20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:             ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցաբար վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հատկացված […]

«Միանգամից քո շահութահարկն էլ վերցրո՛ւ, հարգելի ՛ պետություն»

«Մեզնից ոչինչ չեն գնում, այս պահին շատ վատ է առևտրի վիճակը, որովհետև մեզ խանգարեցին ու հասցրին այս վիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ Արմեն Ներսիսյանը նշեց Արմեն Ներսիսյանը ՝ հավելելով՝ իրենց խաբեբաներ չեն, միայն ուզում են իրենց երկրում աշխատել ու ապրել արդար քրտինքով: Հիշեցնենք ՝ օրերս ՓՄՁ  ներկայացուցիչները  բողոքի ակցիա […]

Նախարարն` իր հնարավոր պաշտոնանկության մասին

«Իմ պաշտոնանկության մասին տեղեկությունները, որ շրջանառում են, դա զուտ մամուլի տեղեկություններ են, առարկայական քննարկումներ դեռևս չկան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ինչ վերաբերում է սոցապնախարարության 5-ամյա ծրագրին, ինչպես հարցին, թե նրա հավանական պաշտոնանկությունից հետո ինչ ընթացք կունենան, նախարարը պատասխանեց, որ չի կարծում, որ այդ ծրագրերը կիսատ կմնան:

Եփված է. հետախույզը` Տարոն Մարգարյանին/տեսանյութ/

«Թերություններ կան, բայց գործ արվում է: Ես իմ ձայնը տալու եմ ՀՀԿ թիմին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը: Ազատամարտիկը ընդգծում է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը իր կամային հատկությունները ժառանգել է հորից` Տարոն Մարգարյանից: «Ինքը արդեն եփվել է այս ամենի մեջ, հետևաբար գիտի ինչ է պետք քաղաքին»,-նկատեց Գևորգ Գևորգյանը: Մանրամասները` տեսանյութում:

Ջրանցքում դի է հայտնաբերվել

Ապրիլի 28-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքում նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը դին ջրից դուրս է բերվել տեղի ուժերով:

Այդ իսկ պատճառով այս ծրագիրը մեզ համար ընդունելի չէ. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը: Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ձեռնարկատիրական և սոցիալական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են  սպանդանոցների, չրանոցների, աղբի վերամշակման գործարանի, սառնարային, անասնապահական տնտեսությունների հիմնմանը, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացմանը, ասֆալտապատման իրականացմանը, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի […]

Գնդակոծել են սահմանամերձ գյուղերը

Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածի վրա: Ժամը 21.30-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով շուրջ 10 րոպե գնդակոծել է Բաղանիս գյուղը: Կրակոցների ձայները լսվել են Բաղանիսի հարեւան Ոսկեպար եւ Ոսկեվան գյուղերում, ինչի մասին մեզ հայտնեցին այդ գյուղերի բնակիչները: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Սակայն սոցիալական ցանցերում սահմանապահ տավուշցիների տեղադրած լուսանկարներից երևում է, […]

Սեբաստիան Քուրցը առաջարկել է դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները

Ապրիլի 28-ին Եվրամիության (ԵՄ)  արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպում կունենան ԵՄ նախագահող երկիր Մալթայի մայրաքաղաք Վալետայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը: Հանդիպման օրակարգում կլինի ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների հնարավոր ազդեցությունը այս երկրի եվրաինտեգրման գորընթացի վրա: Քննարկման կդրվեն նաև 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված