20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Բոլորս էլ նույն սորտի ենք. Շարմազանով

Ազգային ժողովում քննարկվում է 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ և Եվրոպական միության միջև այցագրային ռեժիմը դյուրացնելու մասին  համաձայնագիրը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քանի որ խոսվում է Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական երկխոսության մասին, Եվրոպական խորհրդարանը Հայաստանի վերաբերյալ ընդունած բանաձևում արձանագրել է, որ Հայաստանը պետք է շարունակի համագործակցությունը ԵՄ-ի հետ: […]

Յուրա Մովսիսյանն անակնկալի է եկել Վարդան Մինասյանի որոշումից

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, որը կապված է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի հետ: ՛՛Անակնկալի եկա, երբ Վարդան Մինասյանի հեռանալու լուրը կսեցի: Գիտեմ՝ որքան էր սիրված խաղացողների եւ երկրպագուների կողմից, բայց հիասթափված եմ: Միեւնույն ժամանակ հարգում եմ նրա որոշումը եւ նպատակասլավությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Մինասյանը […]

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի գործընկերոջը

Երևանի քաղաքապետի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենը հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու համար և վստահեցրել, որ Մարսելի քաղաքապետի այցով երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնեն […]

“Միկան” կրկին պարտվեց

Հռոդոս քաղաքում շարունակվող կանանց եվրոգավաթի խաղարկությունում կրկին պարտություն կրեց ՛՛Միկա՛՛: Մեր թիմը չորրորդ տուրում մրցեց ՛՛Յուգրայի՛՛ հետ: Գրանցվեց 3-1 հաշիվը: ՛՛Միկայից՛՛ պարտվեցին Մկրտչյանն ու Ջավախաշվիլին, իսկ Դանիելյանն ու Հարիկան իրենց պարտիաները ավարտեցին ոչ ոքի: 4-րդ տուրից հետո ՛՛Միկան՛՛ 4 միավորով ընթանում է 5-րդ տեղում՝ 4 միավորով հետ մնալով առաջատար ՛՛Մոնտե Կառլոյից՛՛:

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը շարունակվում է

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են. ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը: 2013 թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որի ժամանակ դատարանը քննեց Սամվել Դիլոյանի և Արտակ Վերանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատախազ Աշոտ Գրիգորյանին բացարկ հայտնելու վերաբերյալ՝ ոչ պատշաճ քննություն կատարելու […]

Կոռեկտ լինել. խորհուրդ Փաշինյանին

”Մեր գնահատականները հիմնավորված են և փաստարկված, մենք խոսում ենք իբրև կուսակցություն, իբրև խմբակցություն: Իհարկե, պարոն Փաշինյանն ազատ է իր տեսակետն արտահայտելու մեջ, բայց խորհուրդ կտայի լինել ավելի կոռեկտ և չփորձել գնահատականներ տալ ուրիշներին, մեր խմբակցությանը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրանքների: ՛՛Որ մենք ընդդիմություն […]

“Անընդհատ ղժղժում, վժվժում են չբավարարված կապիկի պես”`Հովեյանը շնորհավորել է Միլիտոնյանին

ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է  վերջին համագումարի և այդ օրվա որոշ գրողների՝ մտավորականին ոչ հարիր կեցվածքի մասին: Էդվարդ Միլիտոնյանը նկատել է,  որ երկու-երեք վատ արարքը չի նշանակում, թե բոլորն են վատը: ՀԳՄ նախագահը անդրադարձ անելով ասաց.”Անընդհատ ղժղժում, վժվժում են չբավարարված կապիկի պես, ինչի՞ համար է դա, պետք է […]

Եթե հանկարծ ընդդիմադիր դաշտում լինեի, ինչ հզոր ընդդիմություն կլիներ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Պետական պաշտոնյաների աշխատավձերի բարձրացման մասին խմբակցության տեսակետի վերաբերյալ ելույթը սկսեց ընդդիմության քննադատությունը հասկանալի համարելով, քանի որ ըստ նրա, ինչ էլ բերեն միևնույնն է՝ քննադատելու են։ ՛՛Եթե հանկարծ ընդդիմադիր դաշտում լինեի, ինչ հզոր ընդդիմություն կլիներ, որովհետև կարող ես խոսել-խոսել, մեկ է` պատասխան տվողը դու չես: Այս քննարկումների ժամանակ ակամայից հիշեցի, […]

Լադան է լավը, թե Մերսեդեսը…սա չէ խնդիրը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատմական փաստ է համարում այն, ինչ եղել է  Գյուլիստանի պայմանագրի հետևանքով:  ՛՛Այդ պատմությունը բերել է մեզ մի բանի, որ երկու հարյուր տարի այդ երկու ժողովուդրներն իրար հետ են եղել, եղել են ձեռքբերումներ ու կորուստներ, բայց այլ ճանապարհ հայ ժողովուրդը չի ընտրել՛՛,-այսօր Գյուլիստանի պայմանագրի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Սարգսյանը: […]

Առաջարկել է պատգամավորներին ԿԲ-ում հավաքարար աշխատել

՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել, դեռ կհասցնի առաջարկություններ ներկայացնել, որից հետո արդեն վերջնական կորոշեն դեմ են Պետական պաշտոնյաների աշխատավերձերի բարձրացման նախագծին, թե կողմ։ Այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Բայց ամեն դեպքում խմբակցության քարտուղարը որպես ոչ կոալիցիոն ուժ հանդես եկավ քննադատությամբ, մասնավորապես մատնանշելով երեկ ընդունած գործազրկության նպաստի և պաշտոնայնների աշխատավարձերի բարձրացման օրինագծերի հաջորդականությունը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ