19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այնուամենայնիվ կարելի է մուկ չլինել, չնայած պատերազմ է…

Անցքից շեղ Երկրի վրա ապրելն էլ սա է: Հին փիլիսոփայությունները նոր, վտանգավոր էմպիրիզմով ոչնչացնելու մարտունակ ուրվականը դարձել է մարմին, մոռացել սեփական անգոյությունը, եկել թառել է գլխներիս ասում է «պատերա~զմ, այլապես պուճախներս ո՞նց լցվեն»: Դե գնա բացատրիր, որ մուկ չես, որ այնուամենայնիվ կարելի է մուկ չլինել, չնայած պատերազմ է, պուճախները լցնել է պետք… Անխելքի խելքից ենք […]

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվում է

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը գերմանական «Բորուսիա»-ի հետ: Այս մասին հայտնում է Mirror պարբերականը: Մխիթարյանին չի գոհացնում այն հանգամանքը, որ «Բորուսիա»-ն նրան առաջարկում է երկարաձգել պայմանագիրը՝ առանց հրաժարագին սահմանելու: Ստեղծված իրավիճակում շահեկան դիրքում է հայտնվել Լոնդոնի «Չելսի»-ն: Այս ակումբը ևս ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալ»-ը, Թուրինի «Յուվենթուս»-ը:

ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով. ԼՂՀ ԱԳ նախարար

Այսօր՝ մայիսի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցելՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը Հերբերտ Զալբերին  տեղեկատվություն էներկայացրել  ապրիլի սկզբին ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմականագրեսիայի և դրա հետևանքների մասին, ընդգծելով, որ այն 1994 թ․ հրադադարի ռեժիմի եռակողմ […]

Ադրբեջանում պղծել են Հեյդար Ալիեւի արձանը /ֆոտո/

Այսօր՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 93-ամյակն է: Սակայն նախօրեին երեկոյան՝ Ալիևի ավագի ծննդյան օրվա կապակցությամբ, Բաքվի կենտրոնական՝ Հեյդար Ալիևի անվան զբոսայգում պղծել են նրա արձանը: Արձանի վրա անհայտ անձինք ադրբեջաներեն լեզվով գրություն են թողել` «Շնորհավոր ստրուկների տոնը»: Պատվանդանի մյուս կողմում գրել են` «Fuck the system!», հայտնում է Meydan TV-ն։   Առավոտյան արդեն գրառումը […]

Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Մայիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակցի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրեց ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց քառօրյա մարտական գործողությունների դադարեցման մասին բանավոր պայմանավորվածության անտեսմամբ […]

Երկու մանկաբարձ-գինեկոլոգի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել բժշկական կենտրոնի 2 մանկաբարձ-գինեկոլոգի՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիճ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծննդկանի մահը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական […]

Մեր լողորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Երեկ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը։  Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Հայաստանը  այս առաջնությանը կներկայանա  երեք լողորդով՝ Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան և Վլադիմիր Մամիկոնյան։ Հիշեցնենք՝  առաջնությունը  վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար։  

Ավտոմայրուղին Մոնթեի անունով անվանակոչելու մասին պաշտոնական որոշում չի կայացվել

Մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու անվանակոչության կամ անվան փոփոխության հետ կապված Երևանի քաղաքապետարանին ուղղված բոլոր մեղադրանքները որևէ հիմք չունեն: Անհիմն են նաև բոլոր այն հայտարարությունները, թե իբր վերոնշյալ ավտոմայրուղին կրել է Մոնթեի անունը, իսկ Երևանի քաղաքապետարանը իբր դեմ է նման անվանակոչությանը և  փողոցի ցուցանակից միտումնավոր ջնջել է անվանումը: Նման կարծիք հնչեցնող որոշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված