28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Վիկ Դարչինյանը հաղթանակ տոնեց

image_2764

ԱՄՆ-ում կայացած մենամարտում երկրորդ թեթեւագույն քաշային կարգում  հայազգի Վիկ Դարչինյանին  մրցավարների միաձայն որոշմամբ ճանաչվեց հաղթող: Նա  պարտության  մատնեց պուերտոռիկացի Լուիս Օռլանդո դել Վալեին: Վերջինս մինչեւ հիմա պարտություն չէր կրել: Վիկ Դարչինյանը նվաճեց NABF (Հյուսիսային Ամերիկայի բռնցքամարտի ֆեդերացիա) չեմպիոնական գոտին:

Երկրաշարժ Ադրբեջան-Ղարաբաղ սահմանագծին

image_2765

Ադրբեջան-ԼՂՀ սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք այսօր` սեպտեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 09.15-ին տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջից: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:   Ժամը 09.18-ին երկրաշարժին հետեւել է 1 հետցնցում 3 […]

Ակցիա ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի

image_2766

“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է բոլորին Ազգային ժողովի մոտ (Դեմիրճյան փողոցի կողմից)՝ մասնակցելու ակցիայի՝  ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Քաղաքացիական նախաձեռնությունը հիշեցնում է, որ Ժամը 12-ին Ազգային ժողովը պետք է քննարկի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը հետեւանք է “փողերի լվացման” հատկանիշներով քաղաքական դրդապատճառներով […]

Գդանսկում հայկական կիրակնօրյա դպրոց է գործում

image_2767

Հոկտեմբերի կեսերին հանդիսավորությամբ պաշտոնապես կբացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցը:  Արդեն մեկ ամիս է, ինչ քաղաքի դպրոցներից մեկում երկու կահավորված դասասենյակ է հատկացվել հայ համայնքին: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց դպրոցի ուսւոցչուհի Աշխեն Սիմոնյանը, պարապմունքները շաբաթ եւ կիրակի օրերին են լինում: Տիկին Սիմոնյանը Հայաստան էր եկել դասագրքեր եւ գիտակրթական նյութեր տանելու նպատակով: “Մենք շատ երջանիկ ենք,որ […]

ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. իրար դեմ բարեկամներ են

image_2768

Այսօր սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Արեւուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Արեւուտում եւ Ցամաքասարում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ մյուս համայնքներում` ավագանու անդամի ընտրություն: Հիշեցնենք, որ այդ համայնքներում ընտրությունները չեն կայացել, քանի որ գրանցված թեկնածուների թիվը պակաս է եղել երկուսից, իսկ Ընտրական օրենսգրքով […]

“Ռեդբուլի” կործանիչ էներգետիկան եւ բայքերների թռիչքը /վիդեո/

image_2769

“Ռեդբուլ” էներգետիկ ըմպելիքի ներկայացուցիչներն այսօր Հանրապետության հրապարակում, ինչպես հայտարարվել էր նախապես , անկրկնելի շոու էին խոստացել. մոտոցիկլետներով բարձրությունից թռիչք: Հրապարակում շատ մարդ կար. չգիտենք նրանք հիացան շոուից թե չէ, բայց մի բան հաստատ ոչ մեկի սրոտվը չէր: Մեր համաքաղաքացիներից շատերը չէին նայում, թե որտեղով են քայլում, եւ անխնա ոչնչացրին գազոնների կանաչն ու ծաղիկները:     […]

ԱԺ նախագահը պարգեւատրեց

image_2770

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց “Ազգային ժողովի գավաթի” խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության, մշակույթի եւ սպորտի գործիչներ: “Ազգային ժողովի գավաթի” խաղարկության մրցումների […]

Սերժ Սարգսյանն առողջապահության ոլորտում իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել /վիդեո/

image_2771

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է “ Ֆարմատեք”  ընկերություն՝ դեղամիջոցների արտադրման եւ ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող այս ընկերության զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով:”Ֆարմատեքի” հիմնական արտադրամասում եւ լաբորատորիաներում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաեւ ընկերության գործունեության պայմաններին, որից հետո խորհրդակցություն է հրավիրել առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների, բուժօգնության մատչելիության ապահովման եւ դեղորայքային քաղաքականության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ: […]

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է մարաշցիներին

image_2772

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը “Ֆեյսբուք” սոցկայքի իր էջում շնորհավորել է մարաշցիներին: “Սիրելի մարաշցիներ, Շնորհավորում եմ Ձեզ արդեն ավանդական դարձած Ձեր տոնի՝ Մարաշի վերածնության օրվա կապակցությամբ։ Տարեցտարի բարեկարգվող Նորք Մարաշն այսօր ոչնչով չի զիջում մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններին, ավելին, իր ինքնատիպությամբ հաճելիորեն առանձնանում է։ Մաղթում եմ, ամեն տարի Ձեր տոնը նշեք նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով։ Վստահեցնում […]

Պատգամավորի թեկնածուները փաստաթղթերը կներկայացնեն հոկտեմբերի 8-ից

image_2773

 Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, դեկետմբերի 2-ին Ավանի թիվ 1 եւ Շիրակի թիվ 35 ընտրատարածքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կկայանան մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր ՀՀԿ-ական, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից, իսկ թիվ 35-ի պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ընտրվել է Գյումրիի քաղաքապետ: Ըստ ԿԸՀ-ի հաստատած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված