19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անգելա Մերկելը Թուրքիա է ժամանել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնի։ Անկարայում Մերկելին նախ կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիայի մեջլիս։ Ապա Մերկելը կհանդիպի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ժամանակ թուրքական կողմն օրակարգ է բերելու ՆԱՏՕ-ում ծառայող բարձրաստիճան թուրք զինվորականների թեման, որոնցից 40-ը Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել: Մերկելը […]

Ընտրակաշառք բաժանելու դեպքերը հնարավոր է կանխարգելել

Այսօր ՀՀ ոստիկանությունը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հանրային քննարկում էր կազմակերպել: Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության պաշտոնատար անձինք՝ Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը, նրա տեղակալ Մեհրաբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և այլք: Արթուր […]

Ստեղծվելու է ՀՀ- Շվեյցարիա օդային ուղիղ կապ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին: Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբե­րությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնորոշել՝  բարձր մակարդակի կայուն հարաբերություններ: «Մենք կարևորում ենք Շվեյցարիայի հետ համագործակցությունը և հետաքրքրված ենք բոլոր բնագավառներում դրա հետագա զարգացմամբ», – […]

Անդրիաս Ղուկասյանի կալանքի հարցը ՄԻՊ-ը չի մեկնաբանում

Կառավարության այսօրվա նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձավ նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությանը, որտեղ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարաձգման որոշումը` 2 ամսով, դատապարտվել էր, և կոչ է արել ազատ արձակել նրան: «Human Rights Watch-ի մանդատը թույլ տալիս է այդպիսի դիրքորոշում հայտնել: ՄԻՊ-ի մասին օրենքն ուղիղ արգելում է նման դեպքերում գնահատական […]

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հերոշիմայի քաղաքապետի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, փետրվարի 1-ին ընդունել է Հերոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Հերոշիմա այցելելու համար եւ […]

Կառավարությունը վճռական է (տեսանյութ)

«Դեսպանը խոսեց վարչապետի հետ հանդիպումներից իր ստացած տպավորությունների մասին: Վստահ եմ, որ նա զգացել է կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության կամքը: Գիտեք, որ կառավարությունը ինտենսիվ քննարկում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը` մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ […]

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթանակ կորզել (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ  մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը»-«Հալ Սիթիի» դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ Հայաստանի հավաքականի կիսապատշպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և դաշտում անցկացրեց 62 րոպե: Այս օահի դրությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» իր վաստակած 42 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Հալ Սիթին» 17 միավորով  գտնվում է 19-րդ տեղ։

ՌԴ ԱԳՆ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցից

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Բորիսենկոն նոր մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից, գրում է РИА Новости-ն։ Նա ասել է, որ ամերիկյան կողմից զգացվել է աշխատելու տրամադրվածություն Մոսկվայի հետ «առանց ֆոբիաների»։ Նա ասել է, որ զրույցն անցել է տաք եւ կառուցողական մթնոլորտում։   «Ամերիկյան կողմից զգացվել է համատեղ […]

«Վինար» գինու գործարանի գործը դեռեւս դատախազությունում է.նախարար/տեսանյութ/

«Գյուղացիներին պարտք մնացած «Վինար» գինու գործարանի գործը դեռեւս դատախազությունում է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով՝ գյուղնախարարությունը կապվել է մյուս գործարանների հետ եւ նրանց առաջարկել «Վինարի» պաշարներից խաղողի սպիրտ գնել, որպեսզի գործարանը գյուղացիներին վճարի մթերած խաղողի դիմաց: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված