25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագիծը հակասում է Սահմանադրությանը. Ռաֆիկ Պետրոսյան

Այսօր խորհրդարանում  “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ  օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, թե բանակին պետք է զերծ պահել քաղաքականությունից: Henaran.am-ն  արդեն տեղեկացրել էր, որ օրինագիծը ենթադրում է նաեւ պաշտպանական ուժերի օգտագործում արտակարգ ռեժիմի ժամանակ եւ սահմանում է , թե որ դեպքում եւ ինչպես պետք է օգտագործվեն  բանակի ստորաբաժանումները: Հղում անելով ՀՀ […]

Նոր կրթական հուշագիր է ստորագրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ‘Dasaran.am’ կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն է տալիս քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում կիրառել ծրագիրն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդման միջոցով նպաստել կրթության որակի բարձրացմանը: Ծրագիրը թույլ է տալիս կայքում հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների […]

ՀՀ կառավարությունը կապահովի Սիրիայի հայկական համայնքի անվտանգությունը.վարչապետը հավաստիացրեց

Այսօր ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին կառավարությանը հարց ուղղեց, թե ինչ քայլեր է նախատեսում կառավարությունը` ապահովելու  Սիրիայի հայկական համայնքի անվտանգությունը` պայմանավորված Սիրիայի քաղաքական զարգացումներով:  Հարցին արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանը : “Հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, եւ մենք ամենօրյա ռեժիմով ուշադրության տակ ենք պահում խնդիրը`  աշխատելով թե դիվանագիտական խողովակներով, թե համայնքի հետ,  եւ […]

“Վալեքս” -ը նոր հանք կշահագործի՞. պատգամավորն ահազանգում է կառավարությանը

Այսօր ԱԺ-կառավարության  հարցուպատասխանի ժամին “Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, հղում անելով ականատեսի կողմից իրենց փոխանցված տեղեկատվությանը, ահազանգեց, թե Տավուշի մարզի Կարմիրգեղ  կոչվող վայրում ինչ-որ կազմակերպություն հանքարդյունաբերական որոնողական աշխատանքեր է իրականացնում: Պատգամավորը գործադիրից հետաքրքրվեց, թե ո՞ր կազմակերպությունը եւ ի՞նչ լիցենզիայի շրջանականերում է իրականացնում այդ աշխատանքները: Հարցին պատասխանեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:  Նախարարն ասաց, որ մատնանշված   տարածքի […]

Երեխաներին խեղդամահ արած մորը ուղարկեցին հարկադիր բուժման

Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատարանի Վեդիի նստավայրում ավարտվեց  2011թ. սեպտեմբերի 6-ին իր մանկահասակ երեխաներին խեղդամահ արած Ոոզա Ալոյանի գործով դատավարությունը:  Հիշեցնենք, որ  Ալոյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հարկադիր բուժումը “Նուբարաշեն” ՊՓԲԸ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում: Ըստ բժշկական եզրակացության, Ռոզան  անմեղսունակ է: Դատական առաջին նիստը փետրվարի 4-ին էր, եւ դատավորը հետաձգեց, որովհետեւ անհրաժեշտություն կար վկաներին […]

Վանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Այսօր առավոտյան Վան քաղաքում կրկին երկրաշարժ է գրանցվել: Ըստ թուրքական լրատվամիջոցների` ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,9 բալլ: Նախնական տվյալներով` զոհեր եւ ավերածություններ չկան: Հիշեցնենք, որ 2011-ի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի զոհը դարձավ 600 մարդ: Եվս մեկ երկրաշարժ էր գրանցվել նոյեմբերի 9-ին` 5,7 մագնիտուդ հզորությամբ: Ավերվել էր 25 […]

Թուրքիան այժմ Գերմանիայից է օգնություն խնդրում

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը կոչ է արել Գերմանիային լուծել Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ բարձրացած պատմական խնդիրը` կապված Հայոց ցեղասպանության հետ: Այդ մասին նա հայտնել է “Welt”-ին: Բաղըշը դիմել է գերմանական իշխանություններին` գերմանական արխիվները պատմաբանների առջեւ  բացելու կոչով: Հիշեցնենք, որ նախարարի հանդեպ հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ նա Դավոսի տնտեսական միջազգային ֆորումի […]

“Վանաձոր Քիմպրոմ՛՛-ում այս տարվա ընթացքում շուրջ 100 միլիոն դրամի ներդրում է իրականացվել. Տիգրան Դավթյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը “Վանաձոր Քիմպրոմ” ՓԲԸ-ի հետ կապված հարց հնչեցրեց ԱԺ ամբիոնից: Մասնավորապես, պատգամավորը գործադիրից հետաքրքրվեց, թե  ինչպիսի ծրագրեր կան զբաղվածության հիմանխնդիրը լուծելու եւ քիմիական համալիրի զարգացման հետ կապված: Հարցին արձագանքելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ տարվա ընթացքում պատգամավորի գրավոր հարցման հետ կապված կառավարությունը մանրամասն տեղեկություններ է տրամադրել: […]

Սեյրան Օհանյանը բանակում գրանցված մահերից եւ առաջիկա ընտրություններից է խոսել

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձել է բանակում տեղի ունեցող միջադեպերին: ‘Այդ միջադեպերի հիմքում ընկած են ոչ միայն միջանձնային հարաբերությունների կանոնների խախտումները: Միջադեպերի կրկնման կամ շարունակության պատճառ է հանդիսանում նաև այն, թե որքան է զինվորականը յուրացնում մարտական կանոնադրությունը և որքանով անվտանգ են  օգտագործվում այդ պայմանները’,- ասել է նախարարը: Նրա խոսքով` նման թերացումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված