20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հունվարի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 30 անգամ,  որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ  դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան  420 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունվարի 9-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 9-13-ը օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում հունվարի 9-13-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:

Ողբերգություն Մուսալեռ գյուղում. 4 մահ նույն շենքում

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում երեկ հայտնաբերվել է ծխախեղդ եղած տղամարդու դի: Մուսալեռի գյուղապետարանից տեղեկացանք, որ տղամարդը մահացած է հայտնաբերվել նույն շենքում, որի մեկ այլ բնակարանում գազի արտահոսքից երեկ մահացած էին հայտնաբերվել երիտասարդ ամուսիններ՝ իրենց 4 ամսական երեխայի հետ: ՀՀ ԱԻՆ ահազանգել են տղամարդու հարեւանները, որոնք նկատել են բնակարանից դուրս եկող […]

Ծառայության են մեկնում առաջին նորակոչիկները /ֆոտո/

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ հերթական անգամ զորակոչի մեկնարկը հանդիսավորությամբ ազդարարվել է խորհրդանշական վայրում՝ Սարդարապատի հուշահամալիրում: Հայրենասիրություն, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացում և անսահման հպարտություն: Այս հատկանիշներով համակված ու որպես հայրենասիրության յուրօրինակ դաս` Սարդարապատում զորակոչիկները ոգեշնչվում են, նոր ուժ ստանում խիզախ հայորդիների օրինակից: Արմավիրի մարզից բանակ զորակոչվող երիտասարդներին բարի ծառայություն մաղթելու, հիշարժան օրը զորակոչիկների ու նրանց հարազատների հետ […]

Շատ պիտի զղջաս

Մի օր պիտի գա, որ այս աշխարհի բոլոր հեքիաթները պիտի վերջանան, բոլոր աղավնիները պիտի դադարեն, գիշեր պիտի գա և այս աշխարհ ետ դառնալ պիտի չլինի: Պիտի վերջանա ընտանիքդ, զավակներդ, ընկերներդ, գործդ, կարիերադ: Ամեն ինչ պիտի իր լրումին հասնի: Եվ ինչպես որ դու անցյալ տարվան ես նայում ու զղջում, այնպես էլ այն ժամանակ պիտի քո ամբողջ […]

Ինչպե՞ս վարվել ցավի, տառապանքի ու նեղության ժամանակ

Ինչպե՞ս վարվել ցավի, տառապանքի ու նեղության ժամանակ: Առաջին՝ պետք է զղջալ անցյալի սխալների համար ու անմիջապես սկսել ապաշխարության գործը: 2րդ՝ փառք տալ Աստծուն ու ասել, «ես իմ գործերի արժանին եմ ստանում: Շնորհակալություն Տեր, որ ժամանակ ես տալիս ապաշխարելու»: Եվ նոր միայն 3րդը՝ «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորիս»: Մոտավորապես այսպես վարվեց ավազակներց մեկը […]

Իրավիճակը կփոխվի. Լ. Զուրաբյան

«Միանշանակ 2016 թվականի գլխավոր իրադարձությունն ապրիլյան պատերազմն էր, որը շատ իրողություններ ու ճշմարտություններ բավական լայն զանգվածի համար ըմբռնելի դարձրեց: Ամենակարևորն այն է, որ այն, ինչի մասին մենք վաղուց խոսում էինք, ակնհայտ դարձավ, այն է, որ մենք գտնվում ենք շատ խոցելի վիճակում, որ խնդրի չկարգավորվածությունը լուրջ խնդրներ է ստեղծում, որ իշխանական համակարգի կոռումպացվածությունն ազգային անվտանգության սպառնալիք […]

«Սա չխախտվող ավանդույթ է»

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Ամանորը սիրում է տոնել Հայաստանում: Պարզվում է՝ նախարարի ընտանիքը լավ ավանդույթ ունի, որը երբեք չի խախտում. ի գլխավոր նպատակն այն է, որպեսզի մարզերում հնարավորինս շատ ծրագրեր իրականացվեն: «Մենք գերդաստանով հավաքվում ենք իմ ավագ եղբոր ընտանիքի հետ և նոր տարին դիմավորում ենք միասին: Սա չխախտվող ավանդույթ է»,-ասել է […]

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ  Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության  վարչապետ Դմիտրի Մեդվեդևին  Սուրբ ծննդյան տոնի  առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Դﬕտրի Անատոլիի, Ջերմորեն  շնորհավորում եմ Սուրբ  ծննդյան տոնի   առթիվ: Մաղթում եմ  հաջողություն և բարօրություն Ձեզ և բարեկամ  ռուս  ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներին միմյանց կապում է ոչ միայն ավանդապես կառուցված դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ