20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շարմազանովն ասում է, թե «Ելքից» ում նկատի ուներ Գալուստ Սահակյանը

Մեր գործընկերներն իրենց կարողությունները կօգտագործեն այլ ոլորտներում: Ընդամենը մի քանի օր անց դուք կիմանաք նաև պատգամավորների, ովքեր կզբաղեցնեն պատասխանատու պաշտոններ գործադիրում: Այնպես չէ, որ միայն օրենսդիրն է կարևոր: Բոլոր ոլորտներն էլ կարևոր են: Մենք մի թիմ ենք, մեր նպատակն է ծառայել մեր գլխավոր սիրուն՝ ՀՀ-ին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ […]

Հայ-վրացական հարաբերությունները նկատելի զարգացում են ապրել

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Այսօր նա հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Ջանելիձեն նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը բազմադարյա ավանդույթներով են կապված, բայց 2017թ.-ը յուրահատուկ տարի է երկկողմ հարաբերությունների համար,  քանի որ երկու երկրներն այս տարի նշում են […]

ԼՂ հարցի կարգավորումը ՄԱԿ-ի բանաեւից դուրս չի կարող լինել․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձեւից դուրս որեւէ հարց չի կարող քննարկվել, գրում է РИА Новости-ն։ «Ի տարբերություն այլ հիմնահարցերի՝ ԼՂ հարցով ՄԱկ անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ է ընդունել։ Այդ բանաձեւերը հայտնի են ողջ աշխարհին։ Ադրբեջանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Այս հարցում ոչ մի երկիր կամ […]

Սպանություն Արագածոտնում. դիակի վրա 10-ից ավելի կրակոցի հետք

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա:  Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի ձախակողմյան հատվածի հողակտորներից մեկի վագոն-տնակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Հարություն Մովսիսյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և […]

Վրաստանի արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Երեւանում, այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ: Նրան ուղեկցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Վրաստանի արտգործնախարարին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը: 

Ձերբակալվել է

Դավիթաշենում 2 օր առաջ մոտ 3 տասնյակ բարդիներ հատած քաղաքացին ձերբակալվել է: Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երեւան քաղաքի […]

Ազգային ժողովից` ՊՆ. նոր նշանակումներ

 Կադրային փոփոխություններ են սպասվում Պաշտպանության նախարարությունում:  Ըստ Henaran.am-ի հավաստի աղբյուրների՝  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կնշանակվի  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալ: Հիշեցնենք ՝ Արտակ Զաքարյանն ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 22-րդ համարն էր, իսկ Արտակ Դավթյանը՝ 37 -րդ: […]

«Ես շատ Կուզենայի Հայ ազգային կոնգրեսը լիներ խորհրդարանում»

Պատգամավոր Խոսրով Հարությունյանը  շատ կցանկանար, որ խորհրդրան անցներ  ընդդիամդիր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:  «Ես շատ Կուզենայի Հայ ազգային կոնգրեսը լիներ խորհրդարանում Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ՝ ինքս անձամբ շահագրգռված եմ, կոնստրուկտիվ, մասնագիտական կարողություններով օժտված ընդդիմություն լինի, ես դրա կարիքն ունեմ։ Ինձ համար անհամեմատ ավելի հետաքրքիր է բանավիճել […]

Դիարբեքիրում ուժգին պայթյուն է որոտացել. կան վիրավորներ /ֆոտո/

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի մասնաշենքերից մեկի արհեստանոցում ուժգին պայթյուն է որոտացել: «CNNTurk»-ի հաղորդմամբ` նախնական տվյալներով կա 5 վիրավոր, որոնցից մեկը` ծանր: Նշվում է, որ դեպքի վայր ժամանած բազմաթիվ շտապ օգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական զրահամեքենայի վերանորոգման ընթացքում: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պայթյունի վերաբերյալ հայտարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված