18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

՛՛Գենդերի՛՛ օրենքը քննարկելու համար աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց ՛՛Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է ”գենդեր” տերմինի փոփոխությանը: ՛՛Մեր նախաձեռնությունը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվեց, մասնակցում էին շահագրգիռ բոլոր կողմերը՝ առարկություններ ու հակափաստարկներ ներկայացնող: […]

Ամուսնացած տղամարդկանցից երեխա են ունենում … բազմակնությունը հնարավո՞ ր տարբերակ է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը եւ հոգեբան Սիրինա Առաքելյանը խոսեցին հայերիս համար անսովոր թեմայից՝ բազմակնությունից: “Հարցը բավականին կնճռոտ է և սվիններով է ընդունվում, գենոֆոնդի պահպանմանը լուծում տալ միայն բազմակնության ճանապարհով` սա ճիշտ չէ: Մենք ունենք արտագաղթ, ունենք ծնելիության խնդիր, բայց բազմակնության ճանապարհով այս խնդիրը չի լուծվի”,-նկատեց սեքսոպաթոլոգը: Շահրամանյանի դիտարկմամբ՝ այս պրոցեսը բավականին բարդ […]

Ձեզ դժվարին օրեր են սպասվում. սպառնաց Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովի նիստին հայտարարեց, որ կես ժամ առաջ տեղի է ուենցել խմբակցությունների նիստ, որտեղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ՛՛Ժառանգությունն՛՛ ընդգրկված չի լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: ՛՛ Ավտորիտար որոշում է կայացվել է ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության դեմ՛՛,-նշեց Փոստանջյանը ՛՛Հանրապետական՛՛ պատգամավորները սկսեցին ծափահարել: Զարուհի Փոստանջյանը, սակայն, այսքանով չբավարարվեց. […]

Ռուբեն Հակոբյանը ծափահարեց Հովիկ Աբրահամյանին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամանն այսօր Ազգային ժողովում նիստից առաջ հայտարարեց, որ երեկ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունում տեղի է ունեցել նիստ, և խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյանը, իսկ քարտուղար՝ Թևան Պողոսյանը: Արձագանքեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության արդեն նախկին ղեկավարը: Ռուբեն Հակոբյանը ծափահարեց: Հիշեցնենք, երեկ Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց ղեկավարել խմբակցությունը: 

ԱԳ նախարարը կայցելի Բելառուսի Հանրապետություն

Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ: Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մահապատժից հետո ողջ մնացած տղամարդուն կարող են ներել

“Էխո Մոսկվի”-ի փոխանցմամբ` Իրանում կարող են չեղյալ համարել այն տղամարդու մահապատիժը, ով կախաղան բարձրացվելուց հետո ողջ էր մնացել:  Երկրի կառավարությունում որոշել են, որ կրկնակի մահապատիժը կարող է վատ ազդել Իրանի հեղինակության վրա:  Հարկ է նշել, որ վերջերս 37-ամյա տղամարդուն մահապատժից հետո ողջ էին գտել դիահերձարանում: Նա մահվան էր դատապարտվել թմրանյութերի մաքսանենգ վաճառքի համար: 

Արամ Սաթյանը ընդդեմ Ռոբերտ Ամիրխանյանի

ՀՀ կոմպոզիտորների միության առաջիկա համագումարը մտահոգությունների առիթ է տալիս: Վերջին ամիսներին նախագահի ՛՛անգործնեությունից՛՛ մտահոգ Արամ Սաթյանը անընդհատ բարձրաձայնում է այդ մասին: Համագումարը կկայանա հոկտեմբերի 26-ին : “Ոչ մի կոմպոզիտոր դեռ չգիտի՝ այդ համագումարը որտեղ է կայանալու, ոչ մեկին չեն տեղեկացրել, ստացվում է այնպիսի վիճակ, որ կոմպոզիտորների մի մասը կարող է գնալ միություն, մի մասը ասենք՝ […]

Կլինեն տույժ տուգանքներ

Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության  պատգամավորներ Գագիկ Մինասյանի և Արա Բաբլոյանի՝ օրենսդրական նախա­ձեռ­նու­թյան կարգով ներկա­յաց­րած ՛՛Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՛՛ և ՛՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին: Հարցը ներկայացնող Առողջապահության նախարար […]

Եղանակը կտրուկ կցրտի

Հոկտեմբերի 23-ին, 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Հոկտեմբերի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով: Հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում սպասվում է  ջերմաստիճանի նվազում (մինչև -10C):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ