19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` […]

Ուշադրություն վարորդներին․ Սարալանջը փակ կլինի

Հարգելի համաքաղաքացիներ, սանմաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը երթևեկության համար փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից մինչև Սարի թաղ ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

«Իշխանությունները կոմպրոմատներով չեն զբաղվում»

«Կատեգորիկ բացառում եմ՝ իմ ընտրարշավի և քարոզչության ընթացքում նման բան եղած լինի: Եթե կարող եք մեկ օրինակ բերել, ես կանդրադառնամ ու ներողություն խնդրեմ»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե կարող է բացառել, որ ինչպես ՀՀԿ-ական ռեյտինգային պատգամավոր Արտակ Սարգսյանի դեմ է կոմպրոմատ հայտնվել, իր դեպքում նման բան […]

Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անունով հրապարակ կլինի

Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարկներից մեկը պաշտոնապես կկոչվի Սողոմոն Թեհլերյանի անունով։ Այդ մասին տեղեկանում ենք The Armenian Weekly-ն։ Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 21-ին: Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, մի շարք հանրային և քաղաքական դեմքեր, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները կմիավորվեն` պաշտոնապես հայտարարելու հրապարակի անվանափոխության մասին: Միջոցառումը կազմակերպվում է Մարսելի քաղաքապետարանի և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համատեղ ջանքերով:

Սուրբ Զատիկին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ

Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է […]

Կառավարության պարտքը կազմում է 52.3 տոկոս

Կառավարության պարտքը կազմում է 52.3 տոկոս, բայց, այդուհանդերձ, ըստ Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի՝ սա մտահոգիչ չէ։ «Երբ պարտքը 50 տոկոսից անցնում է, մենք այլևս չենք կարող 3 տոկոսից ավելի դեֆիցիտ ունենալ», – ասաց բանախոսը: Վերջինս շեշտեց՝ իր համար շատ ավելի մտահոգիչ է փաստը, որ բյուջեի ծախսերի մեջ արագորեն ավելանում է […]

ՀՀԿ-ն՝ Արտակ Սարգսյանի վերաբերյալ ձայնագրություններից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել լրատվության նյութերը, որոնցում հրապարակված են «Սաս գրուպի» հիմնադիր ու սեփականատեր համարվող, ռեյտինգային պատգամավոր Արտակ Սարգսյանի օգտին հավաքվող ձայների վերաբերյալ ձայնագրությունները, քանի որ դրանք հաստատված չեն: «Ինձ տեղեկացրել են, կուսումնասիրվի՝ արդյոք պատգամավորության թեկնածուն տեղյակ է եղել այդ հավաքից, թե ոչ»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց նա: […]

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ /տեսանյութ/

Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպեց «Անդերլեխտին»: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Հանդիպման 36-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդն» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղի վերջում «Անդերլեխտի» խաղացող Լեանդեր Դենդոնկերը հաշիվը հավասարել է: Պատասխան հանդիպումը կկայանա  ապրիլի 20-ին:

«Եթե 5 տոկոսը կույր է, իրենց հավաքած տոկոսի մասի՞ն է խոսքը»

Հինգերորդ գումարման Ազգային ժողովը 1020 օրենք ու 190 միջազգային պայմանագիր է ընդունել: «Համատեղ աշխատանքի ժամանակ կարևորագույն օրենքներ ենք ընդունել, որոնք եղել են մեր համատեղ համաձայնության դաշտում, նաև ցանկանում եմ շնորհավորել այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք մուտք են գործել 6-րդ գումարման Ազգային ժողով, հույսով եմ, որ համագործակցությունն արդյունավետ կլինի, ու կլինի համագործակցություն նաև արտախորհրդարանական ուժերի հետ»,-այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված