20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե ազգերն սկսեն խոսել իրար հետ, քաղաքականությունն էլ կհետևի. Թուգչե Էրգյուլ

Ազգությամբ թուրք, Սան-Ֆրանցիսկոյում բնակվող  Թուգչե Էրգյուլն, ով  Սիլիկոնյան հովտում տեղկայված «Էնգել լաբս»-ի տնօրենն է, այսօր Երևանում է: Նա Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման հյուրերից էր: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ տատիկն էլ հայ է եղել, սակայն չի հասցրել նրա հետ շփվի, խոսի հայերի, Հայաստանի մասին. տատիկը վաղ է մահացել: Ինքն առաջին անգամ է Հայաստանում, ասում է, որ […]

«Մեր խիղճը և ձեռքերը մաքուր են»

Այս պահին «Երկիր ծիրանի» կուսակցությունը քարոզարշավ է  անցկացնում Սարի թաղում:  Լրագրողների հետ զրույցի ընթացքում Զարուհի Փոստանջյանը շեշտեց՝ կան քաղաքացիներ, ովքեր քաղաքական պայքար են մղել, բայց  հիմա գտնվում են անազատության մեջ: Փոստանջյանը շեշտեց՝  երեկ  Նուբարաշենում քարոզարշավ անցկացնելիս «Երկիր Ծիրանի»-ն  անցել է ՔԿՀ-ի մոտով, ողջունել Գևորգ Սաֆարյանին, Անդրիաս Ղուկասյանին և այլոց, կարճ ասած՝ այն քաղաքացիներին, ովքեր հիմա […]

Փաշինյանը` հանուն ՀՀԿ-ի

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածուներ Ստելլա Աղաջանյանը եւ Վարուժան Անտոնյանը, խոսելով առաջիկա ընտրություններից, նշեցին, թե ինչի համար են անդամակցել հենց այս կուսակցությանը. «Անվերապահորեն վստահում եմ Զարուհի Փոստանջյանի անբասիր քաղաքական գործունեությանը, նրա անվեհեր կեցվածքին»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի ավագանու թեկնածու Ստելլա Աղաջանյանը:  «Ապրիլի երկուսին տեղի ունեցավ այն, որ փորձեցին ժողովրդին արժեզրկել` […]

Մարտական գործողություններ Հայաստանի օդային տարածքում

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված և Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի կազմում ընդգրկված ՄիԳ-29 կործանիչները և Մի-8ՄՏ, Մի-24Պ ուղղաթիռները մարտական կրակով ցուցադրական վարժանքներ են անցկացրել: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից: ՌԴ ԶՈւ Մի-24Պ ուղղաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Վարժանքների ընթացքում պայմանական ռազմաբազայի ստորաբաժանումներ «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի ստորաբաժանումները: Թռիչքների ընթացքում օդաչուները […]

«Եթե մենք փաստեր ունենայինք… ». Մարուքյանը` մանդատագողերից (տեսանյութ)

«Երբ աշխատանքները պատրաստ կլինեն, արդեն կդիմենք պատգամավորներին` հավաքելու համար համապատասխան թվով ստորագրություններ, որպեսզի Սահմանադրական դատարանում վիճարկենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որով Վանաձորի մանդատագողությամբ ընտրված քաղաքապետն իրավունք ունի 33 հոգանոց ներկայացուցչական մարմնի 15 հոգանոց կազմով քվորում ապահովել և որոշումներ կայացնել»,-պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք ունեն վերջնական որոշում ՍԴ դիմելու մասով` ասաց «Ելք» դաշինքի ցուցակը […]

Արծվիկը մեկնարկել է իր եվրատեսիլյան թռիչքը. առաջին արձագանքները Կիեւից

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է եվրատեսիլյան առաջին փորձին եւ շատ ոգեւորված է: «Չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել զգացողություններս փոխանցելու համար: Այս պահերի մասին երազել եմ դեռ այն ժամանակ, երբ լրացնում էի «Դեպի եվրատեսիլ»-ի հայտը:  Ամեն բան այնքան տպավորիչ է, այնպիսի թեւեր եմ ստանում, երբ բեմում գիտակցում եմ, որ ներկայացնում եմ իմ […]

Մանախի ուլտիմատումը իրար է խառնել . Ժողովուրդ

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը փակուղի է մտել: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, […]

Սերժ Սարգսյանինն է. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ունենալու է 85-90 պատգամավոր, որոնք ենթարկվելու են անձամբ իրեն: Ընդ որում, այս պատգամավորները լինելու են ոչ միայն ՀՀԿ, այլեւ մյուս խմբակցու­թյուններում եւ անհրաժեշտ պահի գործելու են ըստ նրա հրահանգի: Ինչպես պնդում են «ժողովուրդ»-ի աղբյուրները՝ հենց այս պատճառով էլ Աժ անցած ուժերն ընտրություններից մեկ ամիս անց դեռեւս չեն հայտարարել, թե թեկնածուներից կոնկրետ […]

Աննախադեպ. Հայաստանում և Թուրքիայում կստեղծվի հրեշտակ-ներդրողների ցանց (տեսանյութ)

Այսօր Երևանում և ընդհանրապես Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում-ժողով: Հանրային լրագրության ակումբի և Եվրամիության աջակցությամբ կազմակերպված միջոցվառման սկզբին ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանն ասաց, որ նման հանդիպումներով իրենք  փորձում են օգնել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, ավելի ժողովրդավար հասարակությունների կայացմանը: «Նպատակն է Հայաստանում և Թուրքիայում խթանել հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը և ներկայացնել ներդրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված