29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

ՀՀ քաղծառայողները և դիվանագետները ֆրանսերեն կսովորեն

image_2096

Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 12-ին երկու համաձայնագրեր ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը ստորագրեցին Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիր: Նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՖՄԿ գործադիր տնօրեն Կլեմեն Դյուէմը համաձայանգիր ստորագրեցին […]

Նազենի Հովհաննիսյանին զայրացրել են

image_2097

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը զայրացած է: Նրա զայրութի պատճառը երեկվա Հայաստան-Իտալիա խաղի վերջին րոպեներին հայ ֆուտբոլասերների պահվածքն էր: Այս մասին Հովհաննիայանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: ‘…ՈՒղղակի չկարողացա ինձ զսպել և նկարեցի այն պահը, երբ խաղը դեռ չավարտված, մարդիկ ՝հոտի նման, ոչխարի հոտի նման՝ թիկունքն արած դաշտին, լքում էին մարզադաշտը…Դավաճանությունը էլ պոզով է լինում, թե պոչով։Ազգային […]

8 ամսվա ընթացքում երկաթուղում 5 դեպք, 4 զոհ

image_2098

Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկաթուղում մի քանի դժբախտ պատահար արձանագրվեց՝ չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից ձեռնարկվող պրոֆիլակտիկ միջոցառումներին, գծանցների և կայարանների բարեկարգմանը: Երկաթուղու հարևանությամբ գտնվող տների բնակիչները, միշտ շտապող և անհոգ վարորդները, շարունակում են հատել գծերն ըստ ցանկության, որտեղ պատահի՝ անտեսելով արգելող նշանները և դրա համար հատուկ նախատեսված անցումները և գծանցները: 2012 թվականի 8 ամիսների […]

Տիեզերքից արված Երևանի լուսանկարը` նվեր քաղաքապետին

image_2099

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է “Էրեբունի-Երևան 2794” տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ռուս տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Իվանչենկովին և Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Տրեշչովին: Հյուրերին ուղեկցել է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրերին` մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը երևանցիների հետ միասին նշելու նրանց ցանկության համար և […]

Հենրիխի խաղը հիշեցրել է Կակային.իտալական պարբերական

image_2100

Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport ամսագիրն անդրադարձել է երեկվա Հայաստան-Իտալիա խաղին: Ամսագիրը բավական համարձակ համեմատություն է արել: ‘Միգուցե, մի փոքր համարձակ համեմատություն է, բայց ‘Շախտյորի’ ենթահարձակվողի գործողություններն այդ դրվագում հիշեցրին Կակային։ Մեկ շարժումով նա շրջանցեց պաշտպանին ու շատ լավ հարվածով հնարավորություններ չթողեց Բուֆոնին’,-գրել է ամսագիրը:

Վազգեն Խաչիկյանի փաստաբանը հրաժարվե՞լ է

image_2123

Henarana.am-ի տեղեկություններով, կալանքում գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվել է նրա պաշտպանը լինելուց: Նշենք, որ Աթանեսյանը Խաչիկյանի համակուրսեցին էր եւ Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ հենց դրա համար է պաշտպանելու նրան: Խաչիկյանի նոր պաշտպանն է Ժորա Վարոսյանը: Մեզ հետ զրույցում Վարոսյանն ասաց, որ […]

Առայժմ առաջադրվել են 3 թեկնածու

image_2102

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում թիվ 35 ընտրատարածքում երեկ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է “Սովրանո” ընկերության տնօրեն Արման Սահակյանը: Ինչ վերաբերում է թիվ 1 ընտրատարածքին, ապա այստեղ առաջադրվել են 2 թեկնածու` “Ժառանգությունից”` կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ու ՀՀԿ-ից անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Սարգսյանը: Հիշեցնենք, […]

Հայ սամբիստները` աշխարհի առաջնության մեդալակիրներ

image_2104

 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած յոթ հայ մարզիկներից հինգն արժանացան մեդալների: Նախ` բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը /52 կգ/, Ջիվան Ղազարյանը /48կգ/ և Հովհաննես Ալեքսանյանը /60կգ/ հաղթելով բոլոր գոտեմարտերը հասան […]

Կալանավորվել են ‘Սևան ազգային պարկի’ տնօրենը և ևս երեք պաշտոնյա

image_2101

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրել է 33 հայց` “Սեւան» ազգային պարկ” ՊՈԱԿ-ի  հողամասերի եւ /կամ/ կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու վերաբերյալ: “Սեւան» ազգային պարկ” ՊՈԱԿ–ի  հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ հողահատկացումների գործընթացում առկա են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ: Արձանագրված չարաշահումների հիման վրա գլխավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված