29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Ավտովթար. 2 զոհ եւ 2 վիրավոր

image_6629

Մայիսի 28-ին, ժամը 19.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքի մոտ իրար են բախվել  ‘Նիսան Մաքսիմա’  մակնիշի ավտոմեքենա եւ  ‘Յամահա’  մակնիշի  մոտոցիկլետ: Մոտոցիկլետի վարորդը`  1963 թ. ծնված Գեւորգ Թումանյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորուհի Մարիաննա Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: ‘Նիսան Մաքսիմա’-ի վարորդը եւ  ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

Պետերբուրգում հայ գործարար է սպանվել

image_6633

Սանկտ-Պետերբուրգի “Քեմլոտ” ռեստորանում նախօրեին 2 մարդ է սպանվել: Ինչպես հաղորդում է “Life News”-ը, սպանվածներից մեկը ռեստորանի 45-ամյա սեփականատեր հայազգի Սարգիս Պետիկյանն է: 2-րդը, ըստ նախնական վարկածի` վարձու մարդասպանն է, ում ուղարկել էին նրան  սպանելու: Իրավապահ մարմինների տվյալներով` ռեստորան է  մտել մի տղամարդ, ով վիրավորել է այդ պահին ճաշողներից մեկին: Զոհի հարազատների եւ կրակողի միջեւ կռիվ […]

Երիտասարդական արշավ` նվիրված մայիսյան հերոսամարտերին

image_6630

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնել էին արշավ՝ Երեւան-Թեղենիս լեռ-Մայմեխսար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երեւան երթուղով: Արշավը նվիրված էր Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին եւ մայիսյան հերոսամարտերին: Արշավին մասնակցում էին ԵՊԲՀ շուրջ 20 ուսանողներ, նաեւ՝ բուհի լեռնագնացների ակումբի անդամներ: ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, անդրադառնալով արշավի երթուղու ընտրությանը, նշեց.’Այն գագաթները, որոնք […]

Արամ Անանյանը այլեւս վարչապետի խոսնակ չէ՞

image_6640

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Մեր տեղեկություններով, նա չէր հասցնում խոսնակի գործը համատեղել “Արմենպրես” լրատվական գործակալության տնօրենի աշխատանքի հետ: Սա մեր աղբյուրների փոխանցմամբ, երբեմն վարչապետի դժգոհությունն էր հարուցում:  Այդ իսկ պատճառով նա նախընտրեց մնալ որպես գործակալության տնօրեն: Լուրը անձամբ Անանյանից ճշտել չհաջողվեց. նա գործուղման է՝ հանրապետությունից […]

Մինչեւ ուր կհասնի փոխարժեքը. տնտեսագետի կանխատեսումները

image_6632

Մայիսին սկսած արտարժույթի փոխարժեքի աճի պատճառների եւ Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցության հետեւանքներից այսօր “Հենարան” մամուլի ակումբում խոսել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Մնացականյանը: Տնտեսագետը նախ հիշեցրեց, որ ՀՀ ԿԲ արժութային քաղաքականությունը իրականացվում է լողացող փոխարժեքային ռեժիմի հիմնա վրա, երբ  փոխարժեքը կարգավորվում է առաջարկի եւ պահանջարկի հիման վրա: Առաջարկն […]

Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը կողմ է ԼՂ-ին շարունակական աջակցություն ցուցաբերելուն

image_6636

ԱՄՆ Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հավանություն տվեց 2013-ի ֆինանսական տարվա օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակին, որն ուրվագծում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը եւ քաղաքական առաջնահերթությունները արտասահմանում` ներառյալ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Հատկացումների հանձնաժողովը խորհուրդ տվեց “նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել ԼՂ հակամարտության զոհերին եւ հակամարտության հետ կապված կարիքների համար”: […]

Ալիեւի ողջ վարչակարգը կոռումպացված է. “Amnesty International Sweden”

image_6639

Երբ նախկին պահպանողական  Գորան Լինդբլադը ընտրություններից հետո զրկվեց պատգամավորի մանդատից, նա արագ անցավ խորհրդականի աշխատանքի: Այժմ նա աշխատում է որպես լոբբիստ “Եվրոպական-ադրբեջանական հասարակություն” կազմակերպության համար: Գումարը, որ նա ստանում է այդ կազմակերպությունից, ներդնում է իր ատամնաբուժական պրակտիկայում եւ ավելի քան կես միլիոն դոլար երաշխավորված եկամուտ է ստանում խորհրդարանից: Եվրոպական հարցերով նախարար Բիրգիտտա Օլսոնը կարծում է, […]

Ավտոմեքենան ձորն է գլորվել, վարորդը տեղում մահացել է

image_6634

Մայիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Գեղանուշ գետից դեպի Գեղանուշ գյուղ տանող երկրորդական ճանապարհից ‘ՈՒԱԶ-39094’  մակնիշի  ավտոմեքենա է գլորվել ձորը, ինչի հետեւանքով ուղեւորը` 1985 թ. ծնված  Տիգրան  Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից  

Դաժան սպանություն Վաղարշապատում

image_6635

Մայիսի 27-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում  քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գայ եւ Չոբանքարա կամարների տարածքով անցնող չգործող ջրատարում տղամարդու դիակ կա: Հիշյալ վայրում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 1964 թ. ծնված Մայիս  Խաչիկյանի դիակը` բռնության հետքերով: Ոստիկանության ծառայողների կողմից ‘տաք հետքերով’ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, […]

Հայազգի լրագրողին դանակահարել են Մոսկվայում

image_6641

Մայիսի 28-ի ուշ երեկոյան Մոսկվայում անհայտ անձը 20 տեղից դանակահարել է հայազգի լրագրող Սերգեյ Ասլանյանին, ով աշխատում է մի քանի լրատվամիջոցներում, այդ թվում` “Маяк” եւ “Эхо Москвы” ռադիոկայաններում, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Լրագրողը դանակի մոտ 20 հարված է ստացել եւ ուղեղի ցնցում: Նա հոսպիտալացվել է, եւ նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Ոստիկանների խոսքով` անհայտ անձը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված