24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արամ Կարապետյանը որոշում է կայացրել

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, ես որոշել եմ ապագա ընտրություններ կոչվող Կրկեսային միջոցառմանը չմասնակցել… Միանգամից նշեմ, որ ոչ մի քաղաքական ուժի հետ ես որևէ բանակցություն չեմ վարել դաշինքներ կազմելու մասին….»:

Այստեղ զոհվեց Պետոն. պայթած վիլիսից դեռ մասեր կան /տեսանյութ/

Հրամանատար Պետոն՝ Պետրոս Ղևոնդյանը այսօր կդառնար 53 տարեկան, բայց ընկերների համար նա միշտ կմնա 30 տարեկան: «Միշտ  հիշում ենք իրեն, ինքը մի տեսակ ուրիշ էր: Ուրիշ կերպ էր ապրում ու մտածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի հերոս հրամանատար Պետրոս Ղևոնդյանի մարտական ընկերը՝ Ֆելիքս Երիցյանը: «Այստեղ զոհվեց մեր Պետոն, ու պայթած վիլիսից դեռ մասեր կան […]

ՀՀ ԱԺ նախագահին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահը

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման: Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման շնորհակալություն է հայտնել հայ պատվիրակներին՝ Ճապոնիա կատարած այցի համար եւ վստահեցրել, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցով մեկնարկ է […]

«Ֆարսի տպավորություն է թողնում»

«Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հետ կապված խնդիրը կասկածներ է հարուցում», –  այսօր  լրագրողների հետ հանդիպմանն  այսպիսի տեսակետ հայտնեց  «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։ «Տեսախցիկների հարցն ինձ վրա մեկ բառով ասած ֆարսի տպավորություն է թողնում։ Այսինքն, ի՞նչ է սա նշանակում՝ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ այնքան հնարավորություն չունի, որ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրի։ Էսօր եթե դուք […]

Ամերիկացիները դուրս են եկել փողոց․ բողոքում են միգրացիայի օրենքի դեմ /վիդեո/

ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքների օդանավակայաններում բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Մարդիկ բողոքում են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած օրենքի դեմ, որը վերաբերում է միգրացիային: Ամերիկացիները պահանջում չեղյալ հայտարարել փախստականների համար սահմանված սահմանափակումները: Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հրաման էր ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ում 120 օրով կասեցվում է փախստականներին ընդունումը, արգելվում է սիրիացի […]

Բախումներ կլինեն. քաղաքագետ

‹‹: Այս  Սահմանադրությունը, որ ընդունվեց,  բազմաթիվ ճգնաժամեր է ծնելու››, – այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով նախընտրական հնարավոր զարգացումները` տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը: ‹‹ՀՀ-ում չկան կուսակցություններ, կան միայն խմբավորումներ, որոնք ինչ-ինչ շահեր են սպասարկում: Կան, իհարկե, այնպիսիք, որոնց նպատակները գուցե ազնիվ են: Մի մարդը, որ դեռ մի ամիս էր մտել այդ կուսակցություն, դառնում է կուսակցության […]

Վ. Ղուկասյանը կլքի ՀՀԿ-ը ու կմիանա Ծառուկյանին

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով: Henaran.am-ի հետ զրույցում Վ. Ղուկասյանն ինքը հայտնեց այդ մասին: Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է, որ ՀՀԿ-ի հետ կապված որևէ միջոցառման, իրադարձության չի մասնակցում: Իսկ Գ. Ծառուկյանի ու իր գործունեության մեջ նա ընդհանրություններ է գտնում, կարծում է` երկուսն […]

Գարեգին Բ-ի եղբորորդի դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերին փաստաբան Գեորգի Մելիքյանի վրա հարձակված դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այս առնչությամբ, ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: […]

Հունվարի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: ԹԵՄԱ՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ. ինչպե՞ս նշել տոնը. ի՞նչ միջոցառումներ են նախատեսված:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված