25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ

Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծարգո՛ Նախագահ, Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին: Այս տարի մենք նաև նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ: Զրուցակիցները կարևորեցին երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ակտիվացումը և ընդգծեցին, որ Բուլղարիայի նախագահի Հայաստան նախատեսվող այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության […]

Ամբողջ գիշեր տղաների կողքին էին. Անահիտ Բախշյանը շնորհակալ է /տեսանյութ/

«Անցած տարի ապրիլին ճանաչեցի այս տղաներին, այն զինվորներին, ովքեր ծանր վիրավորումներ ստացան ապրիլյան պատերազմի ժամանակ: Ես շնորհակալ եմ բոլոր բժիշկներին և այն մարդկանց, ովքեր գիշեր ու ցերեկ վիրավորների կողքին էին: Շնորհակալ եմ Դավիթներին, ովքեր ամբողջ գիշեր տղաների կողքին էին և արդեն բժիշկներ են»,-այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում հրավիրված հանդիպմանը ժամանակ ասաց […]

Սոցապնախարարությունը երկու նոր փոխնախարար ունի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, սեպտեմբերի 20-ին Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի երկու փոխնախարարներ են նշանակվել: Կառավարությունից հայտնում են, որ երկար ժամանակ թափուր մնացած պաշտոններին նշանակվել են Թադեւոս Ավետիսյանը եւ Սմբատ Սաիյանը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարների երկու պաշտոններից մեկը թափուր էր մնացել, երբ Ջեմմա Բաղդասարյանը ընտրվել էր պատգամավոր, իսկ մյուս փոխնախարար Աշոտ Մարգարյանը հրաժարական […]

Վիրավոր զինվորները սայլակներով… անուշ բան տեսա. Տիգրան Մանսուրյան/տեսանյութ/

«Ուրախությունն էլ կարող է միավորել բոլորիս, չնայած մենք գիտեինք ցավն է հիմնականում միավորում:Ուրախության շուրջ էլ կարող ենք հավաքվել, սակայն այսօր ցավ ու ուրախությունն են իրար կողքի կանգնած»,-այսօր՝սեպտեմբերի 21-ին ԵՊԲՀ Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում հրավիրված հանդիպմանը ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորումներ ստացած զինծառայողները: Սիրված կոմպոզիտորը տոնի […]

Անկախության ամեն մի տարեդարձ առիթ է հաշվետվության. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ: […]

ԱՄՆ-ն և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո են կիրառում

Միացյալ նահանգները և Գերմանիան Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո են կիրառում: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին: Նրա խոսքով՝ այսօր մի շարք ամերիկյան և գերմանական ընկերություններ Թուրքիայի նկատմամբ քողարկված ամբարգո են կիրառում. ռազմարդյունաբերությունում Թուրքիայի կողմից օգտագործվող պահեստամասերը Թուրքիային չեն տրամադրում, ուշացնում են: «Բայց չէ՞ որ մենք նվեր չենք […]

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ՝ ընդգծելով միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ արվեց բարձր մակարդակի առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված