24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում 1995թ. մայիսի 27-ից հետո ամեն շաբաթ օր կազմակերպվող «Շաբաթօրյա մայրեր» անունը ստացած նստացույցի ժամանակ այս անգամ հարգանքի տուրք է մատուցվել նաև Հայոց ցեղասպանության զոհերին: Ցուցարարները հրապարակում ցուցադրել են 1915թ. աքսորված ու սպանված հայ մտավորականների լուսանկարները: Նստացույցն ամեն շաբաթ կազմակերպվում է ձերբակալված ու անհետ կորած կամ անհայտ անձանց կողմից սպանված քաղաքացիների հարազատների կողմից՝  […]

Կոնսեսուս չկայացավ

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: Այս քառօրյայում քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի լրամշակված նախագիծը, որը կարծես լուրջ փարձաքար է դառնում վերջերս ջերմացած ՀՀԿ-ՀԱԿ հարաբերություններում: Անդրադառնալով ‹‹4+4+4›› ձևաչափով քննարկումներին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստի մեկնարկին շեշտեց՝ կոնսենսուսը չկայացավ, համագործակցությունը չստացվեց: ‹‹Կոնսենսուսը չկայացավ: Իշխանությունը մերժեց մեր ներկայացրած 5 պահանջները: Պետք է նշել, որ այժմ Արցախի ու Հայաստանի […]

Հայոց Ցեղասպանության հիշատակի հանրահավաքներ Վիրահայոց թեմում /ֆոտո/

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումները Վիրահայոց թեմում մեկնարկեցին ապրիլի 23-ին հայոց եկեղեցիներում կատարված հանգստյան ժամերգությամբ: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, երեկոյան տեղի ունեցավ հանգստյան ժամերգություն, որին իրենց մասնակցությունն էին բերել համայնքային տարբեր կառույցների երիտասարդներ: Հավարտ ժամերգության Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր պատգամը փոխանցեց ներկաներին, հորդորելով հավատարիմ և նախանձախնդիր լինել հայ Դատին և […]

Օրակարգային են վիրավորների հետագա բուժօգնության հարցերը

Արցախում` հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնությունն ու սպասարկումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով` ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրվել է հերթական խորհրդակցությունը: Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել վիրավորների բուժօգնության կազմակերպական հարցերում: Կարևորվել է նաև վիրավորների հետագա վերականգնողական բուժման կազմակերպումը: Նախարարը հանձնարարել է նաև շարունակել ըստ անհրաժեշտության առաջատար մասնագետների ներգրավվածությամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրել: Տեղեկացնենք, որ […]

Ավտովթար՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

Ապրիլի 24-ին, ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 TA 451 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի […]

Երբեք չպետք է մոռանանք մի ամբողջ մշակույթի ոչնչացման փորձը. Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Արմենպրեսի փոխանցմամբ հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է, որ մոտ մեկ դար առաջ 1915թ-ից ի վեր շուրջ տաս տարիների ընթացքում ավելի քան 1.5 միլիոն անմեղ հայեր` երեխաներ, կանայք և տղամարդիկ, Օսմանյան կայսրության կողմից ենթարկվել են համակարգված կոտորածների ու ցեղասպանության: […]

Թեհրանում հանրահավաք է տեղի ունեցել՝ ապրիլի 24-ի առթիվ /լուսանկարներ/

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 24-04-2016թ.: Երեկ առավոտյան, Ապրիլ 24-ի առիթով, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում և շջապատում կազմակերպվել էր բազմահազարանոց համահավաք, ուր թեհրանահայությունը եկել էր իր բողոքի ձայնը միախառնելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Ջավախքի ու Արևմտահայության և ողջ աշխարհով մեկ սփռված հայության ձայնին: Նա եկել էր միահամուռ կոչելու՝ որ այսօր հայ ժողովուրդը կրկին անգամ, աշխարհի մեղավոր աչքերի […]

Արդարությունը դեռ սպասում է իր անխուսափելի ժամին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի` 1915թ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է, որը շարունակակական հիշեցում է բոլորին ու շարունակական պահանջ բոլորից, հիշեցում առ այն, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել մարդկության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված