20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բանկը միլիոններ է «քցել». Ժամանակ

«Արդշինբանկի» 200-300 նախկին աշխատակիցներ դատի են տվել «Արդշինբանկին» 2005-2010 թվականներին իրենց չօգտագործած արձակուրդի դիմաց չվճարելու համար։ Նրանք արդեն աշխատում են այլ բանկերում եւ թերեւս օրենքին ավելի լավ ծանոթանալուց հետո որոշել են հետ ստանալ իրենց գումարները։ Բանն այն է, որ 2005–2010թթ., երբ բանկն իր աշխատակիցներին ուղարկել է արձակուրդ, ինչ-ինչ պատճառներով, ծանրաբեռնվածությունից ելնելով, արձակուրդից հետ է կանչել […]

Երեւանի տներից մեկում օձ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նորաձեւության շաբաթվա ամենաշքեղ ու տպավորիչ հարսանեկան զգեստները /ֆոտո/

Դիզայներները ներկայացրել են իրենց ստեղծագործությունների գլուխգործոցները՝ հարսանեկան զգեստները։ Ահա նորաձեւության շաբաթվա ամենաշքեղ հարսանեկան զգեստները։  VIKTOR & ROLF     CAROLINA HERRERA   ELIE SAAB   VERA WANG   MARCHESA   ZUHAIR MURAD  

«Պատասխան կրակոցի ժամանակ սպանվել է նաև հայ զինվորին մահացու կրակոց հասցրած ադրբեջանի զինծառայող»

Ամեն անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտակա բանակցությունների մասին լուրերի տարածումից հետո ադրբեջանական կողմը սահմանին սկսում է ավելի շատ սադրել։ Բացառություն չէր նաև այս անգամ ։ Առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի պաշտպանոթյան նախարարությունը տարածեց  հաղորդագրություն, որ սահմանին իրավիճակը լարված է, որ հայկական կողմը կրակում է սահմանի ամբողջ երկայնքով։ Զաքիր Հասանովին երևի մոռացել էին զեկուցել այն մասին, […]

Պիտի կարողանանք ինչ-որ մի ժամանակի համար սեղմել մեր գոտիները. Աղվան Վարդանյան

«Բյուջեն դեռ ներկայացված չէ խորհրդարան, բայց այն, ինչ անում է այսօրվա Կառավարությունը, տնտեսական զարգացման իրական հիմքեր նախապատրաստելն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե թանկացումներին զուգընթաց ոչ աշխատավարձերն են բարձրավում, ոչ թոշակները, և ի՞նչ է անում Կառավարությունը նման անհամապատասխանելիության դեպքում: Պատգամավորը հիշեցրեց, որ այսօր չկա հնարավորություն, որ նաև […]

Որդին հանձնել է հանգուցյալ հորը պատկանող զենքը

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12.00-ին, 1947 թ. ծնված Ռուբիկ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ 54-12» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան եւ հայտնել, որ այն գտել է նույն օրը՝ ժամը 09.30-ի սահմաններում, Զառիթափ գյուղում գտնվող իր հայրական տանը՝ հնամաշ իրերի մեջ: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ըստ […]

Ռեկորդային․ կինը լույս աշխարհ է բերել 20-րդ երեխային /ֆոտո/

Բրիտանուհի Սյու Ռեֆորդը երեխաներ շատ է սիրում, դրա համար էլ 20 երեխա է լույս աշխարհ բերել։ 20-րդը ծնվել է այս տարվա սեպտեմբերին, տղային անվանել են Արչի։ 42-ամյա կինը վստահ է, որ դեռ էլի է երեխա ունենալու։ Մորկամբ փոքրիկ քաղաքից երջանիկ այս ընտանիքում 9 աղջիկ ու 11 տղա է ծնվել։  Ամուսինները երկուսն էլ մանկատանն են մեծացել, […]

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է խաղաղապահ բրիգադ

Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին: Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի դերակատությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում և շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատև ծառայության համար: Վիգեն Սարգսյանը վստահություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված