19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Հնդկաստանում “Հելեն” փոթորկի պատճառով 10 հոգի է մահացել

Հնդկաստանի արեւելքում “Հելեն” փոթորկի հետեւանքով արդեն 10 հոգի է մահացել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Փոթորկի հետեւանքով Հնդկաստանում 600 գյուղ է ավիրվել: Ներկայումս տեղումները չեն դադարում, ինչը նշանակում է, որ ավերածությունների թիվը կավելանա:

Վարչապետը ողջունեց ՍԴՀԿ-ը

՛՛Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունն՛՛ այսօր համագումար է անում: Կուսակցության 9-րդ համագումարը մեկնարկեց ՀՀ պետական հիմնով ու կուսակցության օրհներգը: Չնայած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ ներկա չէր, սակայն նա ողջույնի խոսք ուներ, որն ընթերցեց նրա օգնական Հայկ Թութունջյանը:  ՛՛Ավանդական կուսակցությունները հայ ժողովրդի հարստությունն են և նրա շահերից է բխում դրանց գործունեությունը՛՛,-ասված էր վարչապետի ողջույնի խոսքում: Այնուհետ […]

“Մարդուն սուտ բանի համար տալիս սպանում են, հետո ճիշտը պարզում, ուզում են հետ բերեն”. Արտոն՝ Վարդանի մասին/վիդեո/

Վարդան Պետրոսյանը ընկերներ ունի: Վարդան Պետրոսյանին ճանաչում է նրա ամենամեծ ընկերը՝ հայությունը:Վարդանին հասկանալու համար պետք է արվեստագետ լինել, պետք է մարդ լինել ու մտավորական:Հենց այդպիսին է Henaran.am-ի թղթակցի զրուցակիցը՝ աշխարհահռչակ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը: “Ինձ համար ամենեն վատը, որ մարդուն հենց այնպես քրիմինալի տեղ չես  կարող դնել:Ամեն բան կարա պատահած լինի, կարա ավտոն փչացած լինի, կարա […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետ Շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, և արդեն ավանդական են դարձել երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի […]

Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողները դիմելու են ՍԴ

‘’Սահմանադրությունն ասում է, որ քաղաքացին ազատ է տնօրինելու սեփական միջոցները, սակայն այս օրենքով պարտադրում են վճարել։ Ճիշտ է կառավարությունը նշում է, որ դա մարդկանց անձնական միջոցին է փոխանցվում, բայց չի կարող ցանկացած պահի տնօրինել’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, ասաց այս համակարգի դեմ պայքարող Հարություն Աղամալյանը: Նրա խոսքով՝ համակարգը մի շարք […]

Ուդմուրտիայում հայազգի “օրենքով գողի” են ձերբակալել

Ուդմուրտիայի Հանրապետությունում ձերբակալել են 32-ամյա “օրենքով գող” Գեւորգ Գրիգորյանին` ավելի հայտնի Գեւորիկ Նեֆթեկամսկի մականունով, տեղեկացնում է Прайм крайм-ը։ Նրա մոտ հայտնաբերվել է 3.95 գրամ “խինոլին” տեսակի թմրանյութ, ինչը խոշոր չափ է համարվում եւ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով։ Գեւորգ Գրիգորյանը, որը նախկինում ազատազրկված է եղել խարդախությունների համար, համարվում է “օրենքով գող” Իգոր Մոլոդցովի […]

Մեսսին կհեռանա ՛՛Բարսելոնայից՛՛

Արգենտինայի ազգային հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լեոնել Մեսսին ամռանը կհեռանա կատալոնական ակումբից: Այդ մասին նշում է մադրիդյան Punto Pelota-ն: Վերջինս մեջբերում է ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոյի խոսքը: ՛՛ Մի ամսվա մեջ ֆուտբոլիստի եւ ակումբի ղեկավարության միջեւ հարաբերությունները վատացել են: Իրականում Մեսսին արդեն բանավոր համաձայնություն ունի այլ ակումբի հետ, իսկ փետրվարին արդեն կսկսվեն պաշտոնական բանակցությունները: Բանն […]

Քաղաքական հետապնդում է իրականացվում

՛՛Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քնչական մարմինը որևէ գործողություն չի կատարում: Անգործության է մատնված, առաջնային գործողությունները, որոնք պետք է կատարվեն, չեն կատարվում, և դրա վրա դատարանները աչք են փակում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյան փաստաբան Արա Զաքարյանը: Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը հիմքերը չի տրամադրում դատարանին՝ պատճառաբանելով, որ դա գաղտնիք է: Նա կալանքի ժամկետը երկարացնելու […]

ՌԴ-ի պատվիրակությունն արդեն Հայաստանում է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի միջև հայ-ռուսական ռազմավարական գործակցության, այդ թվում` սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակադրումից ելնելով, ս.թ. նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի, Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի միասնական պատվիրակությունը` ՌԴ Սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովի […]

Պուտինը Գյումրի է գալիս հասկացնելու /վիդեո/

Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը կարծում է, որ սկսվում է համաշխարհային կենտրոնների ձևավորման ցիկլ համաշխարյաին պատմության մեջ, որտեղ Ռռուսաստանը Հայաստանին դիտում է՝  որպես բարեկամ երկիր: ՛՛Այս խաղում, ես կարծում եմ, որ զիջումներ ու ներողամտություններ շատ քիչ են լինելու՛՛,-այսօր ասուլիսին ասաց Շիրինյանը: Նա նշեց, որ Հայաստանը դեպքում Ռուսաստանն օգտագործեց գեոպոլոիտիկայի օրինաչափությունները, իսկ Ուկրաինայի պարագայում՝  գեոտնտեսական օրինաչափությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ