25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Փուլ է եկել . Հրապարակ

“Հրապարակի” փոխանցմամբ` ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի աշխատասենյակը երեկ աղետի գոտի էր հիշեցնում։ “Պատգամավորի սենյակի առաստաղը բառի բուն իմաստով փուլ էր եկել, պատճառը կրկին ջրի խողովակների վնասվելն էր, որը ոչ միայն նրա սենյակը, այլև ԱԺ այդ մասնաշենքը խոնավության տհաճ հոտով էր լցրել”,– գրում է թերթը։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում. Հրապարակ

“Հրապարակ”-ի փոխանցմամբ` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի շուրջ կրքերը չեն դադարում: “Ըստ իշխանական մեր աղբյուրների` Աղվան Հովսեփյանի եւ մյուս թեկնածուների նշանակման հարաբերակցությունը 60/40 է` հօգուտ Աղվան Հովսեփյանի: Վերջինիս լոտերը բարձրացել են Հայաստանի` Մաքսային միությանն սպասվելիք անդամակցության եւ ՌԴ դատախազ Չայկայի հետ մտերմության շնորհիվ: Թեկնածուների թվում Գեւորգ Կոստանյանի անվան կողքին  նշվում է նաեւ ԴԱՀԿ ղեկավար, Մաքսայինի չկայացած […]

Ծառուկյանը գաղտնալսե՞լ է. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է, որ օրեր առաջ մամուլում հրապարա­կում եղավ, որ վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականաց­նող մի մարմին է հայտնաբերվել, որի հետեւում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ: Լրատվամիջոցը հավա­նաբար նկատի է ունեցել  “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա է այն խոշոր օլիգարխը, որն իր կուսակցու­թյունը “այլընտրանքային” է համարում: “Սույն ցանցի գործունեության […]

“Ես անողոք ընդդիմություն եմ լինելու՛՛. Առավոտ

“Առավոտի” փոխանցմամբ` այս օրերին “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խորհրդակցություններ է անցկացնում կուսակցությունների եւ քաղաքական տարբեր գործիչների հետ` Մաքսային միություն մտնելու հետ կարգված բողոքի մեծ ալիք բարձրացնելու համար: Թերթի հետ զրույցում նա այսպես բացատրեց այդ խորհրդակցությունների նպատակը. “Ես անողոք ընդդիմություն եմ լինելու: Իշխանությունների լեգիտիմության մասին ես բավականին անողոք իմ տեսակետն ասել եմ: Բայց կային գործընթացներ, […]

Դեսպանի ՛՛նամյոկը՛՛. Հայկական ժամանակ

Հայաստանում Լեհաստա­նի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին երեկ “Հայկական ժամանակ” թերթին տված հարցազրույցում պատկերավոր ու հանրա­մատչելի մի համեմատու­թյուն Է արել երկրի “եվրո­պականացման” հեռան­կարը ընդգծելու համար: “Երբ տանը վերանորոգում եք անում, չեք ասում ռուսական կամ ղազախական ստանդարտ, այլ ասում եք եվրոստանդարտ եւ հենց դա է ցույց տա­լիս ուր է ամեն ինչ գնում”,- ասել է դեսպանը: […]

Տիգրան Սարգսյանը շտապել է Մոսկվա՝ լուծելու իր պաշտոնի հարցը. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” փոխանցմամբ` բավականին ինտրիգային դեպքեր են տեղի ունեցել իշխանական վերնախավում։ Խոսքը երկու Սարգսյանների շուրջ ծավալվող գործընթացների մասին է։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց եւ նրան Մաքսային միությանը միանալու որոշումն հայտնելուց առաջ, Ռուսաստանի Դաշնություն է շտապել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն իմացել է, որ Հայաստանը հայտարարելու է Մաքսային […]

Չորս փոխվարչապետի պաշտոն, մեկը՝ Ծառուկյանին. Հայկական ժամանակ

Հայկական ժամանակի փոխանցմամբ` իշխանական կուլիսներում շարունակվում են սահմանադրական հանրաքվեի դետալների շուրջ քննարկումները։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ նախատեսված է չորս փոխվարչապետի պաշտոն բացել Ըստ նույն աղբյուրների, յուրաքանչյուր փոխվարչապետ կոորդինացնելու է կոնկրետ ոլորտ։ Ոլորտներից մեկը կլինի տնտեսական, մեկը՝ ուժային, մեկը՝ սոցիալական, մեկը՝ տեղական ինքնակառավարման։ Ավելին, արդեն խոսվում է, թե ով որ ոլորտն է […]

Առաջին ձնծաղիկները

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական– ռազմական ոլորտի խնդիրների շուրջ: ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Սամվել Մկրտչյանի եւ  ՌԴ ԱԳՆ անվտանգության եւ զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկեցին սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առեւտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում […]

Ինչու է գաղտնի պահվում “Փարքինգ սիթի սերվիս”-ի դրամապանակի շարժը

“Փարքինգ սիթի սերվիս”-ի ընկերության տնօրեն Վազգեն  Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրնեք չեն կարող վերահսկել այն նշագրված տարածքները, որտեղ մինչեւ օրս նախկին հսկիչներ են կանգնած: Նրանք դիմել են ոստիկանապետին` հարցը կարգավորելու համար:  Միաժամանակ, տնօրենը խորհուրդ է տալիս վարորդներին չնյարդայնանալ եւ վճարումները նորմալ կատարել: Իսկ թե ինչու ընկերությունը չի ներկայացնում իր ֆինանսկան շարժը`մասնավորապես եկամուտները, որ […]

Առանց Յուրա Մովսիսյանի

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերադարձել է Մոսկվա և գտնվում է իր ակումբի տրամադրության տակ: Հավաքականը շուտ լքելու պատճառը Չեխիայի ընտրանու հետ խաղի ժամանակ ստացած դեղին քարտն է, որի  պատճառով մեր հավաքականի հիմնական հարձակվողը որակազրկվել է և բաց կթողնի Դանիայի հավաքականի դեմ հանդիպումը: Այսօր Մովսիսյանը նույնիսկ մասնակցել է Սպարտակի մարզմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված