եւ առաջադրվել Արարատի մարզում: Նա 2012թ. պատգամավոր է դարձել նույն մարզի թիվ 16 ընտրատարածքից (Մասիսի ենթաշրջան) մեծամասնական ընտրակարգով: Մուրադյանը երեկ մեր զրույցում ասաց, որ հիվանդ է եւ ընտրություններին մասնակցելու համար դեռ քննարկումներ չի ունեցել: Խնդիրն այն է, որ Արարատի մարզից ցանկանում են առաջադրվել նաեւ Հովիկ […]

Արարատի մարզում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ, Արարատի մարզում տեղում է ձյուն: Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի եւ Արարատի մարզերում առկա է մառախուղ: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ տեղեկացնում […]

Ազատվենք կեղտերից

«Երկնքի Արքայությունը ձեր մեջ է», ասում է Տեր Հիսուսը: Ինչպիսի՞ մարդու մեջ է Երկնքի Արքայությունը: Այնպիսի մարդու հոգում, որն ազատվում է այն բոլոր կեղտերից, որոնք կան մեր ներսում: Ամեն մարդ պետք է ուզենա ազատվել այդ կեղտերից՝ ագահություն, նախանձ, բամբասկոտություն, ստախոսություն, փառասիրություն, եսասիրություն, մարդկանցից գնահատանք ընդունելու ցանկություն, ծուլություն և նմանատիպ հոգևոր ներքին կեղտեր: Գիտե՞ք ինչպիսի կյանք […]

Ո՞ւմ մոտ գնամ կամ ո՞ւմից օգնություն խնդրեմ

ԴՈՒ ԻՄ ՀԱՅՐՆ ԵՍ ՈՒ ՏԵՐՆ ԵՍ, ԻՄ ԱՐԱՐԻՉՆ ՈՒ ՍՏԵՂԾՈՂԸ, Ո՞ՒՄ ՄՈՏ ԳՆԱՄ ԵՎ ԿԱՄ ՈՒՄԻ՞Ց ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՄ Եվ այժմ լվա մեղքերից և մաքրիր ցեխաթաթախ տիղմից: Քեզ խնդրեցի և Քեզ եմ աղաչում. կատարիր իմ փափագը. խառնի՛ր ինձ սուրբերի դասերին և արդարների ժողովին` նրանց, ովքեր հարաժամ վայելում եմ Քո բաղձալի տեսությունը: Համարձակ երեսով չեմ հայցում […]

ԼՂՀ-ում մեկնարկել է զորակոչը

Հունվարի 9-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2017թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը, որին ներկա էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ՊԲՀ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Ողջունելով զորակոչիկներին՝ վերջիններս մաղթել են բարի ծառայություն և վստահություն հայտնել, […]

Բացահայտվել է 12-րդ դասարանի աշակերտի դանակահարությունը. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի հունվարի 2-ին 12-րդ դասարանի աշակերտին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Հունվարի 2-ին «Ալավերդի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի շրջանի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 12-րդ դասարանի աշակերտ Հ.Հակոբյանը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված