20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Սոֆիայի մրցաշարին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում՝ նախապատրաստվելով փետրվարի 20-27-ը Սոֆիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին: Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 19 մարզիկներ։ Հավաքը կավարտվի փետրվարի 17-ին։ Մրցաշարին մասնակցող բռնցքամարտիկների անունները կհրապարակենք ավելի ուշ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

23 ամյա սյունեցին բռնաբարել է 16 ամյա աղջկան

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 16-ամյա աղջկա հետ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքերը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ Սիսիան քաղաքի անչափահաս՝ 16-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից […]

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  6-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը: Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-100 մ: Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման […]

Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 2017 թ. փետրվարի 16-ը, ուստի նշված ժամանակահատվածում վերջին  չորս  տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և  վերջին չորս տարում […]

Ընկույզի օգտակարության մասին

100 գրամ ընկույզը պարունակում է 16 գրամ սպիտակուց, 60 գրամ ճարպ, 11 գրամ հանքանյութեր, 2 գրամ զոլա, 4 գրամ ջուր: Ընդամենը 100 գրամ ընկույզը պարունակում է 654 կիլոկալորիա: Բացի այդ այն պարունակում է վիտամիններ B1, PP, E, C, A հակաօքսիդանտների մեծ խումբ, կարոտին, սելեն, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, կալիի և մի շարք այլ օրգանիզմին այդքան անհրաժեշտ […]

Կողոպուտ Նոր Նորքում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 4-ին, ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել 25-ամյա Վահան Ս.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա փետրվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտ) 1-ին մասի մեղադրանքով:

Մարդն իրավունք ունի՞ իր կյանքին վերջ տալ

Մարդը լիարժեք ազատություն ունի՞ վարվել այնպես, ինչպես ինքն է ուզում։ Պարզ է, որ պատասխանը պետք է լինի «ոչ», եթե այդ իրավունքների գործադրումը պիտի վնասի այլոց։ Սակայն, չի բացառվում, որ նման իրավունքների գործադրումը չի վնասի մյուսներին։ Որևէ տեղ այս խնդիրն ավելի հստակ չէ, քան կամավոր էվթանազիայի պարագայում։ Մարդն իրավունք ունի՞ իր կյանքին վերջ տալ։ Գարեգին Հովսեփյանց […]

Փախուստի դիմած կալանավորին գտան

Փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Սուրեն Գրիգորյանը ժամը 7:45-ի սահմաններում փախել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից: Հաղորդումից մի քանի ժամ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մալաթիայի բաժինների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների […]

«Լավ են անում, որ գործի չեն գալիս»

Այսօր էլեկտրոնային պարբերականները բազմաթիվ  հրապարակումներ ներկայացրին այն մասին, որ ԱԺ նիստերի դահլիճը կիսադատարկ է, թեև  նիստն ընթանում է իր հունով։ Անդրադառնալով այս փաստին՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Լավ են անում, որ գործի չեն գալիս, իրենց պարտականությունները չեն կատարում: Մեր հասարակությանը ինչ-որ տեղ հասնում է: Այ եթե իմանային, որ չեն վերընտրվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված