19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Պարզաբանում ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ:          Ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոխվել են նաև ռազմակայանի տեղակայման կետերը: Մասնավորապես, առաջիկայում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման […]

Եթե կառավարությունը ճիշտ աշխատեր

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը բավական առաջադիմական մոդել է, նման համակարգ կիրառվել է տասնյակ երկրներում և իր արդյունքները տվել է: ՛՛Այս մոդելը առաջարկվել է Չիլիում և հենց այստեղից էլ շատ բաղադրիչներ են վերցրել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետը: Համակարգի կիրառման հիմնական խնդիրը նա համարում է այն, որ Հայաստանում վստահությաուն չկա:  Ինչ վերաբերում է […]

Լիտվան դեմ է ԵՄ-ի եւ Ուկրաինայի բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել էր, որ մինչ Վիլնյուսի գագաթնաժողովը եռակողմ բանակցություններ կլինեն ԵՄ-ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ` առեւտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ, գրում է РИА Новости-ն: Սակայն Լիտվան “հնարավորություն չի տեսնում” Ռուսաստանի ներգրավմանը բանակցություններին, քանի որ Ուկրաինայի հետ ասոցացումը երկկորղմանի գործընթաց է: Այդ մասին հայտարարել է Բրյուսելում լիտվացի պաշտոնյան, ով սակայն չի ցանկացել հայտնել իր անունը:

Ուկրաինայի դեպքում էլ նույն գործոններն ազդեցին

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ուկրաինայի վրա էլ ազդեցություն ուենցան այն նույն գործոնները, որոնք որոշիչ էին Հայաստանի համար: ՛՛Մոտավորապես Հայաստանի նման նույն երևույթները կարելի է դիտարկել նաև Ուկրաինայի վրա, որ որոշում ընդունեցին, որ Վիլնյուսում փաստաթուղթ չեն ստորագրելու, բայց դա նշանակում է, որ Ուկրաինան ինչ-որ չափով սառեցնում է համագործակցության […]

Եվրոպայի բացն էր նաև

 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կողմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Այս մասին նա խոսեց այսօր ասուլիսում: Սակայն Սարգսյանը կարծում է, որ նախքան այդ որոշումն ընդունվելը պետք է լինեին քննարկումներ քաղաքական ուժերի ու հանրության հետ: Բացի այդ Հայաստանը չպիտի նաև տարիներ շարունակ բանակցեր ԵՄ-ի հետ: ՛՛Հայաստանն իրավունք չուներ այդքան խաղերի մեջ մտնել ԵՄ-ի հետ՝ […]

Ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ մի խումբ գործիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում պարգևատրել է մի խումբ գործիչների:             Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել 1993թ. ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին: ՀՀ վարչապետի հուշանվերով են խրախուսվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանը, հայկական դրամի գրանիշի համահեղինակ […]

Շոկոլադային երգ` Մանկական Եվրատեսիլին

Նոյեմբերի վերջին Ուկրաինայում կկայանա “Մանկական Եվրատեսիլ 2013” երգի մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը: Նա եւ մրցույթի հայաստանյան պատվիրակությունը նոյեմբերի 24-ին կմեկնեն Ուկրաինա: Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ “Մանկական Եվրատեսիլ- 2013” մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ասաց, որ դեռեւս պարզ չէ, թե Մոնիկան որ համարի ներքո է հանդես գալու: Դա որոշվելու է […]

Պելեն համեմատել է Զիդանին եւ Մեսսիին

Ֆուտբոլի արքա Պելեն համեմատել է արգենտինացի Լեոնել Մեսսիին եւ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդներից Զինեդին Զիդանին:՛՛Ես կարծում եմ, որ Զիդանը ավելի ուժեղ  ֆուտբոլիստ էր, քան Մեսսին է: Զիդանը հրաշալի ֆուտբոլիստ էր, ուղղակի նրա թիմակիցները նրան այնպես չէին օգնում, ինչպես Մեսսիին են օգնում Չավին եւ Ինիեստան: Բայց ես ՛՛Ոսկե գնդակը՛՛ կրկին կտայի Մեսսիին՛՛,- նշել է բրազիլացի լեգենդը:Ախարհի լավագույն […]

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ

–         Հարց. Պարոն նախարար, Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին և արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը։ –         Պատասխան. Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն։ –         Հարց. Այսինքն անորո՞շ է … –         Պատասխան.  Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։ –         Հարց. Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։ –         Պատասխան. Ես արդեն ասացի, ինչ-որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում և կարգով։ –         Հարց. Ի՞նչ եք […]

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հրավերով` նոյեմբերի 21-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  պաշտոնական այցը Ուրուգվայ:ՈւԱՀ Գլխավոր ասամբլեայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  հանդիպեց  Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին ու պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Ուրուգվայ` պարոն Աստորին վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ