25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ փոքրիկներն ու Ամանորը /ֆոտոշարք/ /

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ներկայացնում ենք, թե ինչպես են հայ փոքրիկները դիմավորում ամանորը։ Ներկայացնում ենք չքնաղ փոքրիկների՝ Էլինայի, Ալենի, Ալլայի, Կատրինի, Գեւորգի, Նունեի եւ Անուշիկի ամանորյա գեղեցիկ լուսանկարները։

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]

Կասկադյոր-Ձմեռ Պապի յուրահատուկ շնորհավորանքը երեխային /վիդեո/

ՌԴ Կիրով քաղաքում Ձմեռ Պապը օրիգինալ կերպով է շնորհավորել երեխայի Ամանորը։ Նա ներս է մտել 13-րդ հարկի պատուհանից՝ իջնելով տանիքից։ Ծնողներն իրենց գաղափարը իրագործելու համար ալպինիստի են հրավիրել։ Դիմացի շենքից նկարահանել են, թե ինչպես է Ձմեռ Պապը իջնում տանիքից, ապա ներս մտնում։

Ցուրտ և ձնառատ եղանակը կշարունակվի

Ուշադրություն Հունվարի 1-2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: ՀՀ տարածքում՝ հունվարի 1-2-ին, 5-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի […]

«Մեր տունը մենք ենք կառուցում և կառուցում ենք ճիշտ հիմքերի վրա». նախագահի շնորհավորական ուղերձը /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի շնորհավորական ուղերձը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մի քանի րոպեից մենք հրաժեշտ կտանք 2015 թվականին: Անցնող ամբողջ տարին իսկապես հագեցած էր իրադարձություններով ու տպավորություններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական և համաշխարհային ընդգրկում ունեցան: Կարծում եմ, որ 2015 թվականը հայոց պատմության մեջ առաջին հերթին մնալու է մեր անմեղ […]

Երկնային շնորհ և սեր՝ մեր մանուկ ու երիտասարդ զավակներին. Գարեգին Բ /վիդեո/

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ամանորի առիթով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի սեմին բերում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը: Գոհաբանական մաղթանքով, նոր հույսերով ու ակնկալիքներով հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին: Անցնող տարին մեզ համար նվիրական եղավ Հայոց Ցեղասպանության 100-րդ […]

Որսի էր գնացել ու կորել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում քաղաքացին որսի ժամանակ կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱՒՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ներքին Բազմաբերդ գյուղին հարակից դաշտավայրում գտել են Ա. Ա.-ին (ծնվ. 1962թ.):

«Մեր հերոսական բանակի շնորհիվ կասեցվել են հակառակորդի ստոր ու սադրիչ գործողությունները»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի և Սուրբ Ծնդդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հեղել, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ արցախցիներ, Ահա եւ եկել է պահը, երբ պետք է հրաժեշտ տանք 2015 թվականին: Ամեն անցնող տարի իր անջնջելի հետքն է թողնում պատմության մեջ եւ մեր կյանքում, ինչպես նաեւ իր հետ տանում է մեր կյանքի մի մասնիկը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված