23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ցուրտ հոսանքներ են ներթափանցելու։ «Ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի -10…-15, Լոռիում -10…-14, Տավուշում -5…-10, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում -4…-6, […]

Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական սահմանի բացումից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ սահմանի բացմանը։ Նա նշել է, որ հայ–թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երեւանի եւ Անկարայի փոխադարձ ցանկությամբ՝ առանց նախապայմանների, գրում է РИА Новости-ն։ «Ես միշտ, գուցե դա արդեն ոչ պոպուլյար օրինակ է, ասում եմ, որ […]

Գրիգորիչը նկատողություն արեց Կառավարությանը. «Էսպիսի բա՞ն, զարմանալի պատմություն է»

Խորհրդարանում քննարկման դրվեց 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախքան հարցի քննարկումն սկսելը նկատեց. «Առաջին անգամ եմ ես այս տարիների ընթացքում տեսնում, որ բյուջե ենք քննարկում, և Կառավարությունն այստեղ չի: Էսպիսի բա՞ն, զարմանալի պատմություն է»: Պատգամավորները տեղից հորդորեցին հետաձգել բյուջեի քննարկումը: «Պարոն Սահակյանը գիտի՝ ինչն է հեռաձգում, երբ է հետաձգում և ինչի […]

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի  7-11-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 386 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում  կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել թվով 3 փողոց, փողոցի հատված և 2 բակային տարածք: Ընթացքի մեջ են Մուշականի […]

ԵԽ-ում քվեարկության կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման կասեցման հարցը

Եվրախորհրդարանում (ԵԽ)  կքննարկվի Թուրքիա- Եվրամիություն բանակցությունների առկախման վերաբերյալ նախագիծը: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Odatv.com» լրատվական կայքը: ԵԽ-ի լիբերալ պատգամավորների նախաձեռնությամբ մշակված առաջարկը քվեարկության կդրվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Եվրախորհրդարանի «Սոցիալ- դեմոկրատական» խմբակցության փոխնախագահ Կնուտ Ֆլեքենշտայնի կարծիքով՝ նախագիծը կհաստատվի: Սակայն, գերմանական մամուլում տեղ գտած մեկնաբանությունների համաձայն՝ անգամ հաստատվելու դեպքում նախագիծը իրավական պարտադիր ուժ չի ունենա, […]

Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ալիեւին, եթե դա օգուտ կբերի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի: «Մենք երբեք որեւէ հանդիպումից չենք հրաժարվել։ Անկախ նրանից՝ դա նախագահի մակարդակով հանդիպում է, արտաքին գործերի նախարարի, թե աշխատանքային։ Սակայն մենք միշտ կողմնակից ենք նրան, որ այդ հանդիպումներն առաջընթացներ գրանցեն: Եթե չկա առաջընթաց, եթե մենք հանդիպում […]

1000-ական դրամներ գանձելու նախագիծը ընդունվեց. ովքեր էին դեմ

Զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթեցմամբ՝ 102 կողմ, 3 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ: Մինչ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» […]

«Սասնա ծռեր»-ի անդամներին նոր մեղադրանքներ են առաջադրվել

«Սասնա ծռեր» խմբի անդամներից 12-ի մեղադրանքն օրերս լրացվել է: Այս մասին հայտնում է փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 238-րդ (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) հոդվածներով: Հուլիսյան դեպքերի ժամանակ 3 ոստիկանի սպանության համար առայժմ մեղադրանք է առաջադրվել […]

Վտանգավոր է. պատգամավորները դիմում են Սահմանադրական դատարան (վիդեո)

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն արդեն 2 օր է, ստորագրահավաք է սկսել: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ ԲՀԿ խմբակցության գործընկերների հետ դիմում են Սահմանադրական դատարան՝ վերանայելու Գյումրու ավագանու ընտրությունների մանդատների բաշխումը: «Այնքան ակնհայտ է այստեղ խախտումը: Ստացվել է արդյունք, երբ ժողովուրդը ոչ թե ընտրություններով է ձևավորում ՏԻՄ-ին, այլ ինչ-որ բոնուսային բաշխմամբ: Առաջ […]

Գորիս – Տաթև ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝  ժամը 6:00-ին, Գորիս – Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի  14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է: Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցները կատարում են  մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ