24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մայիսի 4-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ Երևանի ավագանու ընտրությունների հարցման արդյունքների ամփոփում: Մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Ելք» դաշինքի անդամ Զառա Բաթոյանը և «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. ծրագրեր. սպասելիքներ:

5 նորածնի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն այսօր առավոտյան ժամը 4-ին լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։ Երիտասարդ կնոջ  հղիության վարումն ու ծննդալուծումն իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։ Հաշվի առնելով սպասվող […]

Ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Ջրվեժ գյուղում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 12.00-17.00 դադարեցվում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի` Քոչինյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 03.05.2017թ.  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ     

Ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել են 19 քրեական գործեր

02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի  կողմից ուսումնասիրված և առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է 19 քրեական գործ: Դրանցից՝ 1. 12-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի […]

Պայթյուն Թուրքիայի սահմանին. սահմանագծին տագնապ է հայտարարվել

Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմաց գտնվող սիրիական Ազազ շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Ազազի կենտրոնում ռումբերով բեռնավորված մեքենա է պայթեցվել: Հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 10 մարդ: Նշվում է, որ Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիական ազատ բանակ» անվանումով զինված ընդդիմադիր խմբավորման հսկողության տակ գտնվող շրջանում տեղի ունեցած պայթյունը կազմակերպել են […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մայիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավ-արևելք:   Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը  (Մեծ Բրիտանիա)։ Շփման գծի հակառակ կողմից […]

Երկու բեկոր կա ուղեղիս վրա. ապրիլյան պատերազմի հերոսը բարկանում է/տեսանյութ/

«Երկու բեկոր կա ուղեղիս վրա: Գլուխս կոտրված է ու վիրահատության եմ սպասում»,-այսօր՝ մայիսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց   ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ-մեխանիկ Դանիել Դավթյանը: 21 ամյա Դանիելը ծանր վիրավորվեց հենց ապրիլյան պատերազմի առաջին օրը: Նշենք, որ Դանիելը վիրավորվել էր ապրիլի 2-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. արկի պայթյունի հետեւանքով բազմաթիվ մանր բեկորներ էին […]

Մի կողմ թողնենք «օդիոզներին»

 «Ես հակված եմ մտածելու և չեմ ուզում կասկածել, որ  նոր ձևավորվելիք խորհրդարանը նախորդից ավելի  լավն է լինելու: Մենք այլընտրանք չունենք. մեր աշխատանքների արդյունավետությունը պիտի բարձրացնենք:  Նոր Սահմանադրությունը  պառլամենտի առաջ մեծ պատասխանատվություն է դնում, ուստի պատգամավորների պաստասխանատվությունն էլ է մեծանում», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց նորընտիր պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Վերջինս շեշտեց՝ քաջ գիտակցում է, […]

Դոլարը թանկացել է

Հայաստանյան բանկերում ԱՄՆ մեկ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է 484.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.96 դրամ (նվազել է 0.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.93 դրամ (աճել է 0.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված