25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մարդ կա՝ միշտ նստած բողոքում էր, թող դուրս գա ու պայքարի». Սոնա Շահգելդյան

Հայաստանում քաղաքացիական անհնազանդության երթերը շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի: Աստիճանաբար քաղաքացիներին են միանում նաեւ հայտնի մարդիկ: Նրանցից ոմանք մասնակցում են ցույցերին, ոմանք՝ սահմանափակվում սոցցանցերում գրառումներ անելով: Այսպես, իր բողոքի ձայնն է արտահայտել նաեւ Սոնա Շահգելդյանը: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշ մարդկանց խորհուրդ կտամ ձեւական չլինել, երգարվեստի մարդկանց եմ ասում, անկեղծ եղեք, դիվանագիտական բաներ մի […]

Հայտարարություն Դավիթ Պետրոսյանին հետապնդման ենթարկելու վերաբերյալ

  2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը:   Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորացրել են ստանալ անհհրաժեշտ բժշկական օգնություն:   Փաստաբան Արաքս  Մելքոնյանը ոտքի շրջանում […]

«Ինչքան մեծ են ցույցի աջակիցները, այնքան մեծ է բերման ենթարկվածների թիվը».Փաշինյան

«Ինչքան մեծ են ցույցի աջակիցները, այնքան մեծ է բերման ենթարկվածների թիվը»,-այսօր ասել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: «Այս ցույցի նկատմամբ գործողություն հնարավոր չէ, որովհետև այն այնքան մարդաշատ է, որ գործողություն չի կարող տեղի ունենալ», – ասաց Փաշինյանը: Հարցին՝ արդյոք տեղյակ է, թե ինչ է կատարվում այլ փողոցներում՝ Փաշինյանը նշեց, որ տեղյակ է՝ ցույցի մասնակիցների […]

Վաշինգտոնը Թուրքիային զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին S-400-ը գնելու դեպքում

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վեսս Միթչելը հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում ստորագրված պայմանագրերը մտահոգություն են առաջացնում։ Նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը Սիրիայի հարցում ռիսկեր է պարունակում և միաժամանակ մտահոգում է ԱՄՆ-ին։ «Թուրքիան պետք է հիշի, որ Սիրիայի ռազմավարական հարցերում զիջումների գնալը վտանգավոր է: Չնայած Թուրքիան ունի մտերիմ հարաբերություններ […]

«Ո՞վ կարող է բանակի ու ոստիկանության դեմ ելնել»

«Ես իշխանության շրջանում էլ ունեմ ընկերներ ու ծանոթներ նրանցից շատերը ևս դեմ են այս հանրային ընդվզումներին։ Նրանցից ատերն էլ են վրդովված։ Եթե մարդն արդարության զգացում ունի, ապա բնականաբար,  ընդվզում է, քանի որ չեն ուզում՝ դարձյալ Սերժ Սարգսյանն իր ձեռքը վերցնի  երկրի կառավարման ղեկը», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հանտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին […]

3 նախարարներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ արդարադատության, գյուղատնտեսության և մշակույթի նախարարների նշանակելու մասին: Արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Դավիթ Հարությունյանը,  Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Իգնատի Առաքելյանը, Մշակույթի նախարարի պաշտոնում՝ Արմեն Ամիրյանը: ՀՀ նախագահը նշանակումները կատարել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:

«Միացում: Ժողովո՛ւրդ ջան, ես մեռնեմ ձեր կյանքին». Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքի իր էջում #ԻմՔայլը նախաձեռնությանը միանալու կոչ է արել: Նա լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում ու գրառում կատարել: «Միացում: Ժողովո՛ւրդ ջան, ես մեռնեմ ձեր կյանքին»,- գրել է նա:

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Լուչ-Էներգիայից»

Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան» խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ, հայտնում է ակումբի կայքը: Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ նման որոշում է կայացվել անբավարար արդյունքների պատճառով: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի նախորդ 8 խաղերում «Լուչ-Էներգիան» վաստակել է 8 միավոր, ինչպես նաեւ դուրս մնացել Ռուսաստանի Գավաթից:

Խնդրում եմ՝ հրաժարվեք վարչապետի պաշտոնից, խոհեմ գտնվեք. դերասան

Հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանը նույնպես անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ խնդրել Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետի պաշտոնից: Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորեւ. «Պ-ն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ`գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում`հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված