16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

՛՛Սիրախաղը՛՛ չի մահացել /վիդեո/

՛՛Այլընտրանքային՛՛ ԲՀԿ-ի եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի միջեւ ՛՛սիրախաղի՛՛ մոտիվացիան գոնե այս փուլում միայն իրենց երկուսին է հայտնի: Համենայնդեպս նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ԲՀԿ գոնե հրապարակային ՛՛ռեւերանսները՛՛ կարծես թե դադարել էրՙ ավելի ճիշտ ՛՛պլատոնական՛՛ տոնայնության մեջ էր: Վերջերս, սակայն մտերմության նոր ֆոն է ստեղծվում, ինչը առարկայական է դառնում Ազգային ժողովում: Հիշեցնենք, Արարատի քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ-ը սատարում է ԲՀԿ-ի թեկնածուին: […]

Հայաստանի հողերը վաճառվում են օտարերկրյա կրոնական կառույցներին

Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար՝ Ալեքսանդր Ամարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը  խոսեց ազգային անվտանգությանը վտանգող մի երևույթի մասին: Վերջերս Գյումրիում նա բախվել է մի դեպքի. “Տեղական ինքնակառավարման մարմինները մեր հողերը վաճառել են հայ ավետարանչական ընկերակցությանը, որի կանոնադրության մեջ նշված է, որ իրենց ողջ գույքը պատկանում է ամերիկյան գրասենյակին”,-նշեց Ալեքսանդր Ամարյանը: Հայ ավետարանչական […]

Կարինե Աճեմյանը չի վախենում Զարուհուց /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նիստի ընթացքում մի քանի րոպեով զբաղեցրել էր ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ՛՛աթոռը՛՛՝ ինչ-որ բան էին քննարկում ՛՛Ժառանգական՛՛ Թևան Պողոսյանի հետ:  Henaran.am-ի կես լուրջ, կես կատակ հարցին՝ չի՞ վախենում Զարուհին բարկանա, տիկին Աճեմյանը ժպիտով արձագանքեց՝ ես ոչ մեկից չեմ վախենում:   Դիտեք՝ տեսանյութը:

Հետո ինչ, որ հրաշքով ինքն էլ կենդանի մնացածների մեջ է

Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարը տարաբնույթ կարծիքների ու տեսակետների բախման առիթ է դարձել՝ սոցցանցերում բուռն քննարկումներ են: Օգտատերերի մի մասը քարկոծում է դերասանին, նշելով որ նա դժբախտացրել է երկու ընտանիքի: Մյուսներն այլ կերպ են գնահատում իրավիճակը: Հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը քննադատությունների մեղքը ինչ-որ չափով կապում է նաև լրատվամիջոցների հետ. “Վարդան Պետրոսյանը և ցանկացած նորմալ և կիրթ […]

Մնաց “քֆուրի” տակ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ արդեն 3 օր է անցել “Զվարթնոց” օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից, երբ ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարներ Գագիկ Ծառուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը ընդհարվեցին, որի պատճառը Ա. Բաղդասարյանի` վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ նշանակվելն էր: “Գ. Ծառուկյանը Ա. Բաղդասարյանին ասել էր` եթե երեք օր հետո դու մնաս այդ ֆեդերացիայի նախագահ, ուրեմն… եւ հայհոյանք էր դրել մոր […]

Կատարյալ աբսուրդ է. Առավոտ

Էդուարդ Շարմազանովը՝ Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձեւի մասին ՛՛Առավոտ՛՛-ը գրում է, որ թերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեկ քվեարկության դրված բանաձեւին, որում հակասական դրույթներ կան ԼՂ խնդրի կարգավորման մասով՝ ասել է. ՛՛Բոլորին էլ լավ հայտնի է, որ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին է վստահել խնդրի կարգավորումը, իսկ այդ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարություններում որեւէ […]

Արա Աբրահամյանը մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանին. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ Արա Աբրահամյանին մոտ կանգնած իրենց աղբյուրների տեղեկացմամբ՝ ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը տիկնոջ եւ որդու` Կարինի հետ նախագահական ընտրություններին հյուրընկալվել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` Բարվիխայում, Պուտինի ՛՛դաչայի՛՛ հարեւանությամբ գտնվող տանը, մի քանի հրաշալի օր անցկացրել Մոսկվայում, Հայաստան է վերադարձել գրպանը ոչ դատարկ. Արա Աբրահամյանը ՛՛քյորփին քաղաք՛՛ ճամփելուց, ՛՛թշերը […]

Ավելորդ աղմուկից խուսափելու համար. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու ձերբակալման վերաբերյալ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։ Ինչպես պնդում են թերթի լավատեղյակ աղբյուրները, նրան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով հայ-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները։ ՛՛Սակայն ճշտելով, որ նա ՀՀ քաղաքացի է, բարձրաստիճան պաշտոնյայի որդի, ավելորդ աղմուկից խուսափելու համար անմիջապես հետ […]

Հայաստանցի դատավորը ԱՄՆ-ում սկանդալ է նախապատրաստում ՀՀ-ի եւ ռուսների դեմ. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ արդարադատության համակարգը կարող է հայտնվել  հնչեղ սկանդալի կենտրոնում: Թերթի տեղեկություններով՝ նախկին դատավորներից մեկը մեկնել է ԱՄՆ եւ անմիջապես ներկայացել Կենտրոնական հետախուզական վարչություն՝ առաջարկելով իր տնօրինած հույժ գաղտնի ինֆորմացիան տրամադրել նրանց։ ՛՛Բանն այն է, որ այդ ինֆորմացիայի հիմքում նախկին դատավորի քննած որոշ գործերն են, որոնցով ճնշումներ են գործադրվել դատավորի նկատմամբ, եւ որոնց […]

՛՛Հոկտեմբերի 27՛՛-ի գործով դատապարտյալի վիճակը կտրուկ վատացել է. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է. ՛՛Մեր տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել է ՛՛Հոկտեմբերի 27՛՛–ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի առողջական վիճակը, պետք է փոխվի նրա սրտի փականը, որը կարող է իրականացվել լուրջ վիրահատական միջամտության արդյունքում։  Ըստ Էդիկ Գրիգորյանի ազգականների, վիրահատության համար անհրաժեշտ է 4 միլիոն դրամ, սակայն եւ Կալանավայրերի վարչությունը, եւ Առողջապահության նախարարությունը հրաժարվում են նման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ