19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ռեալը» վաճառքի կհանի Բենզեմայի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է վաճառքի հանել թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի տրանսֆերը: Պերեսը Բենզեմայի տրանսֆերն առաջարկել է Լոնդոնի «Արսենալին» եւ «Չելսիին»:  Բենզեմայի տրանսֆերով հետաքրքրվում է նաև նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն: Բենզեման ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 8 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում: Նրա տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն […]

Երազանքներն իրականանում են․ Elie Saab-ի նոր՝ անկրկնելի հավաքածուն /ֆոտոշարք/

Որքան էլ մինիմալիզմը նորաձեւ լինի, քննադատվեն փայլուն, աչքի ընկնող հանդերձները, միեւնույնն է, Elie Saab նորաձեւության տունը ներկայացնում է փայլուն, շքեղ զգեստներ, եւ դրանք միշտ հեքիաթային են։ Այս անգամ էլ Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացված նոր հավաքածուն շքեղ էր, աչքի ընկնող, հեքիաթային։ Դիզայները շարունակում է միավորել արեւելքի ու արեւմուտքի նորաձեւությունը, եւ դա անում է նուրբ, ճաշակով, […]

Քննարկվում է հայ ուխտավորների առանց վիզայի Իսրայել մուտք գործելու հարցը

Հունվարի 30-ին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան այցելեց եւ Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկյանի հետ հանդիպեց Իսրայելի Զբոսաշրջության Նախարարության աշխատակազմի ղեկավար Ամիր Լեվին: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանից եկող հայ ուխտավորներին առանց վիզայի Իսրայել մուտք գործելու եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է «Հայ Երուսաղեմն այսօր»-ը:

Daily Mail-ը` Մխիթարյանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Daily Mail-ի վարկածով ճանաչվել է Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում կայացած՝  «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան Աթլետիկ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը  վերոնշյալ հանդիպման ընթացքում դարձել էր գոլի հեղինակ:

Նոր մանրամասներ դատապարտյալների հետ մարմնավաճառների շփման գործից

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 21.10.2016թ.-ին ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Կատարված քննության արդյունքում բացահայտվել է, որ ՔԿ հիմնարկի` տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ մարմնավաճառներին ապօրինի տեսակցության թույլտվություն են […]

Կառավարության «դեֆեկտը»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տրանսպորտի, կապի […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են: WTI տեսակի թեթեւ նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 0,46 տոկոսով, բարելի դիմաց մինչեւ 52,39 դոլար: Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մարտի մատակարարումների ICE Futures ֆյուչերսները նվազել են 0,20 տոկոսով, բարելի դիմաց մինչեւ 55,17 դոլար

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված