19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի անվտանգության աշխատակիցն իմ ազգականն է. Ն. Ազիզյան /տեսանյութ/

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում է նաև պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը: Հարցին, թե կլինի պատգամավոր, թե ոչ, ասաց. «Համբերեք էլի, մի ժամից կիմանաք»: Հարցին, թե ցանկանում է լինել պատգամավոր, նա պատասխանեց. «Այո, ուզում եմ»: Ինչ վերաբերում է լուրերին, թե օրերս Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատողն այցելել է իրեն, նա շեշտեց. «Տվյալ աշխատակիցն իմ ազգականն է, այդ […]

Սերժ Սարգսյանի հրամանագրով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Արփինե Հովհաննիսյանն ազատվել է Արդարադատության նախարարի պաշտոնից: ՀՀ նախագահի հրամանագիրը Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից:

Գևորգ Կոստանյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով` Գևորգ Կոստանյանն ազատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից. տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1751-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 7-րդ կետը՝ Գևորգ Կոստանյանին ազատել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից», – նշված է վարչապետի հրամանում։

Իշխան Զաքարյա՞նը, թե՞ Նաիրա Զոհրաբյանը. կորոշեն /տեսանյութ/

«Ծառուկյան» դաշինքի անդամները շարունակում են հերթով ներս մտնել Երևանի կոնյակի գործարանի, որտեղ նախկինում տեղկայված էր ԲՀԿ-ի գրասենյակը: Այստեղ եկավ նաև նախկին ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի ազգականն է ու պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքով: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին և արագորեն ներս մտավ, իսկ Վարդևան Գրիգորյանն էլ պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց, որ «Ծառուկյան» դաշինքի […]

Իրավախախտումների գործերով որոշումների վերաբերյալ ծանուցումները՝ SMS հաղորդագրությունների միջոցով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մայիսի 24-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS)հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը:Հաղորդագրություններ ստանալու համար անձը պետք է նշված համակարգում գրանցի այն բջջային հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում է ստանալ այդ ծանուցումները:Հեռախոսահամարը համակարգում գրանցելու համար անհրաժեշտ է տվյալ հեռախոսահամարից տրանսպորտային […]

Կանչել են, եկել եմ. ԲՀԿ-ականներն անտեղյակ են (ֆոտո)

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «Ծառուկյան» դաշինքն անցկացնում է հանդիպում իր անդամների հետ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում (կանյաչնի): Նրանցից մի քանիսը նրս մտան հետնամուտքով, ապա այստեղ եկավ Նաիրա Զոհրաբյանը, ով արագորեն ներս մտավ` չպատասխանելով հարցերին: Նրան հետևեց Վահե Էնֆիաջյանը, ով ի պատասխան հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, ուղղակի ասաց. «Ներքին հարցեր ենք քննարկելու, […]

Հատուկ քննչական ծառայությունում քննվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Մասնավորապես, նշված լրատվամիջոցի լրագրող Ա. Զախարյանը ոստիկանությունում հաղորդում  է տվել այն մասին, որ 2017 թվականի մայիսի 11-ին Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող […]

Ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի հանդիպումը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ երկու նախագահների հանդիպման օրակարգում եղել են ահաբեկչության դեմ պայքարին և հատկապես Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ աջակցությանը, Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև գյուլենական համայնքի հիմնադիր, ամերիկաբնակ […]

Ո՞վ է ասել, որ մեր երկրում ընդդիմությունը միշտ ձախողակ պիտի լինի. Մանե Թանդիլյան

«Ընտրություններ լինելու են միշտ, սա է ժողովրդավարության հիմքը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանն` ի պատասխան հարցին, թե չի կարծում արդյոք, որ մարդիկ հոգնել են թե´ ընդդիմությունից, թե´ իշխանություն, թե´ ընտրություններից, և հենց այդ պատճառով էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ աննախադեպ քիչ մասնակցություն գրանցվեց:  «Չի կարելի հոգնել ընտրության գնալ, չի կարելի հոգնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված