20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան. Շավարշ Քոչարյան

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին: Պատասխան. Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև:

Կատարվում է քննություն՝ զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու զինծառայող, կոչումով կապիտան, 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։ Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում  հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Ա. Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։  Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են […]

Այդ է պատճառը, որ առաջին նախագահի կամքին հակառակ Շուշին ազատագրեցինք… (տեսանյութ)

Հայաստանը դիվանագիտական ճիշտ քաղաքականություն չունի. կարծում է ազատամարտիկ Վահան Բադասյանը: Henaran.am-ի հարցին, թե որը պիտի լինի այս պահին մեր դիվանագիտական ճիշտ քայլը, նա պատասխանեց, որ դիվանագիտության հետ միասին նախ այլ խնդիրներ էլ պետք է լուծվել: «Ինչպե՞ս կարող է տարվել նորմալ քաղաքականություն, եթե ներքին խնդիրները լուծված չեն»,-ասում է նա: Մանրամասները` տեսանյութում:

Հայտնաբերվել է զինծառայողի դին

Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:  

Դամասկոսում տեղի ունեցած հրաձգությունից հայ դիվանագետները չեն տուժել. ԱԳՆ

Միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող հայաստանյան պատվիրակությունը չի տուժել երեկվա հրաձգությունից: ԱԳ նախարարությունից տեղեկանում ենք, որ Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծությունից ՀՀ դիվանագետները չեն տուժել: Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան: Դեսպանությունը հետևում է իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Դամասկոսում օգոստոսի 20-ին  հրթիռակոծության հետեւանքով միջազգային ցուցահանդեսում չորս մարդ էր զոհվել, կային […]

Խոշոր հրդեհ Ռուստամյան փողոցում. hայտարարվել է «Բիս-1» բարդության աստիճան

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 21:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ռուստամյան փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուստամյան փողոցի թիվ 7, թիվ 9 եւ թիվ 9/1 […]

Երեւանում նորածին է մահացել

Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում օգոստոսի 19-ին նորածին է մահացել: NEWS.am-ին ինտսիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ 41 շաբաթական հղիությամբ կնոջ մոտ եղել է ընկերքի տոտալ անջատում, ինչի հետեւանքով ներարգանդային կյանքի պտուղը մահացել է: «Բարեբախտաբար, կարողացել ենք մոր կյանքը փրկել, նրա վիճակն այժմ լավ է, ցավոք սրտի, պտղին փրկել հնարավոր չեղավ»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված