20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հոգեբուժարանում ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել․ 81 հիվանդ տարհանվել է

Փետրվարի 6-ին, ժամը 12.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական ուժերի սակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Տարհանվել է հոգեբուժարանի 81 հիվանդ: Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Վարչապետ Կարապետյանն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Տոնոյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Հայկարամ Մխիթարյանին՝ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելու, նախարարության աշխատանքները կանոնակարգելու և կառավարելու համար: «Պարոն Տոնոյանին ճանաչում ենք որպես պարկեշտ, կազմակերպված կառավարիչ և հայրենասեր մարդ ու սպա: Կարծում […]

Հարձակում Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա

Հունաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակում է իրականացվել: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ նախօրեին շուրջ 8 հոգանոց մի խումբ կարմիր և սև ներկերով լցված բազմաթիվ շշեր է նետել Գյումուլջինե քաղաքի Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի ուղղությամբ: Աղբյուրի հավաստմամբ՝ ցուցարարները ահաբեկչական խմբավորում համարվող «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն -ճակատին» (DHKP/C) աջակցող թռուցիկներ են տարածել հյուպատոսարանի փողոցում և կարգախոսներ […]

Վիգեն Սարգսյանը հանձնել է տնօրենների մեդալները

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ երկարատեւ ու արդյունավետ գործունեության համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանին, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանին եւ «Ֆերոն» ՍՊԸ-ի տնօրեն Ադամ Շահբազյանին է հանձնել պետական պարգեւները՝ «Անանիա Շիրակացի» մեդալները: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության […]

Մեր համաքաղաքացիները պետք է առավելագույնս տեղեկացված լինեն կատարված աշխատանքների մասին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ  ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 55 արձանագրություն: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունն ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը, ինչպես նաև մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու […]

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է

Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը: Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-100 մ: Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման […]

Ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում

Մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի փողոցներում իրականացվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Առատ տեղումների հետևանքները վերացնելու նպատակով օգտագործված աղի և ավազի խառնուրդի ներգործությամբ մայրաքաղաքի փողոցների որոշակի հատվածներում առաջացած փոսերը գույքագրվել են նախապես: Ժամանակավոր փոսալցման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացած այն ընկերությունների կողմից, որոնք նախորդող տարիներին […]

Անփոխարինելի մարդիկ չկան. ՀՀԿ պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը չի ասել, թե նեղացած է ՀՀԿ-ից: «Ինքը նման բան ասե՞լ է, թե նեղացած է : Ես չեմ լսել նման բան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե Հովիկ Աբրահամյանից հետո ՀՀԿ-ը, կարծես, դժվար է կողմնորոշվում  շտաբի պետի նշանակաման հարցում, […]

Ձեռքերով, ոտքերով ու քարերով հարվածել են ոստիկաններին

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում և Երևանի քննչական վարչությունում հարուցված երկու քրեական գործ: Քրեական քործերից մեկի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` բռնություն է գործադրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված