23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն

Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը: Հանդիպումն անցավ բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաեւ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: […]

Կորյուն Սողոմոնյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում մրցապայքարը  շարունակող Կորյուն Սողոմոնյանը երեկ հաղթանակած դուրս եկավ ռինգից և ճանաչվեց մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն`  49 կգ քաշային կարգում: Կորյուն Սողոմոնյանի մրցակից իռլանդացի բռնցքամարտիկ Հյուգ Մայերսը ուժեղ և արժանի մրցակից էր, որի նկատմամբ հաղթանակը մեր մարզիկը գրանցեց 11:10 հաշվով:     Եզրափակիչ դուրս եկած Արամ […]

Զենքի պահեստ առանձնատանը

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված ՛՛Սաքրեն՛՛ ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների և հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով նա փորձել է խուսափել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 29 միլիոն դրամի հարկերի վճարումից: Ըստ նախաքննական վարկածի՝ ՛՛Գոլդ-Էներջի՛՛ ՍՊԸ հիմնադիր […]

Այսօր աղքատներին օգնելու միջազգային օրն է

Դեկտեմբերի 19-ին միջազգային հանրությունը նշում է աղքատներին օգնելու միջազգային օրը:  Միջազգային մասնագետների տվյալներով`մոլորակի բնակչության շուրջ 1/4-ը աղքատության մեջ է ապրում: Այդ պատճառով էլ ՄԱԿ-ը մի քանի ծրագրեր է մշակել, որոնց նպատակն է աղքատության վերացումը:Ծրագրերն սկսվել են իրականացնել 2000-ից, սակայն աղքատների թիվը դեռեւս չի նվազել: ՄԱԿ-ի մասնագետների բնորոշմամբ` աղքատությունը ոչ միայն փողի բացակայությունն է, այլ նաեւ […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի հետ

Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ:     Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել և պլանավորվել են  առաջիկա խնդիրները:   Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաև ռազմավարական և օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել […]

Աշխարհի վերջից առաջ եւ հետո. բոլորը բացի ԲՀԿ-ից

Աշխարհի վերջի եւ տարեվերջյան տրամադրությունները Հայաստանում կարող են քաղաքական գործընթացների սկիզբ ազդարարող նորություններով համեմվել: Հաշված օրեր անց քաղաքական խաղացողների հիմնական մասը նախագահական ընտրությունների նախաշեմին կհրապարակի սեփական օրակարգը: Այսպես. դեկտեմբերի 21-ին կայանալու է ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության համագումարը: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ համագումարն անցկացվելու է կառավարության նիստերի դահլիճում: Համագումարի մուտքն ազատ է լինելու: Դեկտեմբերին 22-ին […]

Մեզ շարքից հանել չի կարելի. Գալուստ Սահակյան

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություն նախատեսող ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որը հեղինակել են ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանը եւ Արփինե Հովհաննիսյանը: Այս նախագծին դեմ են խորհրդարանական բոլոր խմբակցությունները` բացառությամբ կոալիցիոն գործընկերների, առայժմ անորոշ է նաեւ ԲՀԿ-ի դիրքորոշումը, որը թեեւ առաջին ընթերցմամբ դեմ է քվեարկել նախագծին, բայց եւ նշել է, […]

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Նիստի ընթացքում քննարկվեցին եւ հավանության արժանացան նույն օրը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության եւ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկկողմ հանդիպումներ կանցակացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ, հաղորդում է “РИА-Новости”-ն: Այսօր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական Անվտանգության խորհրդի հերթական նիստի, ԵվրԱզԷՍ-ի Միջպետական խորհրդի նիստի եւ Եվրասիական Տնտեսական Գերագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որից հետո էլ նա երկկողմ բանակցություններ կանցակցնի:

Մարգար Եսայանը թուրքական թերթի խմբագիր է նշանակվել

Թուրքական “Taraf” թերթի խմբագրությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ թերթի գլխավոր խմբագիր Ահմետ Ալթանը եւ նրա տեղակալ Յասեմին Չոնգարը աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել: Խմբագրի պարտականությունները ժամանակավորապես կկատարի խմբագրության համակարգող Մարգար Եսայանը: Հայտարարության մեջ ասվում է, որ որեւէ փոփոխություններ տեղեկատվական գործունեության կամ կադրային քաղաքականության մեջ չեն սպասվում: Մարգար Եսայանը ծնվել է1969-ին Ստամբուլում: Սովորել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված