23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայաստան-Լիտվա խաղը հիշարժան է լինելու

Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան ‘Հանրապետական’ մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանը ‘Մեծ ֆուտբոլում’  կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան եւ խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագի համար: Անկասկած,  Հայաստանի ազգային հավաքականը ձգտելու է հաղթանակով շնորհավորել ազգային հավաքականում 20 տարի հանդես եկած եւ 131 հանդիպում […]

16.6 միլիարդ դոլարը ծախսողները պետք է իրենց անմեղությունը ապացուցելու հնարավորություն ունենան. Նաիրա Զոհրաբյան

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին այսօր ընթերցվեց կառավարությանը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ուղղած գրավոր հարցը, որում պատգամավորը հետաքրքրվել էր կառավարությունից, թե  “Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան” ծրագրի շրջանակներում գյուղացիների համար իրականացված սեմինարների համար որքա՞ն գումար է ծախսվել: Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրեն ուղղված պատասխանում ամեն ինչ, ընդհուպ մինչեւ դասախոսությունների անվանումները, նշված է, բացի նրանից, թե որքան միջոցներ […]

“Սերժ Սարգսյանն ափերի մեջ է” . հոգեբան

‘Ընտրություններն ընդհանրապես հասարակության մոտ որոշակի լարվածություններ են ստեղծում, լինեն դրանք խորհրդարանական, նախագահական, թե այլ, քանի որ հասարակությունը հասկանում է, որ ինչ-որ փուլային նշանակություն ունեցող իրադարձություններ են տեղի ունենում’,-Henaran.am-ի հետ զրույցում, վերլուծելով նախագահական ընտրությունների ազդեցությունը հասարակության վրա, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Հոգեբանի համոզմամբ`  տհաճ հիշողությունները, օրինակ` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արված պաշտոնանկությունները, այս կամ այն ձերբակալությունները, բռնությունները […]

Հոկտեմբերի 24-25-ը կընթանա “EXPO-RUSSIA ARMENIA 2012” առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը

 “Եվրասիական բեկում” երեւանյան առաջին բիզնես-ֆորումը հոկտեմբերի 24-25-ը անց է կացվում “EXPO-RUSSIA ARMENIA 2012” ռուս-հայկական 5-րդ հոբելյանական արտադրական ցուցահանդեսի շրջանակներում: Ֆորումի նպատակն է ԱՊՀ եւ Բալթյան երկրների, ինչպես նաեւ Վրաստանի ԵվրԱզԷՍ-ի ձեւաչափում տնտեսական համագործակցության հեռանկարների, Միասնական տնտեսական միության, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության կազմավորման, տնտեսական ծրագրերի զարգացման համար եվրասիական տարածաշրջանում պայմաններ ստեղծելու շուրջ քննարկումները: Ֆորումի հիմնական առաջադրանքն […]

Մեր թիմը վերելքի վրա է ու պետք է այդպես էլ շարունակել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի երեկվա ՛՛Շախտյոր՛՛-՛՛Չելսի՛՛ հանդիպումից հետո պատասխանել է իր ակումբի պաշտոնական կայքի հարցերին: -՛՛Չելսին՛՛ լավ թիմ է, բայց, փառք Աստծո, մենք խփեցինք արագ գոլ: Դա թույլ տվեց ավելի հեշտ խաղալ: Մրցակցի մոտ ի հայտ եկան ազատ գոտիներ, ու մենք կարողացանք պահեր ստեղծել: Ցավալի է, որ չկարողացանք իրացնել […]

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է վարչապետին

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերնի միջեւ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպան Հեֆֆերնը շնորհավորել է վարչապետին Համաշխարհային բանկի “Doing Business”  ցուցանիշի բարելավման կապակցությամբ՝ նշելով Հայաստանի զգալի առաջընթացն այդ առումով (18 կետ): Կարեւորելով գործարար միջավայրի բարելավման նշանակությունը տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից՝ նա բարձր է գնահատել […]

3,5ժամ հարցաքննվել է “Սիվիլիթաս” -ի խորհրդի անդամը

Հոկտեմբերի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 3.5 ժամ՝ 15:40-ից մինչեւ 19:00-ը, հարցաքննել է “Սիվիլիթաս” հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին՝ ԱԱԾ-ի կողմից մայիսի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Սոս Սարգսյանը տոնում է ծննդյան 83-րդ ամյակը: Սոս Սարգսյանն ապրող լեգենդ է, ով այսօր հայկական թատերական արվեստի ամենահեղինակավոր մարդն է: Տարիներ շարունակ նա եղել է Ազգային ակադեմիական թատրոնի և կինոյի առաջատար դերասանը: 1997-2006 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը: 1991 թ. հիմնել է ՛՛Համազգային՛՛ թատրոնը և մինչ օրս հանդիսանում է […]

Մուսուլմաններն տոնում են Հաջը /վիդեո/

Հոկտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայում սկսվում է իսլամի հետեւորդների ավանդական ուխտագնացությունը` Հաջը, դեպի Մեքքայի սրբավայրեր: Սովորույթի համաձայն` նախորդ գիշեր շատ հավատացյալներ բաց երկնքի տակ են անցկացրել: Այս  տարի կրոնական միջոցառմանը կմասնակցի շուրջ 2 մլն մուսուլման, գրում է “Росбалт”-ը: Այս կարեւոր տոնի կապակցությամբ Սաուդյան Արաբիան կոչ է անում ուխտագնացության ընթացքում զերծ մնալ քաղաքական սադրանքներից` առաջին հերթին նկատի […]

“Հարսնաքար”-ի գործով նախ կլսեն տուժողներին

“Հարսնաքար” –ի գործով դատական նիստում Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների  դատավոր  Դավիթ Հարությունյանը որոշեց նախ հարցաքննել տուժողներին, վկաներին, ամբաստանյալներին, որից հետո կհետազոտվեն գործի գրավոր փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները: Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված