25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքի ծրագրերի իրագործման համար 60-70 միլիարդ լրացուցիչ հարկային մուտքեր են պետք

« «Ծառուկյան» դաշինքի տնտեսական ծրագիրը բաղկացած է երկու մասից: Հաշվի առնելով նշված խնդիրների առկայությունը՝ դաշինքը ներկայացնում է 15 առաջնահերթ կետերի իրականացում, որոնք հնարավորություն կտան կարճ ժամկետում որոշ չափով կարգավորել հասարակության բարեկեցության խնդիրը»,-այսօր նախընտրական ծրագրերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը: «Դաշինքն առաջարկում է կենթսաթոշակների և նվազագույն աշխատանքի բարձրացում, էլեկտրաէներգիայի և […]

Դեռևս կարելի է վիճակը փրկել. Հ. Բագրատյան (տեսանյութ)

«Երկիրը կոլապսի մեջ է , անվճարունակ է, նոր պարտքեր վերցնելով մի կերպ յոլա են գնում, իսկ մենք ի՞նչ ենք արել, նստել ենք, մտածել ենք զսպանակները, մակրոտնտեսական փոփոխականները՝ ավելացնել ներդրումները ներքին խնայողությունների հաշվին: Այստեղ խանգարում է Կենտրոնական բանկը»,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներից» առաջադրված Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով իրենց ընտրական ծրագիրը: Նա նշեց, որ Հայաստանում ներդրումները […]

«Ծառուկյան» դաշինքի քարոզարշավին խլել են լրագրողի հեռախոսը, սպառնացել կոտրել

Վանաձորում, այսօր՝ մարտի 10-ին, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ միջադեպ է տեղի ունեցել (ֆոտոռեպորտաժ): Բանն այն է, որ վանաձորցիները Գագիկ Ծառուկյանին ուղղված մեծ քանակությամբ նամակներ են հավաքել՝ տարբեր բնույթի խնդրանքներով. ընդհանուր առմամբ՝ մոտ երեք տոպրակ նամակ: Երբ թղթակիցը փորձել է նկարահանել նամակները, նաեւ, թե ինչպես են դրանք հանձնում Ծառուկյանի ներկայացուցչին ու մանրամասներ […]

Համացանցում է հայտնվել Ստալինի թաղման տեսանյութը /տեսանյութ/

Ամերիկացի պատմաբան Դուգլաս Սմիթը նախկինում անհայտ մի տեսանյութ է հրապարակել ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի թաղման արարողությունից։ Պատմաբանն այդ տեսանյութը հայտնաբերել է լուսանկարների հետ, որոնք արվել են 1952-54 թվականներին՝ ՌԴ մի շարք քաղաքներում ամերիկացի դիվանագետների կողմից։

Էտ հարցը հանրապետականներին տուր. Սեյրան Օհանյանը գրկեց տիկնոջը

Այսօր՝ մարտի 10-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Կոտայքի մարզի Հաճն քաղաքում երկու տարեց կին մոտեցան դաշինքի առաջին համարի թեկնածու, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Օհանյան ջան, բա մեր թոշակը երբ է բարձրանալու: Տղա ջան, սենց ապրել չի լինի: Ժամանակին խի՞ չարեցիր»,-հարց ուղղեցին կանայք: Սեյրան Օհանյանը գրկեց տարեց կնոջը և խոստացավ ընտրվելու դեպքում օգնել: Հավաքի մասնակից […]

Պետք է աշխատող մարդու համար ստեղծենք բարենպաստ միջավայր. Կարեն Կարապետյան

Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կառուցելու այնպիսի երկիր, որ ապագա սերունդը երբևէ չմտածի այն լքելու և արտերկիր տեղափոխվելու մասին, այնպիսի երկիր, որով բոլորը կհպարտանան: Այս մասին Սիսիանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Պետք է կառուցենք այնպիսի պետություն, որ անկախ նրանից՝ դա կլինի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՞, թե սովորական քաղաքացու երեխան կամ թոռը, չի մտածի այստեղից […]

Ճիշտ չէ պոպուլիզմ որակումը. Ա. Մարտիրոսյան

«Հայաստանում, ցավոք սրտի, տնտեսությունը ոչ թե անկախ մի ճյուղ է, այլ քաղաքականությանը կցված է, քաղաքականույթյունն է որոշում տնտեսությունը, դաշտը սարքել են մոնոպոլ, դա էլ հերիք չէր, հիմա էլ ամբողջ քաղաքական համակարգը տանում են ժառանգական փոխանցման»,-այսօր նախընտրական ծրագրերի քննարկման ժամանակ ասաց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ իրենց ծրագրի տնտեսական մասի իրագործման դեպքում կարող […]

«Միայն կենացի տեսքով հնչում է, ու քայլ չկա»

Կորնադ Ադենաուրե հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ քննարկումներ է կազմակերպում`հնարավարութուն տալով ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին ներկայացնել իրենց ծրագրային դրույթերը: «Ելք»-ը դաշինքի տնտեսական ծրագիրը ներկայացրեց պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը: «Այն թեման, թե ինչ պետք է անել մեր երկրի համար, կարծես թե գիտենք, այդ պատճառով շեշտադրում ենք կատարել քայլերի վրա: Իհարկե, խոսել քայլերի […]

Մեծ Բրիտանիայում կառավարությանը կոչ են արել կոշտացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Մարտի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի «Westminster» սրահում, ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ այդ երկրում տիրող իրավիճակի մասին 90 րոպե տևողությամբ նիստ է անցկացվել: Քննարկմանը մասնակցող մոտ 20 պատգամավորներ կառավարությանը կոչ է արել կոշտացնել դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի` պատգամավորները որպես պատճառ նշել են այն հագամանքը, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված