28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը Օսկանյանի գործով կանչվել է ԱԱԾ

image_13087

 «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբից տեղեկացնում են, որ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանին այսօր` դեկտեմբերի 11-ին, ժամը 14:30-ին 58204212 քրեական գործով (Վարդան Օսկանյանի գործ) որպես վկա ծանուցագրով հրավիրել են ԱԱԾ քննչական վարչություն:  

ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոս-Կանը 6 մլն կվճարի սեքս-սկանդալը հարթելու համար

image_13088

Ֆրանսիական “Closer” տաբլոիդը հրապարակել է այն գումարը, որը ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը կվճարի  նյույորքյան “Sofitel” հյուրանոցի աշխատակցուհի Նաֆիսատ Դիալոյին` իր շուրջ ծագած սեքսուալ սկանդալից հետո “հաշտություն կնքելու” համար: Պարբերականի աղբյուրների համաձայն` համաշխարհային հաշտությունը նրա վրա 6 մլն եվրո է արժեցել: Հարկ է նշել, որ կողմերն այս համաձայնությանն են եկել մեկ ու կես տարվա վեճերից հետո: […]

Երեք նախագահները՝ ապագա ՛՛նախագահի՛՛ խորհրդականներ

image_13086

՛՛Ես 81% եմ ստանալու, ես գալիս եմ, որ երեք նախագահներին համախմբեմ մեկ գաղափարի շուրջ, ես վստահ եմ իմ հաղթանակի մեջ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին հայտարարած էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նախագահի ապագա թեկնածուն որևէ մեկին իրեն մրցակից չի համարում և ինքը գալիս է միավորելու բոլորին, ոչ թե պատժելու կամ կադրային ջարդ անելու: […]

Սեյրան Օհանյանի մոսկովյան հանդիպումներից

image_13085

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումները Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յու.Ժադոբինի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ: Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Կողմերն ամփոփել են պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, ստորագրել են երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը: Նույն օրը ՀՀ պաշտպանության […]

Ամուլսարում դամբարաննե՞ր են հայտնաբերվել

image_13084

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ Մշակույթի նախարարությանը հարցում է կատարել Ամուլսարում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:  ՛՛Մեծարգո նախարար, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետին համաատասխան, խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին՝  Վայոց Ձորի մարզի Ամուլսար լեռան տարածքում պատմության և մշակույթի ինչպիսի՞ հուշարձաններ են հայտնաբերվել, հաշվառվել և ուսումնասիրվել. Տեղեկատվություն […]

Այսօր Տանգոյի միջազգային օրն է /վիդեո/

image_13083

Դեկտեմբերի 11-ին` արգենտինացի հայտնի կինոդերասան եւ երգիչ, “Տանգոյի արքա” Կարլոս Գարդելի ծննդյան օրը, նշվում է Տանգոյի միջազգային օրը: Տանգոն այն պարն է, որի փիլիսոփայության հիմքում հակամարտությունն է, կենտրոնում տղամարդը եւ կինն են` նրանց փոխհարաբերությունները, կոնֆլիկտները, կրքերը, հաշտությունը, խանդը, ատելությունը, այն բոլոր զգացմունքները, որ ծնվում են մարդու ներսում: Այս պարի ընթացքում ընդունված չէ խոսել, ժպտալ, նույնիսկ` […]

Երեւանի տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին

image_13081

Դեկտեմբերի 20-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է  ունենալու մայր տոնածառի լույսերի վառման արարողությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Գլխավոր տոնածառի լույսերը վառելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  Գլխավոր տոնածառը 32մ  բարձրություն ունի, 6000 ճյուղ , որոնք բերվել են հանրապետության տարբեր մարզերից: Տոնածառի համար օգտագործվել են մոտ […]

Ծառուկյանը հանդիպել է նաեւ ”այլ մարդկանց” եւ որոշել

image_13065

Henarana.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջնականապես որոշել է չառաջադրվել: Նա այդ մասին ասել է մտերիմներին եւ նշել, որ պատճառները շատ-շատ են: Նա չի մանրամասնել դրանք, միայն ակնարկել է, որ արտերկրից վերադառնալուց հետո հանդիպել է նախագահին եւ ”այլ մարդկանց”, որից հետո որոշում է կայացրել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանն ասել է, որ չի էլ խառնվելու ընտրություններին, […]

Նախարարն այցելել է Կիլիկյան դպրոց

image_13082

Արդեն երկրորդ ամիսն է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կիլիկյան բարեսիրական միության» հովանավորությամբ, մայրաքաղաքի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում գործում է սիրիահայ երեխաների համար` սիրիական հանրակրթական ծրագիր իրականացնող հիմնական դպրոցը, ուր այսօր այցելել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նախ շրջել է դասասենյակներում, զրուցել երեխաների հետ, լսել […]

Սասունն էլ

image_13076

ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը հեռացել է քաղաքական գործընթացներից: Մեր հարցին թե արդյո՞ք բիզնեսով է զբաղվում ասաց. “Ես կյանքում բիզնես չեմ արել, եթե շինարարությունընկատի ունեք, որ անում եմ հիմա, դա իմ շենքն ա, բիզնես չկա”: Իսկ թե ինչու չի երեւում ասպարեզում՝ պատասխանեց. “Ասպարեզ կա՞, որ երեւամ, երբ լինի կտեսնեք ինձ”: Իսկ թե մնո՞ւմ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված