24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ահազանգ ոստիկանությունից

Ապրիլի 9-ին, ժամը 1.10-ին, շտապօգնության բրիգադից ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1952 թ. ծնված Օվսաննա Բ.-ն, 1989 թ. ծնված Մագդա Բ.-ն, 1985 թ. ծնված Աբրահամ Բ.-ն, 1992 թ. ծնված Անգելինա Բ.-ն, 1997 թ. ծնված Էլբրետա Բ.-ն, 1995 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1998 թ. ծնված Գալինա Բ.-ն:Այս […]

Տապալվում է

Այսօր Ազգային ժողովում, ըստ ժամանակացույցի, նախատեսված էր գումարել հերթական քառօրյան։ Սակայն քվորում այդպես չապահովվեց, քանի որ գրանցվեց 16  պատգամավոր։ Ըստ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորները կարող են գրանցվել մինչեւ ժամը 15։00-ն, եւ եթե 66 հոգի գրանցվի, ապա նիստը կմեկնարկի։ Հիշեցնենք, որ արդեն ապրիլի 27-ին կայանալու է նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը։

Եգիպտոսում երեք ամսով արտակարգ իրավիճակ է հայտարարվել /տեսանյութ/

Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական շարքից հետո երկրի նախագահը երկրում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել։ Հիշեցնենք, որ երկու քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում մոտ 50 զոհ եւ տասնյակ վիրավորներ կան։ Ահաբեկչությունները բողոքի հզոր ալիքներ են բարձրացրել Եգիպտոսում։ Տանտա քաղաքի փողոց են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, նրանք բողոքում են երկրի իշխանություններից։ Մանրամասները՝ տեսանյութում

«Է՛ս ձեր բորշը, է՛ս ձեր գդալը»

«Ելք»-ը կարող էր չմասնակցել Երևանի ընրություններին: ՀՀԿ-ն ու Զարուհին թող մրցեին. «Ելք»-ն էլ  ասեր՝ Է՛ս ձեր բորշը, է՛ս ձեր գդալը, բայց «Ելք»-ը  կարող է նաև մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Պետք չէ ամեն ինչ սևացնել ու ասել՝ իշխանությունների պրոյեկտ է, այս է, այն է…», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը: Ըստ […]

Նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյանը հայտնում է

«Ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերից և անցած գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված Տավուշի նախալեռնային գոտում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Շիրակում և Գեղարքունիքում տեղացել է ձյուն, իսկ մյուս շրջաններում տեղումները հիմնականում եղել են անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով: Այսօր և ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների […]

Այս ծանր վիճակից դուրս գալու բանալին իշխանության ձեռքում է գտնվում

PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ ՝  ՀՀԿ-ի ակտիվ քարոզարշավի  նպատակը ոչ թե ձայներ ստանալն էր, այլ մթնոլորտ ձևավորելն ու պատռանք ստեղծելը. ՀՀԿ-ի  ձայները այսպես թե այնպես երաշխավորված էին: «Ձեռներեցությունը պիտի տարանջատված լինի իշխանություններից: Լավ է ապրում այն հասարակությունը, որի սեփականությունը պաշտպանված է, իսկ  մեր երկրում դա չկա: Ընտրություններում […]

«Ես միայն ուզում եմ այս ամենն ավարտվի … » /տեսանյութ/

«23 տարի է անցել, բայց դեռ տառապում ենք: Ես միայն ուզում եմ այս ամենը ավարտվի: Պատերազմ է ու չի վերջանում … »,-Henaran.am-ի թղթակցին՝ Եռաբլուրում ասաց 23 տարի առաջ Արցախում  զոհված Արթուր Մեսրոպյանի մայրը: Արթուրի մայրը չկարողացավ խոսել, որովհետև արցունքները խեղդում էին նրան: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված