29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC
Հեղինակի մասին

Ինչպե՞ս է ստացվել, որ ավելացել են հարկային մուտքերի ծավալները

скачанные файлы (5)

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է՝ կարիք չկա չափից շատ ուշադրություն դարձնել հարկային մուտքերի ավելացմանը: ‹‹Դա աշխատանք է, պիտի ավելանա: Եթե հարկերի ծավալների ավելացմանը զուգահեռ՝  որակական համեմատություն ենք անում, տեսնում ենք՝ հարկատուների թիվը փոխվել է: Բնականաբար, պետք է փոխվի նաև հարկային մուտքի ծավալը: Ի դեպ, նախորդ ցուցանիշի համեմատ՝ այս վերջինը դրամով է ավելացել, իսկ  դոլարային հաշվարկով […]

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի

5002806

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է խստորեն հետեւեն հրադադարի մասին համաձայնագրին հայտնում է РИА Новости-ն։ «Հակամարտության կողմերը պետք է խստորեն հետեւեն հրադադարի մասին համաձայնագրին՝ հակամարտության համապարփակ խաղաղ կարագավորում ապահովելու համար: Սա, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ԱՄՆ-ի դիրքորոշումն է։ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի»,- ասել […]

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման հարցերով նիստ է անցկացվել

93f89e36-a365-4fa6-a57f-2f13823d8516

Այսօր` մայիսի 6-ին տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Անդրադառնալով թմրամոլության հակազդման առաջնահերթություններին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես պատանիներին ու երիտասարդներին այդ ախտից զերծ պահելու պատասխանատվությունը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառութան հետ կապված ընդհանուր վիճակի, 2015 թ. և 2016 թ. առաջին եռամսյակում արձանագրված դեպքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի […]

Մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

radio1

Մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Sputnik Արմենիա» լրատվական գործալակության և ռադիոյի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը, «Ռադիո Ավրորայի» համահիմնադիր Ռուզաննա Շահինյանը և «Ազալիա» օնլայն ռադիոկայանի հիմնադիր Ազա Սարգսյանը: ԹԵՄԱ՝ մայիս 7-ին նշվում է Ռադիոյի միջազգային օրը: Հյուրերը կխոսեն ժամանակակից կյանքում ռադիոյի ժամանցային և լրատվական գործառույթի կարևոր դերակատարության, ինչպես նաև մեր օրերում ոլորտում առկա […]

ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքական պայքարի թատերաբեմ չէ. Հասմիկ Պողոսյան

34017ebb-3735-425e-9ee9-026fb8833684

Ծանոթանալով Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ օրերս արված հայտարարությանը, պարզ է դառնում, որ մեր հարևան պետությունը հերթական անգամ փորձում է քաղաքականացնել և հակամարտությունների թատերաբեմ դարձնել ոչ միայն մշակույթը, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մի կառույց, որի առաքելությունը ազգերին միավորելն ու համախմբելն է: Ադրբեջանի պաշտոնյաների` անառողջ մրցակցության մեջ մտնելու փորձերը չեն նպաստում ժողովուրդների միջմշակութային երկխոսությանը` սրելով առանց այն էլ լարված […]

ՌԴ-ից զենքի ձեռքբերման աշխատանքներն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի. Կորյուն Նահապետյան

իլ

Վարկային համաձայնագրով Ռուսաաստանից զենք ձեռք բերելու աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Այս մասին այսօրԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Ռուսաստանը վարկային համաձայնագիրը վավերացրել է փետրվարին: Համաձայնագրով կան նախատեսված որոշակի ընթացակարգեր, որոնց շրջանակներում գործողություններ են իրականացվում»,- ընդգծեց Նահապետյանը: Վերջինս ընդգծեց՝  ՀՀ պաշտպանության նախարարության, […]

Մոսկվան պատրաստ է աջակցել Երեւանի եւ Բաքվի երկխոսությանը

305303994

Մոսկվան վերահաստատում Է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ТАСС-ը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք Է վճռվի բանակցությունների ճանապարհով: Վերահաստատում ենք որպես միջազգային միջնորդ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կողմերին ամբողջական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը […]

ԱԺ Պատվո մեդալ Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղարին

e975d15d-33b2-4dee-865a-eecab00a79bb

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 6-ին հայանպաստ ծավալուն գործունեության եւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանին: Միջոցառմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, խմբի անդամներ եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ […]

Էրդողանի խոսքերը ներքին լսարանին էին ուղղված

Արա-Գոչունյան

Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն այսօր հանդիպեց լրագրողներին, որի ընթացքում անդրադարձավ մի շարք հարցերի։ Մասնավորապես, խոսելով Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցն առաջ տանելու մասին, նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան մթնոլորտ ձևավորել։ Նա նշեց, որ բացառված է, որ Թուրքիայում հայկական խնդիրներից որևէ մեկը լուծվի, եթե պարտադրանքի տպավորություն առաջանա: «Պարտադրանքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

Ամենաընթերցված