19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Նիկոլայ Երկրորդի պես փակում են հայկական դպրոցները»

«Մեսրոպ Մաշտոցից հետո  հայկական դպրոցներն են փակում այս երկրում… Մարդկանց ՀՀ-ից վռնդեցին, վտարեցին, արտագաղթ ստեղծեցին, հիմա էլ դպրոցներն են փակում:  Հայաստանը չի կարելի լիկվիդացնել, փոքրացնել ու կրճատել: Դպրոցը մեր մշակույթի գլխավոր բաղադրիչն  է», – Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով առաջիկայում տեղի ունենալի՝ դպրոցների ու հիվանդանոցների օպտիմալացմանը:   […]

«Դատավորները հանուն՝ դեպուտատի, կիսագողականի, «լավ տղու»…»

«Եթե բավարարվեն ներկայացված միջնորդությունները, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու դատավորը կալանավորվեն, դատական համակարգի բուրգում հայտնված մարդիկ, այլ կերպ ասած՝ դատական համակարգի վերնախավը, սուսուփուս, թեկուզև բարոյականության նկատառումներից ելնելով, պետք է ներկայացնեն հրաժարական և հեռանան։ Եթե 8 ամսվա մեջ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվում և կալանավորվում է 4 դատավոր, որից մեկը՝ դատարանի նախագահ, Դուք մնում […]

Իրենք իրենց իմաստուն համարելով՝ հիմարացան. Աստվածաշունչը զգուշացնում է

Բայց Աստծու բարկությունը երկնքից է հայտնվելու մարդկանց անհավատության և անիրավության համար, որոնց անիրավությունը թույլ չի տալիս, որ ճշմարտությունը երևան գա, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանք գիտեն արդեն, քանի որ Աստված ի՛նքը նրանց հայտնեց այն։ Արդարև, աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում […]

Մենք ազդեցության որևէ խնդիր չունենք. Արգամ Աբրահամյան

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ընտրությունները հավանաբար նոյեմբերին կկայանան, և ժամկետը երկար է: Թեկնածուների մասով բավական երկար ժամանակ ունենք: Կարծում եմ՝ կառաջադրվեն, կորոշենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտաշատի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Արգամ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ում են սատարելու Արտաշատի ընտրություններում: Դիտարկմանը, թե ազդեցություն պահելու խնդիր արդյոք չկա քաղաքում, մարզում, Արգամ Աբրահամյանն արձագանքեց. […]

Վարչապետին է ներկայացվել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի գրանցման և հաշիվների բացման գործընթացն ավարտվել է, սկսվել են ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքները: Ըստ պատասխանատուների, մասնավոր հատվածի կողմից […]

Հրանտ Մելքումյանը լավագույնների շարքում է

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում վեց տուրից հետո միանգամից տասը շախմատիստ, այդ թվում Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը, վաստակել են 5-ական միավոր: Վերջինս լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է յոթերորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Արման Միքայելյանն ունի 4.5 միավոր (32-րդ տեղ), ևս վեց հայ շախմատիստ՝ 4-ական: Հիշեցնենք՝ մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույններն Աշխարհի գավաթի […]

Բոլոր արգելքները վերաբերելու են նաեւ էլեկտրոնային ծխախոտին. նախարար

«Ծխելուն առնչվող բոլոր արգելքներն ու սահմանափակումները վերաբերելու են ոչ միայն սովորական, այլեւ էլեկտրոնային ծխախոտին»,-այս մասին այսօր  «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե Հայաստանում ո՞ւմ է պատկանում էլեկտրոնայի ծխախոտի ներկրման մենաշնորհը, նախարարը նկատել է. «Չեմ կարող ասել անգամ, արդյո՞ք մեր երկրում էլեկտրոնային ծխախոտի ներկրման մենաշնորհ կա: […]

Մեկնարկել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ զորավարժությունները

Հունիսի 4-ին Թբիլիսի մերձակայքում գտնվող Վազիանի ռազմաբազայում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի (ԶՈՒ) մասնակցությամբ մեկնարկել են ամենամյա «Կովկասի արծիվ-2017» զորավարժությունները:   Այդ մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին: Զորավարժությունները նպատակ ունեն զարգացնել երեք երկրների հատուկջոկատայինների միջև համագործակցությունը և փորձի փոխանակմանը:    Թուրքական աղբյուրը նշում է, որ Թուրքիան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված