16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Արամ Աբրահամյանի “սիրտը կախ է”. Առավոտ

Երեկ միաժամանակ երկու դատավարություն էր ընթանում` փուչիկների եւ “Հարսնաքարի”, եւ երկուսի վերաբերյալ էլ, ինչպես ասում են, “սիրտս կախ է”: Փուչիկների մասով ես ցավ եմ զգում մեկ տարով դատապարտված խեղճուկրակ մարդու համար, որը, ինչպես կարելի է եզրակացնել դատավճռից, միայնակ է պատասխանատվություն կրում 228 հոգու վնասվածքների համար: Այս գործի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպիսի զուգահեռ է անցկացրել` […]

Կգա Պուտի՞նը, թե՞ …Հրապարակ

Կգա՞ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստան նոյեմբերի առաջին կեսին, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, թե՞ ոչ: Ըստ “Հրապարակ”-ի ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ նման բարձրաստիճան այցերը չեն կարող “սպոնտան” լինել, առնվազն երկու ամիս առաջ պետք է այդ մասին կողմերն իմանան, նախապատրաստվեն թե´ արարողակարգային, թե´ անվտանգության, էլ առավել եւս ստորագրվելիք համաձայնագրերի, պայմանագրերի փաստաթղթային հենքի մասով:   “Այս […]

Ծառուկյանից բացի՝ ոչ ոք. 168 ժամ

Բ ԲՀԿ-ում “168 ժամ”-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերնախավի հետ վերջին հանդիպման ժամանակ բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին: Ծառուկյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու առաջադրի, ապա դա կարող է լինել միայն ինքը, եւ իրենից բացի որեւէ այլ թեկնածուի չի սատարի: Այսպիսով, Ծառուկյանը պատասխանել […]

Ապուշություններին մի հավատացեք՝ մարզպետի հորդորը. Չորրորդ ինքնիշխանություն

        “Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել արտերկիր` հերթական բուժզննաթյունն անցնելու եւ սրտի հետ կապված խնդիրները կարգավորելու համար: Թեեւ մարզպետ Խաչատրյանին անցյալ տարի վիրահատել ու ստենդավորել էին սիրտը, այնուամենայնիվ, Խաչատրյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ի դեպ, մեկ այլ խոսակցության համաձայն, հնարավոր է, որ […]

Ծառուկյանի փեսան անօրինակա՞ն գծատեր. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուների փոխանցմամբ` Smart soft ընկերությունը, որը շահագործում է 267 համարի երթուղին, անօրինական է գործում: Այս երթուղին, որը Երեւան-Աբովյան քաղաքներն է սպասարկում, վաղուց լիցենզիա չունի: Ընդ որում, այն լիցենզիայից զրկվել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի ղեկավարման տարիներին: ԿՏՆ լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը, սակայն, երեկ հակառակն էր պնդում: “2007 թվականից […]

Հայաստանի արգործնախարարը ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարարին

 Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլային:   Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացող հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, եւ ընդգծեց, որ անցյալ տարի ՀՀ Նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիամպաոլո Դի […]

Օրգազմ եւ առողջություն. ինչպե՞ս են դրանք կապված միմյանց

Օրգազմը եւ առողջությունը սերտ կապված են միմյանց հետ: Սեքսուալ բնույթի անհաջողությունները կարող են մի շարք հոգեբանական հիվանդությունների եւ բարդույթների պատճառ դառնալ: Վերջերս սեքսոպաթոլոգները բախվել են իրենց համար անծանոթ հիվանդության, որը սեքսուալ ուրախությունները վերածում է սարսափելի հատուցման` ապրած հաճույքի դիմաց: Ամերիկացի բժիշկներից մեկին է այցելել մի տղամարդ, ով տառապում է իրեն անհայտ հիվանդությամբ, որը ետ է […]

Թիվ 35-ում չե՞ն ուզում առաջադրվել

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում՝ թիվ 1 ընտրատարածքում  առաջադրվել են 2 թեկնածու` “Ժառանգությունից”` կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ու ՀՀԿ-ից անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Սարգսյանը: Շիրակի թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է “Սովրանո” ընկերության տնօրեն, հանրապետական Արման Սահակյանը: Հոկտեմբերի 18-ը   առաջադրումների վերջին […]

Հիսուս Քրիստոսի կերպարն օգտագործել են սադրիչ գովազդային պաստառի համար

Նորզելանդական “Chapel” բարը իր 7-րդ տարեդարձը նշել է սադրիչ գովազդային պաստառով, որի վրա պատկերված են Հիսուս Քրիստոսը եւ կույս Մարիամը: Նկարում պատկերված է Հիսուսի խաչելության սյուժեն. Քրիստոսը` տարածած ձեռքերով, նրա ոտքերի տակ Մարիամն է` աղոթելու դիրքով: Սակայն հերոսները, ովքեր կերպարանավորել են Քրիստոսին եւ Տիրամորը, պառկած են անկողնում, իսկ նրանց կողքին թափված են ներքնազգեստները եւ երեկույթի այլ […]

ՀՀ նախագահը ԵԺԿ համագումարում խոսել է սպասվող նախագահական ընտրություններից

Աշխատանքային այցով Բուխարեստում (Ռումինիա) գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին եւ հանդես է եկել ելույթով: “Հարգելի՛ պարոն Մարտենս, Հարգելի՛ գործընկերներ, Ինն ամիս առաջ Մարսելում ԵԺԿ նախորդ համաժողովը ողջունեց հայաստանյան երեք կուսակցությունների մուտքը ԵԺԿ մեծ ընտանիք: Այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ եւ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար, պատիվ ունեմ առաջին անգամ պաշտոնապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ